Կարինե Եսայան․ Փաշինյան Նիկոլը այլևս լուրջ սպառնալիք է մեր հայրենիքի ու ազգի, Հայ Առաքելական եկեղեցու գոյության համար
22.12.2020 | 01:19
Քանի որ փաշինյան նիկոլը այլևս լուրջ սպառնալիք է մեր հայրենիքի ու ազգի, Հայ Առաքելական եկեղեցու գոյության համար, ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԴԻՄԵԼ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆԶՈՎԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։