24.06.2012|
10:01
«Իրատես de facto»-ի նախորդ համարում մենք անդրադարձել էինք հայկական օլիգարխիայի ծագումնաբանությանը, տիպաբանությանն ու տրանսֆորմացիոն խնդիրներին: Ընդհանրապես, հայկական օլիգարխիայի մասին շատ է խոսվում, բայց միայն թերթային կամ բակային մակարդակներում, մինչդեռ խնդիրն այնքան կարևոր է, որ արժեր այն ենթարկել միջառարկայական գիտական ուսումնասիրության: