28.04.2022|
22:45
ԱՆՊԱՏՎԱԲԵՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Վերջին օրերի զարգացումները հիմք են տալիս եզրակացնելու՝ Արցախի Հանրապետության նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ դեռևս անհայտ (բայց Նիկոլին, ամենայն հավանականությամբ, քաջ հայտնի) ինչ-ինչ իրողություններից դրդված, հանձնառել է ՀՀ-ում գործող երկրադավ, ազգակործան խմբակի «փաստաբանի», տվյալ պարագայում, ոչ պատվաբեր «պաշտոնն» ու ցանկացած գնով փորձում է (և փորձելու է) ավարտին հասցնել դարի խայտառակ գործարքը: