ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՅՍՕՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

ԱՅՍՕՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
06.03.2012 | 00:00

Շաբաթ օրը մեկնարկած կոալիցիոն ուժերից` ՕԵԿ-ի 10-րդ համագումարը բավականին հետաքրքիր մեսիջներ հղեց բոլոր ուղղություններով:
ԹԻՎ ԵՐԿՈՒ ԽԱՂԱՑՈ՞ՂԸ
Հենց միայն այն հանգամանքը, որ առաջինը տեղի ունեցավ ՕԵԿ-ի համագումարը, արդեն իսկ հետաքրքիր էր: Ընդ որում, հաջորդը լինելու է ոչ թե ԲՀԿ-ի, այլ ՀՀԿ-ի համագումարը. ԲՀԿ-ն եզրափակելու է շարքը (այս մասին` հաջորդ դասին): Այդ իսկ առումով ՕԵԿ-ի համագումարը մաստեր-կլաս էր հասկացողների ու հատուկ չհասկացողների համար:
Արարողակարգային. վիզուալ առումով կայացած, դետալային մտածված միջոցառում էր. ՄՀՀ փոքր դահլիճը նոր հայտ է քաղաքական ուժերի համար` բովանդակային-կազմակերպչական տրանսֆորմացիայի առումով, և բոլորը չէ, որ կարող են դիմանալ այդ «տեմպին»: ՕԵԿ-ն ապացուցեց, որ «վերջին դասին» ինքը պատրաստ է ողջ դասարանով, դասղեկով, դիրեկտորով ու ժողկրթբաժվարով (ներկա էր նույնիսկ կողքի դպրոցի դիրեկտորը` պարոն Ծառուկյանը. այդ մասին` ներքևում):
ՕԵԿ-ը մեկ անգամ ևս այդ օրն ասաց` ունի ուրույն սպիրալ, որ անհրաժեշտ պահին բացում է` ստանալով բովանդակային, ֆորմատային էֆեկտներ:
Բովանդակային. ուզում, չենք ուզում` ՕԵԿ-ն ինստիտուցիոնալացվում է: Այն այսօր ավելի հասուն է. նույնիսկ ԱԺ նախագահի պորտֆել ունեցած ժամանակ նրա ներքին հասունացումը այսպես «մշակված» չէր. նրանց համագումարներն անցնում էին պոպուլիզմի բարձր դոզայի, զգայական ֆոնի վրա: Այսօր մի տեսակ «նստած», իր տեղն ու հարգն իմացող համահավաք ուժ էր: Ընդ որում, Արթուր Բաղդասարյանը չմոռացավ նաև նշել, որ այս ՕԵԿ-ը 2008-ին երկիրը զերծ պահեց արտաքին-ներքին ցնցումներից (ասել ենք` ռուսական կողմը մարտի 1-ին հայկական կողմին էր տրամադրել Ադրբեջանի հարձակման քարտեզը):
Կուսակցությունը, գաղափարի առումով, անչափ հետաքրքիր` «տեսակի» խնդիր է առաջ քաշում («Մեր տեսակը իր պայքարով է հարթում իր ճանապարհը», հնչեց համագումարում): Ասել, որ իրենք գոյացրել են այդ տեսակը, աբսուրդ կլինի, սակայն «տեսակային» պայքարի մասին թեզն իսկ իր հետ էներգետիկա է բերում, ինչն էլ հետևից քաշելու-տանելու է կուսակցությանը:
Այդով և փաստորեն, ՕԵԿ-ը փորձում է դառնալ թիվ երկու խաղացողը` համապատասխան տրանսֆորմացիայի արդյունքում: Բովանդակային շեշտադրումների փոփոխությունը, եվրոպաբար լոգոն փոխելը ոչ միայն ֆորմալ, այլև նպատակային նշանակության կարող են ծառայել: Եվ այն, որ ողջ ԵՄ դիվանագիտական «դաստան» ներկա էր ՕԵԿ-ի համագումարին, հետո էլ սրճախմությանը, ոչ այնքան եվրոպական պլեադայի ցուցանք, որքան իրական «սիրո» արդյունք էր: Արևմուտքը սիրում է կանխատեսելի պարտնյորների, հասկանալի խաղացողների. Արթուր Բաղդասարյանն այդպիսին է նրանց համար. ուզում, չենք ուզում:
Վերջինիս միտքն էլ, թե ՕԵԿ-ը ՀՀ անվտանգությունը, կայունությունը բարձր է դասում ամեն ինչից, ոչ միայն համագումարին ներկա Սերժի (համ էլ Գալուստն էր ներկա, իսկ նրան` հայոց լեզվի և գրականության այդ դասատուին, չգիտես ինչու, կողքի դպրոցի դիրեկտոր Ծառուկյանը չի սիրում, այս մասին` դասամիջոցին) սրտով էր, այլև ԵՄ «դաստայի»:
Չմոռանանք, որ ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵՄ բավականին հետաքրքիր և նուրբ հարաբերությունները նույնպես անցնում են ՕԵԿ-ի ղեկավարի «ձեռքի տակով»: Այնպես որ, այս ուժը լիիրավ իրավունք ունի պնդելու ԱԺ-ում «ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու» մասին:
Ի դեպ, նույնիսկ ՕԵԿ-ին չսիրող ուժերը այն կարծիքին են, որ սրանք արդեն իսկ աշխատում են ահավոր ինտենսիվ, և որ տեղերում ՕԵԿ-ի ակտիվությունը նույնիսկ ՀՀԿ-ն չունի (ԲՀԿ-ի մասին, ասինք, հաջորդ դասին):
Ներքաղաքական առումով ևս ՕԵԿ-ն այդ օրը լուրջ խաղացողի հայտ կարող է ներկայացնել, մանավանդ իշխանական սպեկտրում: Համագումարում առկա «դուխը», օդում եղած յուրօրինակ սպասումի «տնեցիությունն» էր, թերևս, պատճառը, որ Արթուրի` «որ լավ չաշխատեցիք, ձեռից չեք պրծնելու» արտահայտությունը հասկանալի դարձավ ոչ միայն թիմի, այլև ներկա հյուրերի համար:
ՈՒ սա Արթուր Բաղդասարյանի երկրորդ բեմելն էր (առաջինը վերջերս կայացած ասուլիսն էր), ինչն էլ հաջորդաբար ապացուցում էր, որ ՕԵԿ-ը մարզական վիճակում է` «դուխի» և մնացածի առումներով. ուզում, չենք ուզում:
Արթուր Բաղդասարյանը երբեք այդքան բաց, հրապարակային չէր եղել, համագումարյան ամբիոնից չէր խոսել բաներ, որոնք որևէ կուսակցության ղեկավար չէր անի, որովհետև երկսայրի սրի նման այդ մտքերը հետադարձ ուժով կարող են և բումերանգել. Արթուրը գնաց դրան յուրօրինակ պրեամբուլայով. ՕԵԿ-ը երբեք չի խաբել իր պարտնյորներին, բայց ոչ միշտ է հասկացված եղել:
Ենթագիտակցորեն, թե ակամա, ՕԵԿ-ը, փաստորեն, փորձում է «վերցնել» նաև այդ դաշտը: Հասկացված լինելու:
Ստացվե՞ց: Կարծես: Որովհետև`

ԻՐ ՀԱՍՑԵՈՎ` ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԷՐ ԵԿԵԼ. ԲԱՅՑ ՀԵ՜Չ «ՏՐԱՄ» ՉՈՒՆԵՐ
ՈՒ սա Ծառուկյանի բեմելն էր: ԲՀԿ-երեն ասած` առաջին դասը: ՕԵԿ մանկավարժությամբ:
Այո, առաջին անգամ էր, որ Ծառուկյանը ներկա էր գտնվում կոալիցիոն գործընկերոջ համագումարին (նախորդ անգամ «ճ» կարգի գործիչների էր ուղարկել):
Հաշվե՞նք «հանգամանքներն» այդ առիթով, թե՞ «и так ясно»:
Դե որ ուզում եք, հաշվենք: Թվում էր, Օսկանյանով և Գուգոյով ահավոր ուժեղացած ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի ինչի՞ն էր պետք վեր կենալ-ծանր տեղը թեթևացնել, գալ-մասնակցել «какой нибудь» ՕԵԿ-ի համագումարին: Ամա՜...
Հանգամանքը, որ մեր «առյուծ ախպերն» անձամբ էր եկել համագումարի (հիշենք, որ մերձԲՀԿ-ական փորձագետները և «մնացածներն» ամեն օր բարլուսախառը բոլորին ավետում են` «ՕԵԿ-ը պառլամենտ չի կարա մտնի, ինքը շատ թույլիկն է»), արդեն իսկ ցուցիչն էր Ծառուկյանի պրագմատիզմի: Նա, փաստորեն, լավ էլ հասկանում է, որ ՕԵԿ-ին պետք է լուրջ վերաբերվել: Շա՜տ լուրջ:
ՈՒ վերաբերվել էր: Եվ ուրեմն` Սերժի հետևից նա եկավ, նստեց, կանգնեց, ծափ տվեց Արթուր Բաղդասարյանին` յուր կուսակցության հետ հավասար, հետո էլ ժամից ավելի ընդմիջումից հետո մնաց ՕԵԿ կուլիսներում (հա՜, դահլիճում էլ նրա տրամադրությունն այն չէր, նստել էր մի տեսակ վերացած, ասես ներկա էր ու ներկա չէր. նույն օրը, փաստորեն, թերթերից մեկում իր հերթին մաստեր-կլաս էր տվել ոչ անհայտ Պալաչը), ու նա կուլիսներում երևի թե կիսվեց-դարդահան եղավ Ազատիչ Սերժի և Վահանիչ Արթուրի հետ:
Համագումարում էլ այնպես` ոչինչ, ահագին «դարդահան» մտքեր հնչեցին, որոնք ուսուցողական և դիդակտիկ էին ոչ միայն ՕԵԿ-ի, այլև «մույսների», այդ թվում և` ԲՀԿ-ի համար:
Այսպիսով, ելույթի քաղաքական բլոկում Արթուր Բաղդասարյանը խիստ «փպՑՍՌռ» ասաց այն, ինչ ոչ ոք ցայս չէր ասել հարկավոր «ականջներին»:
Նախ` նա նույնքան «четкий и жесткий» տեր կանգնեց մեկ տարի առաջ Հուշագրի տակ դրած իր ստորագրությանը: Ընդ որում և գոնե այդ պահին` անչափ անկեղծ. «Այս երկրի նախագահը կողմ է բարեփոխումներին, մենք աջակցում ենք նրան` ուժեղ պետություն կառուցելու, մրցակցային երկիր կայացնելու գործում. այս ամենը մեզ թույլ է տալիս ասել, որ նրա հետ չորս տարվա համատեղ աշխատանքը եղել է առողջ և կառուցողական, և մենք աջակցում ենք Սերժ Սարգսյանին»։
Նայեցինք Գագոյի դեմքին, միմիկային. նրա աչքերում ընդամենը ցավ կար… լոկ իրեն հայտնի:
Անցնելով էլ առաջ` ՕԵԿ-ի ղեկավարը հայտարարեց. ՕԵԿ-ն առաջնորդվելու է քաղաքական շիտակության և ոչ թշնամության սկզբունքով, սակա՜յն… ՕԵԿ-ն անհանդուրժող է լինելու իր հանդեպ պատվերով հարձակումների նկատմամբ. մենք ուրիշներին չենք քննադատելու, չենք սևացնելու, մեր պայքարը դրա վրա չենք կառուցելու. 2008-ին էլ ասում էին` ՕԵԿ-ը չի անցնելու, Արթուրը մեկ տոկոս ձայն էլ չի հավաքելու, քսան տոկոս հավաքեցի:
Ծափեր. Սերժն ու Գագոն էլ կանգնել, «ծափում» էին, հետո իրենք դադարեցին «ծափելուց», դահլիճը դեռ ծափահարում էր:
Արթուրը շարունակում է. «Ես ուզում եմ մեր հակառակորդներին ասել, որ սև PR-ով միավորներ հավաքել իրենց չի հաջողվելու. լա՛վ, որ մենք այդքան թույլ ենք, ինչո՞ւ եք մեզ հարվածում»:
Դե որ հարցնում է, պատասխանենք:
ա) ՕԵԿ-ը հայտարարել է, որ մոտ տասնհինգ ընտրատարածքներում թեկնածուներ է դնելու: Անցողիկ: Իսկ դա նշանակում է նաև «անցողիկություն» համամասնական «ընտրատարածքներում»:
Սակայն ՕԵԿ-ի բրենդը մեկ այլ «տեղ» է. բ) ՕԵԿը, ինչպես և հայտարարել է` «քաղաքականապես շիտակաբար» լեգիտիմացնելու է ընտրությունները. տեղ չի թողնելու ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին (ի դեպ, հարյուրեսիմքանիամյա ծերուկ ՀՅԴ-ն խիստ կլիմատիկ վիճակում էր եղել, չէր եկել ՕԵԿ-ի համագումարին. կարո՞ղ է` տեղյակ է, որ «լոդկայում» տեղ չկա, ու ՕԵԿ-ն իր ճշգրիտ պահվածքով և ոչ թե «կիսահղի» լինելով, ինչպես ասենք` Հրանտ Մարգարյանը, որն ամեն օր նախագահականում Սերժ Սարգսյանի հյուրն է, Վահան Հովհաննիսյանն էլ ԱԺ ամբիոնի մոտ` նույնքան «կիսա», քննադատում է իշխանությանը, ի դեպ. Արթուր Բաղդասարյանը մի խոսք էլ «կիսաների» մասին ասաց. «Մի փոքր հղի չեն լինում»), և ուրեմն` այդ ուժերը հայտարարելու են, որ ընտրությունները «լեգիտիմ» չեն, ինչի շուրջ արդեն իսկ պարապում են` լրջորեն:
Նրանց ու մնացած բոլորին ՕԵԿ առաջնորդը հորդորեց` եկեք այս ընտրությունները բարության ու հանդուրժողականության մթնոլորտում անցկացնենք:
«Давайте!»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ