20.04.2023|
22:50
Ելույթ ունենալով Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանն ընդունել է այն, ինչը բազմիցս նշել են տարբեր փորձագետներ, սակայն հերքվել է իշխանությունների և իշխանամետ շրջանակների կողմից. 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել էր «միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ»։ Այսինքն՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն ԱԺ-ում այս ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ սա բավարար չէ պաշտոնական Բաքվին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանն իր առաջ կանգ առնելու խնդիր չի դնում և չի բավարարվելու միայն Արցախը կլանելով։ Տարեսկզբից ի վեր սա երրորդ դեպքն է, երբ Փաշինյանը բացահայտ (վերջին 2 անգամ իր ասուլիսների ժամանակ), հրապարակավ ընդունում է, որ Հայաստանի ապագան, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգված են։