Էրոտի՞կ վեպ է, թե՞ էրոտիկ չէ: Խոսքը, կարծես, ավելի շատ հոգեբանական վեպի մասին է, ուր և՛ կինը կարող է տեսնել ինքն իրեն, և՛ տղամարդը:
Գրողների տանը օրերս դերասանուհի, արձակագիր Անահիտ ԹՈՓՉՅԱՆԻ «Տագնապ» վեպի շնորհանդեսն էր:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) հիմնադրած «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովը տարեցտարի նոր թափ է հավաքում ընդլայնելով աշխարհագրությունը։ Սկսած 2008-ից գիտաժողովը բոլոր երկրներում տեղի է ունենում ԵՃՇՊՀ զինանշանի ներքո։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:
Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի Սինյա Յամանական և բրիտանացի Ջոն Գերդոնը՝ ցողունային բջիջների և կենդանիների կլոնավորման ոլորտներում կատարված աշխատանքների համար։
Հրանտ Մաթևոսյանի արձանը տեղ է գտել Մաշտոցի պողոտային հարող այգում՝ Եղիշե Չարենսի տուն թանգարանի հարևանությամբ, իսկ Պարույր Սևակի արձանը գտնվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հարևանությամբ:
Նարեկացի արվեստի միությունում հոկտեմբերի 10-ին երաժշտական պրեմիերա է. կներկայացվի շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ Ալեքսանդր Բրինկեի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան՝ նվիրված Հայոց Եղեռնին:
BookAdviser-ը հանդես է գալիս նոր` «Հանդիպում ժամանակակից գրողների հետ» նախաձեռնությամբ: Այսօր «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում (Ժամը` 19։20-21:00) տեղի կունենա հանդիպում երիտասարդ արձակագիր, այս տարի ՀՀ նախագահի գրական երիտասարդական մրցանակի արժանացած Նառա Վարդանյանի հետ:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։