-
28.01.2021|
13:29
Սիրելի հայրենակիցներ, բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ:
-
28.01.2021|
13:26
Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել, ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
-
28.01.2021|
13:24
Հայոց բանակ, մեր սիրելի զավակ, քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով:
-
28.01.2021|
13:22
Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
-
28.01.2021|
13:17
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ՝ նշելով, թե այս հունվարի 28-ը շրջադարձային պետք է դառնա՝ առաջին հերթին՝ հետևությունների առումով. «Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։
-
28.01.2021|
13:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք։
-
27.01.2021|
11:50
2020-ի վտանգավոր վարակը գուշակել էր սովետական հայտնի պայծառատես Վոլֆ Մեսինգը: Հայտնի է, որ նա ճշգրիտ կանխատեսել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի օրը, Իոսիֆ Ստալինի մահվան օրը: Պայծառատեսը իր տեսիլքների մասին պատմում էր Իոսիֆ Ստալինի որդուն՝ Վասիլի Ստալինին:
-
26.01.2021|
23:41
Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է, այսօր Արցախի Ներքին գործերի նախարարությունում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հանրապետության կարգավիճակի հարցին։
-
26.01.2021|
12:32
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
-
25.01.2021|
21:30
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ։