Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՃԱՄՓԵՑ, ՍԵՐԺԸ ԿԸՆԴՈՒՆԻ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՃԱՄՓԵՑ, ՍԵՐԺԸ ԿԸՆԴՈՒՆԻ
14.02.2012 | 00:00

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավոր, և ընդհանրապես պատգամավորական գործունեություն չի ծավալելու:
Սա չի նշանակում, որ նա համալրելու է «օբիժնիկների» շարքը: Հակառակը, նա, ինչպես աշխատակազմի Կարեն Կարապետյանը, կանգնած է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի կողքին, և ամեն ինչ անելու են ՀՀԿ-ի առաջիկա հաղթանակի համար: Ամենքը` իր չափով. տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները:
Այդ ամենի «արդյունքում» ինչ հեռանկար է սպասում Կարեն Կարապետյանին, հայտնի չէ, սակայն Գագիկ Բեգլարյանի հաշվով ասվում է, որ ընտրություններից հետո նա գործ կունենա: Ոչ վատ (չասենք` ինչ, բայց` ոչ փոխվարչապետ):
Իսկ նրա «չադան» համարվող Կենտրոնի համապատասխան ընտրատարածքում պատգամավոր է առաջադրվելու ոչ անհայտ «էմիգրանտ» Խաչիկ Սուքիասյանը:
Ըստ մեր աղբյուրների` իշխանություններն ամենևին դեմ չեն, որ նա այնտեղից պատգամավոր դառնա, ու որևէ օբյեկտիվ-արհեստական-թեկնածուական խոչընդոտ, ըստ ամենայնի, չեն հարուցելու ապագա պատգամավորի համար:
Խաչիկն էլ «կգա» և ուղիղ գծով կմտնի «սովնարկոմ»` ապագա պառլամենտ:
Մնաց Վանոն գա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ