ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հովիկ Աբրահամյանը կրկին «սալին ու մուրճին» արանքում

Հովիկ Աբրահամյանը կրկին  «սալին ու մուրճին» արանքում
08.05.2012 | 00:00

Ընտրակեղծիքներից, ընտրամասնակիցներից, հետընտրական զարգացումներից հետո քննարկվող հաջորդ «թոփը» Հովիկ Աբրահամյանի «ուր» գնալու հարցն է:

Հասկանալի էր` ՀՀԿ համամասնականում նրա երկրորդ «մայկան», շտաբի պետ լինելու հանգամանքը, ՀՀԿ գործադիր մարմինը, համամասնական ցուցակը հնարավորինս ի պատկեր յուրում կերտելու ազդակները նախանշում էին, որ ֆորտունան ոնց որ ուզում է ժպտալ Հովհաննես Արգամիչին: Էլի:

Այնուհանդերձ, անհամբերությունը, առաջ ընկնելու փիս խասիաթը, հաշվել չկարողանալու (Արգամիչ, Ձեր մասին, մեզնից բացի, ուրիշ ոչ մեկը չի մտածում. ազնվորեն. մենակ մենք ենք Ձեզ նորմալ խորհուրդներ տալիս) անհարմարությունը, միասնական շտաբը, ԲՀԿ-ն ամբողջովին «կոնտրոլիզացիայի» չենթարկելու «մոմենտն» իրենց հետ ևս երկու-երեք կիքս բերեցին. Արգամիչն ընտրություններից օրեր առաջ վերցրեց ու ասաց, որ ինքը պարտավորվում է ՀՀԿ-ի համար ապահովել 35 տոկոս ձայն (իսկ ինչքա՞ն տոկոս ապահովեց Սերժ Սարգսյանը յուր կուսակցության համար` տե՛ս ԿԸՀ վերջին տվյալները), ինչն ամենևին ձեռնտու չէր կարող լինել ՀՀԿ պայքարի մոդուլյացիային: Այդ դեպքում, պարզապես, ԲՀԿ-ն բավականին լուրջ ներկայություն էր ունենում պառլամենտում, ու Օսկանյանի փոխարեն վարչապետ էր առաջարկում… ո՞ւմ:

Ճի՛շտ եք, Հովհաննես Արգամիչին:

Հաջորդիվ արդեն Արգամիչն ընտրություններից «ոպջ տÿՑՌ ՎՌվցՑ» հարցազրույց է տալիս թերթերից մեկին ու այդ «պլաստիկ» հարցազրույցում ոչ այնքան խոսում է նախընտրական-ՀՀԿ առաջնահերթություններից, որքան իր ապագայից, արձանագրելով, որ չի բացառվում իր ԱԺ նախագահ դառնալը, և որ ՀՀԿ կարգախոսով մենք չէինք հավատում, որ ինքը երկրորդ համար «մայկա» ունի, հետն էլ` շտաբի պետ է, ուստի, պետք է հավատալ, որ փոխվենք:

Ինչևէ, ըստ լավատեղյակների` Արգամիչն արդեն ԱԺ նախագահ էլ «չի ուզում» (ո՜վ չի ուզում, կորցրել է): Սիրտը նրա ուզում է Ազգային անվտանգության խորհուրդը: Հետևյալ բարտերով` Արթուր Բաղդասարյանը դառնում է գլխավոր դատախազ (արդեն հասկացա՞ք, թե ինչ ճակատամարտ էր ընթանում Աջափնյակում դատախազի եղբոր, ԲՀԿ թեկնածուի և «այլոց» միջև. ու այդպե՜ս շարունակ` մինչև 12 և 4 ընտրատարածքներ):

Արթուր Բաղդասարյանը լսելով լսել չի ցանկանում դատախազ դառնալու մասին: Էլ չենք ասում, թե ինչպես «գոսպոդին» Չայկան եկավ Հայաստան, տեսավ Գառնիկիչին, պարգևատրեց ու գնաց:

Փաստորեն, Արգամիչի հարցն այս պահին բաց է մնում:

Բոլոր դեպքերում, գոնե մեր ցանկությունն է, որ նա մեր «աչքի առջև լինի»:

Առանց նրա այնքա՜ն անհետաքրքիր է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ