ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
23.09.2008 | 00:00

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Тамбовский волк тебе товарищ.
***
ԷՍ Ի՞ՆՉ ՀԱՇԻՎ ԷՐ
Ըստ միջազգայնագետների՝ Երևան ժամանած Թուրքիայի պատվիրակությունն այդպես էլ չհասկացավ Սերժի բերնի Գյուլը:
***
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ
Ըստ վիճպետվարչության տվյալների՝ օգոստոս - սեպտեմբեր ամիսները Հայաստանի համար մեդալաշատ են եղել` 6 հատ բրոնզ, 30 արծաթ և մի 50 հատ «Մովսես Խորենացի» մեդալներ:
***
Օ՜, ՄԱՅՆ ԳՈԴ
Անգլիայի դեսպանատնից հայտնում են, որ օրերս Սերժ Սարգսյանի մասին Արթուր Բաղդասարյանի գովքը լսելիս Մարկո Պոլոն գերեզմանում շուռ ա եկել:
***
ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԵՐԸ
Աշխարհագետների դիտարկմամբ՝ ընդդիմությունն ուզում է նորից Կենտրոնը դարձնել Արարատյան դաշտավայր:
***
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ
ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Տիգրան Թորոսյանի կուրսն աննախադեպ անկում ապրեց:

Դիտվել է՝ 11673

Մեկնաբանություններ