ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը Թրամփի հրամանագրից հետո

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը Թրամփի հրամանագրից հետո
02.02.2017 | 19:31

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը: Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։


Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի պահից անցել է ավելի քան 12 ամիս։

«Այդ փոփոխությունը վերաբերում է բոլոր երկրների քաղաքացիներին, սակայն տարածվում է միայն առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորության վրա: Նախագահական հրամանում նշվում է, որ դիմումատուները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզա, կամ ում մուտքի վիզայի վավերականության ժամկետը լրացել է առավելագույնը 12 ամիս առաջ, կարող են նորացնել վիզան առանց հարցազրույցի՝ հյուպատոսական պաշտոնյայի հայեցողությամբ։
Հարցազրույցի պահանջից կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի դիմումատուները, 14 տարին չլրացած և 79-ը բոլորած անձինք:
Եթե նախորդ վիզայի վավերականության ժամկետը սպառվել է ավելի քան 12 ամիս առաջ, գործում են առաջին անգամ մուտքի վիզա ստանալու կանոնները, որոնց համաձայն դիմումատուն պետք է անձամբ ներկայանա հարցազրույցի և հաստատի իր համապատասխանությունը վիզայի տրամադրման պահանջներին։
Վիզայի համապատասխանության պահանջները փոփոխության չեն ենթարկվել»:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ