10.07.2012|
14:38
Ոստիկանության հատուկ քննչական ծառայությունում դեռևս շարունակվում է «Հարսնաքարում» կատարված սպանության հետաքննությունը։ Եվ մինչ գործը կհանձնվի դատախազությանը, հասարակության մեջ ձևավորվում է այն կարծիքը, թե պատգամավորությունից Ռուբեն Հայրապետյանի հրաժարվելը ձևական բնույթ է կրում, և որ ՀՀԿ-ն պաշտպանելու է իր օլիգարխ կուսակցին` թույլ չտալով նրան հրաժարվել պատգամավորությունից։