ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զբոսաշրջիկները հետ կստանան հյուրանոցի համար վճարած գումարը, եթե …

Զբոսաշրջիկները հետ կստանան հյուրանոցի համար վճարած գումարը, եթե …
25.05.2019 | 14:54

Եթե դուք հանգստանում եք, ու այդ ընթացքում անձրև է տեղում, ապա կարող եք հետ ստանալ հանգստի համար նախապես վճարած գումարը: Այսպիսի քաղաքականություն է որդեգրել իտալական Էլբա կղզին, որը զբոսաշրջիկների համար յուրօրինակ ու գրավիչ ակցիա է նախաձեռնել:

Daily Mail պարբերականը գրում է, որ հյուրանոցի ակցիան տևելու է մինչև մայիսի 31-ը: «Մեր այն հյուրերը, որոնք ականատես կլինեն երկու ժամ չդադարող անձրևի, «Ո՛չ անձրևին» նախաձեռնության շրջանակում կարող են հետ ստանալ տվյալ գիշերվա համար վճարած գումարը»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ վերադարձված գումարը չի ներառում նախաճաշի, ճաշի ու ընթրիքի վճարը:

Հյուրանոցի տնօրինությունը հայտնել է նաև, որ եթե հյուրերի` հյուրանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ամեն օր երկու ժամ տևողությամբ անձրև գա, ապա ամբողջ գումարը կվերադարձնեն:

«Անձրևի հավանականության մասին եղանակային կանխատեսումները հաճախ զբոսաշրջիկներին հետ են պահում կղզի այցելելու գաղափարից : Նման ձևով մենք ու տեղի իշխանությունները փորձում ենք խթանել զբոսաշրջիկների այցելությունները Էլբա»,- պարբերականին ասել է Կղզու զբոսաշրջային մենեջեր Կլաուդիա դելլա Լուչիան:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ