Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Առաջարկում եմ 2024-ի Հոլանդիայի գեղեցկության մրցույթին ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Օբամա Բարաքին

Առաջարկում եմ 2024-ի Հոլանդիայի գեղեցկության մրցույթին ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Օբամա Բարաքին
10.07.2023 | 20:29

Հոլանդացիք լավ ժողովուրդ էին ժամանակին, աշխատասեր՝ ի տարբերություն հայերի, տաղանդավոր՝ ի տարբերություն հայերի (Բոսխ, Ռեմբրանդտ, Վան Գոգ, Սպինոզա, պլյուս առաջատար ինժեներական և գիտական միտք), տանջված՝ հայերի նման:

Իսպանացիները նրանց տանջեցին, բայց հոլանդացիք դիմացան, մարդ մնացին, զարգացան, բարգավաճեցին:

Բայց երբ նրանց սկսեցին տանջել անգլոսաքսերն ու նետեցին գլոբալիզացիայի ճանկերը, հոլանդացիք կամավոր հրաժարվեցին մարդ լինելուց:

Աշխարհում առաջինն օրինականացրին միասեռական ամուսնություններն ու հիմնեցին պեդոֆիլների շատ դեմոկրատական կուսակցությունը:

Իսկ այսօր հասել են այն օրվան, որ Հոլանդիայի գեղեցկության մրցույթում առաջին նկարում պատկերված տրանսվեստիտ Ռիքի Քոլեն հաղթել է երկրորդ նկարի Նաթալի Յասմինին:

Բա՜…

Այս կապակցությամբ առաջարկ ունեմ. 2024-ի Հոլանդիայի գեղեցկության մրցույթին ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Օբամա Բարաքին:

Նա անպայման կհաղթի, ընդ որում՝ առանց սեռափոխվելու և Հոլանդիայի քաղաքացիություն ընդունելու:

Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացրել դրան միլիոն մարդ սպանելու համար, Միս Հոլանդիան ի՞նչ է, որ չստանա:

Վաղը չեմ ալարի, պաշտոնական նամակ կգրեմ և Սպիտակ տուն, և պետդեպարտամենտ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5021

Մեկնաբանություններ