Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՈՒզում ես գոռալ աշխարհին, որ Հայաստանն այսքան «տգեղ» երկիր չէ

ՈՒզում ես գոռալ աշխարհին, որ Հայաստանն այսքան «տգեղ» երկիր չէ
17.07.2012 | 15:37

«Հայկական համայնապատկերը» «Ոսկե ծիրան» փառատոնի ամենակարևոր ծրագրերից է և նպատակ ունի զարգացնելու հայկական կինոարտադրութունը:

Մինչ փառատոնի մեկնարկը ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ ծրագիրը հագեցած է, մոտեցումը խիստ է եղել, մյուս ծրագրերի կողքին «Հայկական համայնապատկերն» իր որակով քիչ է զիջում:
Մասնավորապես, ներկայացվեցին հետևյալ ֆիլմերը. Վալերի Մասադյանի «Նանա», Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», Վահագն Գրիգորյանի «Ես եմ», Էրիկ Նազարյանի «Պոլիս», Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» և այլն:

Եվս մեկ անգամ պիտի հաստատեմ զարմանքս «Հայկական համայնապատկեր» անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած Սեզար Գանանյանի` «Հայկական ռապսոդիա» (Բրազիլիա) ֆիլմի վերաբերյալ, որին հատուկ մրցանակ է շնորհել նաև Բրիտանական խորհուրդը: Ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնում: Հայտնի չէ` էլ ի՞նչ ճանապարհ կանցնի Հայաստանի մասին պատմող ռապսոդիան: Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են «ճանապարհային», որի հերոսների պատմությունները միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը: Ըստ իս` մոտավորապես այսպիսին կարող էր լիներ հայկական իրականությանը նվիրված շարադրությունը, որ պետք է գրի չորրորդ դասարանի երեխան, բայց չգիտի ինչպես դա անել:
Իրար հետ կապ չունեցող անճաշակ կերպարները, իրենց ոչինչ չասող պատմություններով, ապահովում են ֆիլմի անիմաստ ընթացքը: Այս ֆոնի վրա զավեշտալի են թվում եղեռնի և Երկրաշարժի մասին վկայող կցկտուր կադրերը: ՈՒզում ես գոռալ աշխարհին, որ Հայաստանը այսքան «տգեղ» երկիր չէ, որ սա կապ չունի մեր իրականության հետ:
Չգիտեմ, թե ինչպո՞վ է գրավել գունային այս խառնաշփոթը կինոգետներին: Չար լեզուներն ասում են, որ խիստ դիտողություններ են եղել, մոտավորապես այս ոճով` «աղբի միջից սա մի կերպ ենք գտել»:
Եվ չեմ կարող չարտահայտել թեկուզ և սուբեկտիվ կարծիքս Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» ֆիլմի վերաբերյալ: Մեծ թվով միջազգային մրցանակներ ստանալուց զատ, ֆիլմի իրական հերոսուհին` Մշո 100-ամյա դուստրը, իսկապես բացառիկ կերպար է, որ արտացոլում է մեր պատմությունը, անցյալն ու ներկան: Արտասահմանյան ցուցադրությունների ժամանակ վավերագրությունն ու հենց հերոսուհին մեծ հետաքրքրություն են առաջացրել: Սա է իրական Հայաստանը: Այս ֆիլմի մասին գրեթե չի խոսվում: Գուցե այնքան էլ դյուրին չէ նման Հայաստանը «տեսնելն» ու ճանաչելը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ