Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՑՈՒՑԱԿՆԵՐԻ «ԳՆԵՐԸ»

ՑՈՒՑԱԿՆԵՐԻ «ԳՆԵՐԸ»
14.02.2012 | 00:00

Նախընտրական ցուցակներն այսօրվա քաղաքական օրակարգի «բեսթսելլերն» են դարձել: Որքան մոտենում են ընտրությունները, համամասնական ցուցակներում ընդգրկվելու «գներն» այնքան «քաղցրանում են»: Մեր տեղեկություններով, իշխանական կուսակցություններում «տոկոսադրույքները», հատկապես անցած բոլոր ընտրությունների համեմատ, բավականին բարձր են անցողիկ տեղերում: Ի դեպ, պակաս գումարներ չեն «ֆռռալու» նաև մեծամասնականում, այն տարբերությամբ, որ այս պարագայում թեկնածուները կրկնակի են «մուծվելու». մե՛կ` կուսակցության ձայներն ապահովելու, մե՛կ էլ` սեփական «ծառը ջրելու»:
Գլխավորապես սա է պատճառը, որ մեծամասնական է «մղվել» հիմնականում գործարար հատվածը, որպեսզի կարողանա նման գումարների «տակից» դուրս գալ: Այնպես որ, արդար, թե անարդար, մեզանում ընտրություններն առանց փողի դժվար է պատկերացնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ