Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՄՈՏ» ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ՛ ՍՏԱՑՎՈՒՄ

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՄՈՏ» ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ՛ ՍՏԱՑՎՈՒՄ
03.04.2012 | 00:00

ՈՒրբաթ օրվա ավարտին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հինգ րոպե պակաս ՀՀԿ շտաբում շարվեշարան հայտնվեցին ՀՀԿ մարզպետները` Հովիկ Աբրահամյանի մոտ կոլեկտիվ մտնելու առաջադրանքով: Քիչ հետո եկավ նրանց «հովիվը» ևս` Արմեն Գևորգյանը, և իր նման ինքնավստահ ասաց, որ, իհարկե, ինքն այսօր էլ հարցազրույց չի տա:
ՈՒ մինչ մենք փորձում էինք Կովալենկո Շահգալդյանից ճշտել` Վովան արդեն միացրե՞լ է Կոտայքը Հայաստանին, Արարատի մարզպետից էլ` իր սիրտն Ալիկ, սակայն շուրթերը` Հովի՞կ են շշնջում արդեն, այդ ընթացքում Սուրեն Խաչատրյանն իր «զինակիցներին» պատմում էր, թե ոնց է Մեղրու ճամփից իրեն զանգել Զարուհի Փոստանջյանը ու ինչ «հրամայական, զոռբա» տոնով իրեն թե` «մինչև ես հասնեմ Գորիս, դու իմ շտաբը կազմ ու պատրաստած լինես, թե չէ` վատ կլինի, ես էլ ասի` դե գնա, հա՜…». կուլտուրական իր «դիրքորոշումը» ներկայացրեց Սյունիքի մարզպետը, որին այդ պահին սպասում էր ՀՀԿ աշխատակցուհիներից մեկը` թուղթը ձեռքին, որի հետ Սուրեն Խաչատրյանը դուրս եկավ միջանցք` կարծես թուղթն ստորագրելու: Մենք իր հետևից հասցրինք հարցնել.
-Պարո՜ն Խաչատրյան, փաստորեն, վերջին շրջանում կանանց հետ Ձեզ մոտ ինչ-որ չի՜ ստացվում:
Ս. Խաչատրյանը շատ մեղմ, նույնիսկ կարելի է ասել` քնքուշ, թեքվեց դեպ իր կողքով քայլող մանկահասակ տիկինն ու առանց մեզ նայելու նետեց.
-Արի տես` ո՜նց է ստացվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ