ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամերիկայում «հսկա» նորածինը ռեկորդ է սահմանել

Ամերիկայում «հսկա» նորածինը ռեկորդ է սահմանել
19.03.2019 | 23:01

Ամերիկուհին 7 կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել՝ նորածնին ակամա ռեկորդակիր դարձնելով: Այս մասին գրում է New York Post պարբերականը:
Երեխան լույս աշխարհ է եկել Նյու Յորքի Էլմիրա քաղաքի ծննդատներից մեկում: Հարփեր անունով աղջնակը կշռել է 6.9 կգ, հասակը՝ 59 սմ: Բժիշկներն ասել են, որ բժշկական կենտրոնի ամբողջ պատմության ընթացքում նման չափերի նորածին լույս աշխարհ չի եկել:
Որպես կանոն՝ նորածին երեխաները երկու անգամ պակաս քաշ են ունենում, իսկ 7 կգ կշռում են 6 ամսականում միայն:


Պարզվում է՝ նորածնի մայրիկը մի քանի տարի առաջ նույնպես կրկին ոչ պակաս քաշի երեխա է լույս աշխարհ բերել՝ 5 կգ: Տեղական ինքնակառավարման մարմիններն ասել են, որ թե՛ Նյու Յուրքում, թե՛ հարակից նահանգներում ավելի ծանր քաշով երեխայի լույս աշխարհ գալու դեպք չի գրանցվել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ