10.09.2022|
10:39
Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։