ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Աշոտյան. Հայաստանից կորոնավիրուսի թափանցումն Արցախ այդքան վտանգավոր չէր, որքան քաղաքական երեսպաշտության բացիլի տարածումը

Արմեն Աշոտյան. Հայաստանից կորոնավիրուսի թափանցումն Արցախ այդքան վտանգավոր չէր, որքան քաղաքական երեսպաշտության բացիլի տարածումը
02.09.2020 | 21:26

«Այս պայծառ օրով ուզում եմ բարձրաձայն պնդել, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ։

Հայաստանն Արցախ է, որովհետեւ իր երրորդ հանրապետության արմատները հենց Արցախյան շարժման բռունցքների եւ թափված արյան մեջ են։

Հայաստանն Արցախ է, քանզի Արցախով վերագտավ իր ազգային արժանապատվությունը։ Հայաստանն Արցախ է, քանզի առանց նրա գոյություն ունենալ պարզապես չի կարող։

Նայեցի Ստեփանակերտից այսօրվա պաշտոնական քրոնիկոնը եւ ցավ ապրեցի։

Ներկա չէին Արցախի նախկին երեք նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադիյ Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։

Ներկա չէր Հայաստանի վարչապետը (այդքան կարեւոր պետական տոնը եւ դրսին ուժեղ ուղերձ հղելու առիթը թողած՝ գերադասել է տրվել արեւին Սեւանի կառավարական տան լողավազանի շրջակայքում)։

Ներկա չէր անգամ Հայաստանի գործող/անգործունյա նախագահը (երկարատեւ պարապությունից հետո գերադասել է հանգստի մեկնել արտերկիր)։

Ինչու՞ այդպես եղավ։ Չէ՞ որ Արցախը մշտապես միավորել է բոլորիս, բոլոր հայերիս՝ անկախ քաղաքական տարբերություններից կամ աշխարհագրական սփռվածությունից։ Հատկապես հայաստանցի քաղաքական գործիչները արցախյան մատույցներում տարիներ շարունակ լուռումունջ հանել են իրենց «կեղտոտ կոշիկները» եւ Արցախ մտել որպես սրբավայր։ Ավաղ, Հայաստանից կորոնավիրուսի ներթափանցումն այստեղ այդքան վտանգավոր եւ ավերիչ չէր, որքան քաղաքական երեսպաշտության երեւանյան բացիլի անարգել տարածումը։

Արցախի ներկայիս ղեկավարությունը սթափ գործելու եւ իրավիճակի շտկման համար միջոցներ ձեռնարկելու պարտավորություն ունի, քանի դեռ շատ ուշ չէ։

Հ. Գ. Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ հարազատներ, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ կանք նաեւ մենք»։

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ