Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Գագիկ Ծառուկյանն իր բիզնես ակտիվները հանո՞ւմ է Հայաստանից

Գագիկ Ծառուկյանն իր բիզնես ակտիվները հանո՞ւմ է Հայաստանից
06.04.2012 | 00:00

Այն, որ Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր ներքաղաքական սրացումների ընթացքում իր բիզնես ակտիվները հանում է Հայաստանից, նորություն չէ: Հիշենք` 2009-ին նա Բուլղարիայում բավականին թանկ ՙվճարի՚ դիմաց (ինչը, ի դեպ, գերազանցում էր նրա հայտարարագիրը) գնեց ջրի գործարան և հիմա այդ երկրի հարկատու դարձած` վաճառում է ՙԳոռնաբանյա՚ (մեղա-մեղա. էս ԲՀԿ-ն լրիվ անցել է սիմվոլիկայի սահմանները` է՜լ Փլավչյան, է՜լ Ախոյան, է՜լ Բազմասեր. չէ, հո չե՞նք ասում` ՙգյոռ՚ ու ՙբանյա՚ տերմիններից է կազմված բառը, պարզապես ասոցիացիան է այդպես ստացվում) ջուրը:

ՈՒ քանի դեռ Բուլղարիայում ենք, հիշենք նաև, որ ջրի արտադրությանը (վա՛յ, մամա ջան, էլի սիմվոլիկ ստացվեց. եկեք ՙսիմվոլիկա՚ չփնտրենք. չնայած` ՙնե՛նց՚ դժվար է, մանավանդ որ, մտքներիցս ոչ մի կերպ չեն դուրս գալիս ԲՀԿ-ի վեցերորդ համագումարի փուչիկները, որով եզրապատել էին կառավարական օթյակը, ուր կանգնած էր Կոլյայիչը` կոալիցիոն ՙմույս՚ լիդերների հետ. ասում են` Սերժի ՙախրանան՚ Օսկանյանի ելույթի պահին իրոնիկ ժպտացել ու ասել է` չծակե՞նք էս փուչիկները) զուգահեռ ԲՀԿ-ի առաջնորդը, իսկ իրականում նրա կառավարչության գծով հավատարմատար Սեդրակ Առուստամյանը Բուլղարիա արտահանեց և, իր ասելով, այնտեղ ունեցած իրենց 15 խանութներից տասնչորսում սկսեց վաճառել նաև կոնյակ: ՙՆոյ՚:

ՈՒրեմն` լավ չեն վաճառում: Թե չէ էն օրը Հայաստանում գտնվող Բուլղարիայի վարչապետին ուղեկցող բուլղար լրագրողն ինչո՞ւ մեր վարչապետին ասաց. ՙԲուլղարիայում հայկական կոնյակ չկա՚: ՙԿուղարկենք՚, ասաց մեր վարչապետը, ու մինչ կուղարկենք, գնանք ՙԱրարատ՚ կոնյակի գործարան ու այնտեղ ըմպենք հայոց կոնյակ:

Պահո՛, շեղվել ենք: Սեդրակ Առուստամյանին հարցրինք` էս ի՞նչ հաշիվ է: Ասաց` ես էլ չհասկացա, որովհետև մենք կոնյակ վաճառում ենք Բուլղարիայում: Դուբայո՞ւմ էլ: Ո՜չ: Դուբայում բիզնես չունե՞ք: Ո՜չ էլ նույնիսկ կոնյա՞կ եք արտահանում: Ոչ էլ արտահանում ենք: Պահո՛, բա Սամվել Ալեքսանյանն էնտեղ ի՞նչ է խմում, ՙարիշ-վերիշ՚ անում: Էլ չենք ասում` Սամվել Կարապետյանի ու նույն Գագիկ Ծառուկյանի մասով:

-Մենք Դուբայում բիզնես չունենք, կոնյակ չենք արտահանում, նույնիսկ Չինաստան կարողացանք ՙմտնել՚` կոնյակ արտահանել, Դուբայ` ո՜չ:

Վերջապես հասանք բուն հարցադրմանը. լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանն այս օրերին իր ակտիվները հանում է Հայաստանից (մենք հո Ծառուկյանի բիզնեսը հավատարմագրմամբ կառավարման վերցրած պարոն Առուստամյանին չէի՞նք բացատրելու, որ Օսկանյանն ուզում է ԲՀԿ-ն Ծառուկյանի ձեռից վերցնի, որ հնարավոր է` Ծառուկյանը թողնի կուսակցությունն ու ինչպես մի նեղ շրջանակում է ասել, գնա մի տեղ կղզի գնի, ապրի, դրա համար է իր ակտիվները Հայաստանից հանում), այդպե՞ս է։

-Նման բան չկա,- կատեգորիկ ասաց պարոն Առուստամյանը:

-Ասում են` դեպ ՈՒկրաինա և Հորվաթիա եք տանում:

-Չկա՜ նման բան:

Հավատում ենք ու վստահում:

Չկա՜, «նի՛խտ»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ