Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՀՀԿ. ՄԻԱ՜ՅՆ ՔԱՂՑՐ ՀՈՒՇԵՐ

ՀՀԿ. ՄԻԱ՜ՅՆ ՔԱՂՑՐ ՀՈՒՇԵՐ
17.02.2012 | 00:00

Երկար ժամանակ անորոշ էր իրավիճակը թիվ 30 ընտրատարածքում ևս, որն ավանդաբար համարվում է Վիկտոր Դալլաքյանի «չադան»:
Այստեղ «կռիվն» ավանդական էր` ոչ անհայտ «դատախազահպատակ» Վահրամ Բաղդասարյանը փորձում էր հերթական ճակատամարտը մղել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դեմ:
Սկզբնական փուլում խոսվում էր նույնիսկ, որ Բաղդասարյանն է ֆավորիտը: Սակայն վերջինիս հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, ըստ լավատեղյակների, առանձնապես խոստումնալից չի ավարտվել: Առավել ստույգ` պատգամավոր դառնալու մասով խոստումնալից չի եղել, իսկ գործ ունենալու մասով հեռանկարներ ուրվագծվել են:
Բոլոր դեպքերում, որպեսզի ընտրատարածքում կրքերը չշիկանան, խաղի մեջ էր մտել վարչապետը` յուր ֆավորիտով: Մարզի սոցիալական ծառայության «աշխատակից» Արամ Հախինյանով: Այս տարբերակն էլ ոչ ևս եղավ:
Ընտրատարածքը, ըստ լավատեղյակների, մնաց «շորասազ» Վիկտորին: Որն ընտրական այս մարաթոնում բոլորովին նոր իմիջով հանդես կգա: Ըստ լավատեղյակների` նա կանդամակցի ՀՀԿ-ին ու կառաջադրվի որպես մեծամասնականի թեկնածու:
ՀՀԿ-ում մեր հարցմանն ի պատասխան ասին, որ որևէ դիմում իրենց նախկին կուսակցական ընկեր Դալլաքյանից (հիշենք, որ Դալլաքյանն ու Վարդան Բոստանջյանը միասին եղել են ՀՀԿ անդամ, միասին դուրս եկել ՀՀԿ-ից… մնացածն էլ` գիտեք) այս պահի դրությամբ իրենք չունեն:
Ինքը` Վիկտորը, խորապես անհասանելի է այս օրերին. նոր իմիջն է երևի «скоропостижно» ձևավորում, սիրուն շորերն ու նոր կամուֆլյաժը կարել տալիս:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ