Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Վարկ տրամադրում են միայն վճարունակ երկրին»

«Վարկ տրամադրում են միայն վճարունակ երկրին»
27.03.2009 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿԱՄԱՅԻՑ ՀԱՅՏՆՎԵՑ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ»
Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը փակ դռների հետևում էր, առանց լրագրողների մասնակցության։ Ինչո՞վ էր պայմանավորված գաղտնիությունը։ Այս և տնտեսական ճգնաժամի այլ հարցերի շուրջ զրուցում ենք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։
-Կարծում եմ` լրատվամիջոցներն են այդ հանդիպումը փորձում ներկայացնել գաղտնիության քողի տակ,- ասաց պարոն Այվազյանը։- Համոզված եմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ողջ ընթացքում այդպիսի հանդիպումները պարբերական բնույթ կունենան, և ստեղծված իրավիճակում կառավարությունը որոշակի ճշգրտումներ կանի։
-Ինչպե՞ս եք գնահատում ճգնաժամի հաղթահարմանը միտված կառավարության քայլերը, և ձեր հանձնաժողովն էլ ի՞նչ կոնկրետ առաջարկներ կամ օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել խնդրի առնչությամբ։
-Առաջին հերթին հիշենք, որ Հայաստանն ակամայից հայտնվեց այս իրավիճակում, և այժմ կրում ենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները։ Տնտեսական դժվարությունները միայն Հայաստանում չեն։ ՈՒստի մենք խնդիրը նշված համատեքստում պետք է դիտարկենք և փորձենք լուծումներ գտնել։ ՀՀ կառավարության և իշխանությունների կողմից իրականացվող քայլերը տնտեսական դաշտում միտված են առկա խնդիրները հաղթահարելուն։ Մասնավորապես, խոշոր վարկային ռեսուրսների ներգրավումը տնտեսության իրական հատվածում, փոխարժեքի լողացող քաղաքականության վերադարձը, ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները։ Բացի այդ, կառավարությունում գործում է հակաճգնաժամային աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններին զուգահեռ ծրագիր է մշակում։ Կառավարությունը որոշ փոփոխություններ է նախատեսել բյուջեի ծախսերի ֆինանսավորման ժամանակացույցում, և դրանից չպետք է վախենալ։ Շատ ու շատ երկրների պետբյուջեները ենթարկվել են սեկվեստրի։ Սակայն ինձ համար կարևորն այն է, որ ՀՀ կառավարության որոշման մեջ սոցիալական ոլորտի ծախսերի կրճատում չկա։ Ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա փորձում ենք օրենսդրական առումով հնարավորինս թեթևացնել տնտեսական ճգնաժամի լարվածությունը։ Կոնկրետ մեր հանձնաժողովը օրենսդրական փոփոխություն է պատրաստում։ Մասնավորապես, նախատեսվում է որոշակի ոլորտներ ազատել շահութահարկից, ավելացված արժեքի հարկից։ Ի լրումն ասեմ, որ կառավարությունը հետ վերցրեց «Մաքսատուրքերի մասին» օրենքի նախագիծը։ Մեր համոզմամբ, եթե այդ օրինագիծը ինչ-որ մասով կարող էր խթանել տեղական արտադրողին, ապա, մյուս կողմից, կարող էր առաջացնել մի շարք ապրանքատեսակների գծով 30-40 տոկոսի աճ։ Մեր աշխատանքներում կարևորում եմ որոշակի ոլորտներին (որոնք աջակցում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը) արտոնյալ ռեժիմ տրամադրելու մասին օրենքի նախագիծը։
Հումքային բնական պաշարների առումով Հայաստանը հարուստ երկիր չէ, և այս կտրվածքով շատ կարևոր քայլ եմ համարում իշխանությունների ակտիվ բանակցությունները ներդրումային ծրագրերի շուրջ։
-Սակայն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ կառավարության կողմից իրականացվող հատկապես հարկային քաղաքականությունը ոչ թե նպաստում է իրենց գործունեությանը, այլ ճնշում, և որ իրենք ավելի վատ վիճակում են հայտնվել, քան խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։
-Խնդիրը հետևյալն է։ Տնտեսական ճգնաժամի հետևանքով քաղաքացիների եկամուտների մեջ ճեղքվածք է առաջանում` շրջանառության ծավալների նվազման հետևանքով։ Բնականաբար, տնտեսական ճգնաժամը խիստ շոշափելի է փոքր ու միջին բիզնեսի համար։ Ավելին, մեր կողմից ակնկալվող 9 տոկոս ՀՆԱ-ի աճն իրականում շատ դժվար է լինելու ապահովել։ Այս պահին մի շարք երկրներում նախատեսվող 6-8 տոկոս ՀՆԱ-ի աճի դիմաց կանխատեսում են 0-1 տոկոս աճ։ Իրավիճակը սա է, և եկեք իրականությունից չփախչենք։
-Իսկ գուցե ավելի վա՞ղ էր պետք հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել։
-Ծրագրերը մշակվում էին, և դրա մասին ՀՀ նախագահը շատ հստակ է ասել։ Դրա վառ ապացույցը Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Համահայկական բանկի ստեղծման ծրագիրը մոտենում է վերջնական փուլին, օրենսդրորեն հաստատվեց ատոմակայանի ռեակտորի նորացումը մասնավոր ներդրումների հաշվին։ Այլ կերպ ասած, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացրած խոշոր ներդրումային ծրագրերն իրականություն են դառնում։ Սակայն չմոռանանք, որ «Մոսկվան միանգամից չի կառուցվել», և ակնկալել, որ վաղը շատ լավ է լինելու, ինքնախաբեություն է։
-Դուք կարևորեցիք իշխանությունների գործնական ջանքերը խոշոր վարկային ծրագրերի ներգրավման հարցում։ Սակայն արդյո՞ք այդ վարկային պարտավորությունների բեռը չի դրվում գալիք սերունդների վրա։
-Անգամ եվրոպական զարգացած երկրները մեկը մյուսի նկատմամբ վարկային խոշոր պարտավորություններ ունեն։ Դրանք նորմալ ֆինանսատնտեսական հարաբերություններ են, որոնք ձևավորվել են տարիներ առաջ և շարունակաբար զարգացել։ Եվ չմոռանանք մի կարևոր փաստ ևս. միջազգային ֆինանսական կառույցները վարկ տրամադրում են միայն վճարունակ երկրներին։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ