-
25.02.2013|
14:58
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան բավականին բուռն սկիզբ ունեցավ: Դահլիճ մտնելով, Զարուհի Փոստանջյանը, ի ցույց բոլորի, բարևեց Նիկոլ Փաշինյանին ու ողջությունը հարցրեց , ինչը դահլիճում ծիծաղի ալիք բարձրացրեց: Քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէր Փաշինյանը, ժառանգականները նման հոգատարություն չէին ցուցաբերում նրա նկատմամբ:
-
25.02.2013|
14:41
Ընտրությունների օրը բավականին հետաքրքիր դեպք է գրանցվել Սյունիքի մարզի Բայանդուր գյուղում: Գյուղի դպրոցը նաև ընտրական տեղամաս է: Տնօրենին կանչել են հիվանդանոց, թե Ձեր դուստրը (նա սովորում է ավագ դպրոցի վերջին դասարանում) լավ չի զգում իրեն: Տնօրենը գնացել է հիվանդանոց, այնտեղ նրան ասել են` Ձեր դուստրը ծննդաբերում է:
-
25.02.2013|
13:07
Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը
Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը:
Լավագույն ֆիլմի հավակնորդներին թվարկել են դերասան Ջեկ Նիքըլսոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (Սպիտակ տնից կապի միջոցով): Հաղթող ֆիլմի անունը հայտնել է Միշել Օբաման:
-
25.02.2013|
11:38
Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
-
25.02.2013|
11:06
Լոս Անջելեսում 85-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Կինոքննադատները հոբելյանական այս մրցանակաբաշխությունն անվանել են վերջին տարիներին ամենաանկանխատեսելին։ Արարողությունը վարում է կինոսցենարիստ, ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը։
-
24.02.2013|
15:03
Չինաստանն ավարտում է ամանորյա տոնակատարությունները` Լապտերների տոնով, որ հավատարմության ու հիշատակի խորհրդանիշ է նաև: Նրանք այսօր անպայման կճաշակեն յուանսյո` բրնձե բլիթ` ալյուրի և շաքարի փոշով պատրաստված, որ խորհրդանիշն է քաղցր կյանքի:
-
23.02.2013|
18:36
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը, որոշել է՝ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը` և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին:
-
23.02.2013|
18:35
Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:
-
23.02.2013|
18:24
«ՀՀՇ-ի անդամների 95 տոկոսն ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»,-այս «բացահայտումը» Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ով ՀՀՇ համագումարում բառացիորեն ու փաստացիորեն ոչնչացրեց իրեն ծնած-սնած-փայփայած-մեծարած-գլխին դրած մայր-կուսակցությունը:
-
23.02.2013|
17:11
ՀՀՇ այլևս գոյւթյուն չունի, այն վերանվանվելու է ՀԱԿ: Այս հարցն էր ՀՀՇ համագումարի այսօրվա բուռն քննարկման թեման: Հին ՀՀՇ-ականները բացատրություններ էին պահանջում այս քայլը նախաձեռնողներից: «Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է հինգ տարիների պայքարը: