Ալիևն ասում է, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, միջազգային հանրությունն այդ լուծումն ընդունել է, Հայաստանն էլ ֆանտազիաների գիրկն է ընկել կարգավիճակի մասին հարց բարձրացնելով ու ասում է, որ այդ վիճակը պետք է թղթի վրա ֆիքսել, որի վրա Հայաստանը պետք է ստորագրություն դնի։
Նիկոլ Փաշինյանը մի շատ վատ հատկություն ունի. ինչին կամ ում դիպչում է, փչացնում է։
Փաշինյանի հերթական զոհը դարձավ մեծ ու քողարկված հավակնություններ ունեցող փոքրիկ մարդը՝ համեստ ու պարկեշտ մարդու իմիջի տակ թաքնված արցախցի բարձրաստիճան պաշտոնյան։
Երբեք քաղաքանությամբ չեմ զբաղվել ու չեմ էլ պատրաստվում զբաղվել: Սակայն արդեն 25 տարի է զբաղվում եմ այն մարդկանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ: Իհարկե, կողքից յուրաքանչյուր բան ավելի լավ է երևում:
Ես ավելի քան համոզված եմ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած «ռանգի» ադրբեջանցի պաշտոնյայի եթե հարցնեին՝ ու՞մն է Ղարաբաղը, նրանք հպարտությամբ կպատասխանեին՝ Ադրբեջանինն է։
Նիկոլենք, ինչպես բոլշևկները, առաջարկում են ազգային պայքարը փոխարինել դասակարգային պայքարով, այսինքն, առաջարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի համարել սեփական հարևանին, նախկինին, «սևին», համաքաղաքացիներին։
Նա չի փոխվում՝ ո´չ դեպի լավը, ոչ՝ վատը։ Կա Նիկոլի կոնստանտ։ Նրա հետ բանավեճի, քննարկման որակը չի փոխվելու։ Նա ամենաբարդ ու կարևոր թեմաները իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի։
Արևմուտքը միշտ մեծ նշանակություն է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և Հայաստանում այն իշխանությունը, որն առաջ կտանի այդ օրակարգը, աջակցություն կստանա։