ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Սպասենք Սուրբ Գեղարդի դուրսբերմանը

Սպասենք Սուրբ Գեղարդի դուրսբերմանը
06.07.2018 | 18:19

Այսօր ողջ համացանցը ողողված էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառելու կամ նրա մի մասը պոկելու և ռուս քաղաքապետերից մեկին նվիրելու մասին լուրերով: Սա ոչ միայն հանցագործություն է ազգի հանդեպ, այլև հոգևոր դասի խայտառակություն:


Սակայն շատ չանցած եղավ եկեղեցու հերքումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջով վստահեցրեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»։ Սովորաբար ժողովուրդն ասում է՝ առանց ծխի կրակ չի լինում. ով կամ ինչպես է այս տեղեկությունը սոցիալական հարթակում տարածել: Եթե դա մտացածին է ու կեղծ, որն է նման տեղեկության տարածման նպատակը:


Այս հարցերը հեշտությամբ պատասխան են գտնում, երբ հետևում ես կաթողիկոսի հրաժարականի պահանջ ներկայացնողների գործողություններին, որոնք այսօր ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն, վեճի բռնվել եկեղեցու սպասավորների հետ: Այս իրավիճակն արդեն տհաճ է դառնում և օր առաջ պետք է երկու կողմերը գան փոխհամաձայնության: Եթե կան հիմնավոր փաստարկներ, որ եկեղեցում կատարվել են անընդունելի գործողություններ, պետք է դրանց բացատրություն տրվի, եթե կաթողիկոսի հեռացման համար կան հիմնավոր փաստեր, պետք է ներկայացվեն, բայց ոչ վերոնշյալ տեղեկության նման: Չնայած ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Սպասենք մինչև Սուրբ Գեղարդը դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և ամեն ինչ պարզ կդառնա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ