Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Հայատյաց ուժերը ձգտել են այն բանին, որ Մհերին ու Արտավազդին փակեն քարայրում

Հայատյաց ուժերը ձգտել են այն բանին, որ Մհերին ու Արտավազդին փակեն քարայրում
21.08.2024 | 07:27

Ես չեմ հավատում, որ Սասունցի Դավիթն անիծել է իր որդի Մհերին, ես չեմ հավատում, որ արքա Արտաշեսն անիծել է իր որդի Արտավազդին, այս բոլորը հակատրամաբանական ու հակացեղային են։

Երկու դեպքում էլ օտար, հայատյաց ուժերի կողմից տեղի է ունեցել խիստ միջամտություն՝ աղավաղելով ճշմարտությունը։

Երկու դեպքում էլ այդ օտար, հայատյաց ուժերն անխոնջ ձգտել են այն բանին, որ Մհերին ու Արտավազդին, որոնք հայի ուժը, պայքարը,արարումը կրողներն են, փակեն քարայրում՝ դրանով կասեցնելով, խանգարելով ազգի ընթացքն ու հարատեւումը։

Ինչը նրանց հաջողվել է։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 9438

Մեկնաբանություններ