ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արամ ԱՆՏԻՆՅԱՆ. Թալանչիության մեջ իշխանությունները գերազանցել են իրենք իրենց

Արամ ԱՆՏԻՆՅԱՆ. Թալանչիության մեջ իշխանությունները գերազանցել են իրենք իրենց
20.01.2014 | 12:24

Ցանցում ավելի ու ավելի հաճախ են սկսել հանդիպել հոլովակներ, որոնք սովորեցնում են ինչպես կանգնեցնել գազի և ջրի չափիչ սարքերը, ինչպես խուսափել արագաչափերից, այս կամ այլ ձևով շրջանցել օրենքը և այլն: Պատահակա՞ն է, որ հենց այս շրջանում է պետությանը խաբելու նման միտում առաջացել: Կարծում եմ, որ ոչ: Սա նշանակում է՝ թալանչիության մեջ մեր իշխանությունները գերազանցել են իրենք իրենց ու այնպես են արել, որ հասարակության իմունիտետը պետությունը ճանաչի որպես օտար մարմին ու սկսի պաշտպանվել նրանից ու իր օրենքներից: Վաղը, անհրաժեշտության դեպքում, այդ հասարակությունը համաձայնելո՞ւ է պաշտպանել նույն պետությունը օտար տարրերից: Խիստ կասկածում եմ:

Դիտվել է՝ 5600

Մեկնաբանություններ