ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հրաժեշտ չտվեց ոչ մեկին

Հրաժեշտ չտվեց ոչ մեկին
22.12.2017 | 11:16

Իմ սիրելի եղբայրը գնաց: Որտեղից հետ չեն գալիս: Մարդկային տխրություն, քույրական կսկիծ, հա, բայց տարօրինակ անփարատ վիշտ կա մեջս: Նա իր ծնողների, արյունակիցների երազանքը անկատար թողեց, որովհետև տեսակով առանձնահատուկ լինելով, ժառանգ չունեցավ, մշեցու գենետիկ շարունակությունը չկայացրեց: Որովհետև նա` Ջոն Գեղամի Մանուկյանը, ուրիշ էր: Էրուդիտ էր, մաթեմատիկոս-տնտեսագետ, գրականության ու արվեստի սիրահար, ընթերցամոլ, բազմաթիվ հոդվածների հեղինակ, ինտելեկտուալ զրուցակից: Փառահեղ` շենշող, ընկերասեր, արվեստասեր լինելով, չգտավ էն առանձնությունը, որ պետք էր անձնական կյանքում կողմնորոշվելու և ընտրություն անելու համար: Չգտավ, և էնքան շատ էր ափսոսանքը իր հոգում: Եվ էնքան տխուր էր նրա կյանքը, մանավանդ վերջում: Եվ էդպես էլ նա գնաց: Եվ վերջին շնչում, մութ գիշերվա մեջ, հրաժեշտ չտվեց ոչ մեկին, ա՜խ, չտեսավ ոչ մեկին, գիտակից էր, բայց մենակ էր, անօգնական ու ցավերով լեցուն: Ցավերով լեցո՜ւն: Անընդհատ տնքոցն էր. «Վա՜խ, մամա՛ ջան, վա՜խ, մամա ջան»:
Վերջին ասածս էր գիշերվա 1-ին:
-Ջոն, ո՞նց ես, շտապօգնությունը չեկա՞վ:
ՈՒ վերջին լսածս էր.
-Չէ, Լաուր, չի էկել: Լավ, Լաուր, լավ, լավ…
Էսքանը:
Առավոտյան` բոթը:
Էդպես գնաց Ջոն եղբայրս:
Մնացածը` կսկիծ, անդարձ տխրություն:


Լաուրա ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ. Գ. Ջոն Գեղամի Մանուկյանը ծնվել է 1937 թ. դեկտեմբերի 28-ին` Թբիլիսիում: Մահացավ 2017 թ. դեկտեմբերի 19-ի լուսաբացին:

Դիտվել է՝ 4113

Մեկնաբանություններ