Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԵՐԸ. ՀԱԿ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԵՐԸ. ՀԱԿ
15.07.2011 | 00:00

ՀԱԿ-ը` իր բազմապրոֆիլ կուսակցություններով, կառուցվածքով, վեկտորներով և, իհարկե, լիդերով, մեկ նյութի թեմա չէ։ Կոնգրեսն այսօր «դիտելու» ենք օրախնդիր հարցերի ֆոնին։
Օ՜, ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔ, ԲԱՐՁՐ ՈՒ ՎՍԵՄ
Հայ ազգային կոնգրեսը, որպես ընդհանուր մարմին, ավարտեց գաղափարական այն գործը, որն սկսվել էր ՀՀՇ-ում, նրանից արտածված մինի-կուսակցություններում և ընդհանրապես, հայոց ընդդիմությունում` անցնող քսան տարիներին։ Կատարելով երկու կարևոր արձանագրում` ա) քաղաքական նոր մշակույթի ձևավորում` իշխանություն-ընդդիմություն խաղատախտակի վրա, բ) ընդդիմության պայքարի տրամաբանական հանգրվանի հասցեականացում, ֆիքսումով` նախորդ ընտրություններում պարտված ընդդիմադիր ուժը հաջորդ ընտրությունում լուրջ խաղացող և լուրջ գործիքակազմ է։
ՀԱԿ-ում ընդդիմադիր հիմնական ուժերի համախմբումը, դրանից հետո ՀՀՇ-քոքո-արոյական թևի դուրս գալը նույնպես կարմայական նշանակության էին: Չմոռանանք` ՀՀՇ-ն այն եզակի կուսակցություններից էր, որը Քոչարյանին պառակտել չէր հաջողվել, իսկ պոկված բոլոր բեկորները պահել էին հավատարմությունն իրենց խարիզմատիկ լիդերի հանդեպ անկախ ամեն ինչից:
Եվ ընդհանրապես, թե՛ Սերժի (ՀՀԿ), թե՛ Լևոնի (ՀՀՇ-ՀԱԿ) դեմքում միստիկ-հոգևոր սիմվոլիկան անշեղ է գործել: Եվ որքան էլ պնդում էին` Սերժն ու Քոչարյանը «սիամներ» են, ահա, կյանքը ցույց է տալիս, որ առավել մեծ ընդհանրություն` գաղափարական, վեկտորալ, «շինելային» (նրանք երկուսն էլ նույն «շինելից» են դուրս եկել), հոգեկերտվածքա-շախմատային… Սերժի և Լևոնի միջև ավելին է, և Լևոն-Սերժ միակցության արդյունքում Հայաստանը, գեոգլոբալ այս խառը օրերին, կարող է ամենաքիչ կորուստներով դուրս գալ և բոլոր հնարավոր կոնֆիգուրացիաների մեջ ամենաշատը շահել (եթե վերջին պահին նրանք իրար չգցեն և հիշեն, որ միակցման ռեակցիայի այդ պատեհությունը Աստծո ողորմածությունն է հայ տեսակի հանդեպ):
ՀԵՖԵՐՆԸ «ՋՂԱՅՆ» ՏՂԱ Է
Միստիկան թողնենք «տաք» օրերի համար, գեոհարցերով առաջ ընկնենք ու ասենք, որ շատ հետաքրքիր, «միստիկ» լուր առանք վերջերս Յովանովիչից այլևս լքված ՀՀ ամերիկյան դեսպանատան «դարպասների» մոտից: Պարզվում է` այնտեղ և, ընդհանրապես, «հայրենի» ԱՄՆ-ում այնքան էլ հիացած ու ոգևորված չեն ՀԱԿ-իշխանություն երկխոսությամբ:
Եվ դա այն դեպքում, երբ տատմոր խիզախությամբ տիկին Մարին Բլրի վրա եղող իր առանձնատանն էր ընդունում այդ երկխոսության ծնունդը, բարուրում, օրորում, երգ ասում նրա համար:
Հարցնում եք` ինչո՞ւ այդպես եղավ: Հարցնում եք` պատասխանում ենք, մինչ այդ հարկ համարելով արձանագրել. Մարի Յովանովիչն ուղղակի պատմական գործ արեց այս փուլում Հայաստանի համար, և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների փաղանգում նա պետք է իր ուրույն տեղն ունենա: Սա ասում ենք ամենայն լրջությամբ ու հարգանքով:
Եվ այնուհանդերձ, Յովանովիչն ու իր բոսերը չէին կարող չհասկանալ, որ Հայաստանը, Սերժը, էլ առավել` Լևոնը, «дело тонкое»: Այդ իսկ պատճառով էլ Մարին, իր երեխային, իմա` գործը չմեռցնելու համար, որպես վերջին ճիգ, իր մայրությունը (միայն Իսրայելո՞ւմ են մայրական սկիզբը ճանաչում) ճանաչեց նաև դեռ չծնված «Ազատ դեմոկրատների» մասով, որպեսզի, շատ մեծ ամպլիտուդների դեպքում, այս կուսակցության հենքի վրա հավաքի «ամերիկյան կորսված» երազանքի խճանկարը Հայաստանում:
Որովհետև, անգլերեն ասած, «Լևոնի չվանին, խոշոր հաշվով, փետ դնելու չի». Լևոնը վերջին շրջանում (նաև իր պաշտոնավարման վերջին տարիներին) խաղացել ու խաղում է հիմնականում ռուսական դաշտում, և որքան էլ ցանկանա պահել պարիտետը երկու գերխաղացողների միջև, նախապատվությունը տվել ու տրվելու է Հյուսիսին (ինչո՞ւ` մեկ այլ անգամ):
Իսկ նկատե՞լ եք` ինչ պարադիգմ է գործում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների դեպքում. նրանք նույնպես սիմվոլիկ-կարմայական նշանակության են։ Էվանս. նա խաղաց Սերժի հետ, ասաց` «ցեղասպանություն» ու գնաց: Հոգլանդը ԱՄՆ-ի պատասխանն էր Չեմբեռլենին, իմա` մեզ. միասեռական, հայկական մենթալ պլանի մասով, ինչպես նաև իր չնշանակմամբ. այս սեգմենտներով ԱՄՆ-ը ազդակներ էր ուղարկում Հայաստան: Բոլորին` Սերժին էլ, Լևոնին էլ:
Եկա՜վ վերջապես Մարին (օ՜, էգ թռչուն). Մարիի սիմվոլիկան հետխորհրդային երկրներում ձիերի (որ նույնն է` գունավոր, թավշյա) հեղափոխությունն էր. չարեց այն ղրղզների մոտ, արեց` մեզանում: ՈՒ շա՜տ սիրուն գնաց:
Հաջորդ քայլով ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում «սեփական» ներկայացուցիչ, թուրքամետ պատգամավորի նախկին խորհրդականին է «բերում» Հայաստան: Հետն էլ հարկավորներին` հայ համքարությանն զգուշացնում, նա Մարիի նման քնքուշ ու «թռչուն» չէ, «կրուտոյ» է` ջղային, համարյա` «սիլավիկ», և դուք, սիրելի հայեր (հա՜-յե՜ր) պետք է գիտակցեք, որ երկու համապետական ընտրությունների միջով եք անցնելու, ձեզ պիտի խելոք պահեք, թե չէ` «ջղայն ձաձան» շատ կջղայնանա, ահավոր կքննադատի ձեր ընտրությունները, կփսորի այն, ինչպես եղել է ցայս, և դուք կստանաք համապատասխան հետևանքներ թե՛ ղարաբաղյան խնդրում, թե՛ գեոկողմնորոշման (այդքան ռուսամետ չի կարելի լինել, այլապես...)։
Հարցնում եք` «այլապեսն» ո՞ւմ ձեռով: Կարծո՞ւմ եք` Քոքոբի ու Արոյի՞: Եվ կամ` «թրաշամանուկ» Րաֆֆի Հովհաննիսյանի՞: Ռոբերտ Քոչարյանի՞: Ճիշտ եք, ոչ մեկի «ձեռն» էլ աշխատող չէ:
Իսկ, ա՛յ, Լևոն պապի խարիզման ու «պարագան»` կողքին կանգնած ուժերով, այլ է:
Բայց ոնց ասացինք, Արևմուտքը կրկին չի վստահում Լևոնին. թե՛ 2003-ի նախաշեմին` դեպ ԱՄՆ և Քլինթոնի գրադարան կատարած այցի հետ կապված (որի ժամանակ ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել էր` ինքը չի սատարի Լևոնին, եթե վերջինս դնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում), թե՛ դրանից առաջ` 96-ին, երբ Լևոնի լիբերալ ձեռամբ ռուսական «ոտքը» ևս մեկ անգամ «օրհնվեց» Հայաստանում` 20 տարվա ռազմաբազայի տեսքով:
Ի դեպ, մինչև վերջերս ԱՄՆ-ը բացարձակ չէր խաղում ՀԱԿ-ի հետ, չէր արձագանքում ՀԱԿ առաջնորդի որևէ կանչին, մինչև Յովանովիչը «հղացավ» խաղը փոխել, որովհետև այդ մեկ տարվա ընթացքում ՀԱԿ-ը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էր պանծացնում Ռուսաստանը, այնպիսի ռևերանսներ էր անում, որ Արևմուտքին ամենևին դուր չէր գալիս: Լևոնն անվերջ ասում էր` առանց Ռուսաստանի Հայաստանում ոչինչ չի կարող լինել, Ղարաբաղի հարց չի կարող լուծվել, տարածաշրջանում օձն իր պորտով չի կարող սողալ, հավքն իր թևով չի կարող թռչել և այդպե՜ս շարունակ:
Եվ, ինչպես ասաց ՀԱԿ-ի մեր լավ բարեկամը ժամանակ առաջ, ամեն բան փոխվեց վերջերս. Յովանովիչը Լևոնի հետ քննարկում է ցանկացած հարց, տեսնվում նրա հետ շատ հաճախ, խորհուրդներ հարցնում, «մեկ տարի առաջ ԱՄՆ-ը բացարձակ չէր շփվում մեզ հետ, Եվրոպան շփվում էր, համագործակցում, իսկ ԱՄՆ-ը` ոչ, հիմա պատկերն այլ է», պատմում էր մեր զրուցակիցը:
Փաստորեն, Յովանովիչը փորձում էր նույն տատմերությամբ կտրել Լևոնի պորտը Ռուսաստանից: Ստացվե՞ց: Որ հարցնում եք` պատասխանում ենք:
Չէ՛:
Հենց դրա համար էլ ԱՄՆ-ի դեսպանատունը դիլխոր է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից ու հաթաթա է տալիս, վախեցնում Հեֆերնով (համարյա` «հաֆով»)։
ՀԱԿ-Ն ԷԼ ԻՐ ՀԵՐԹԻՆ Է ԴԺԳՈՀ
Ո՛չ ԱՄՆ-ից: Բայց` հերթով:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ողջունելով երկու ձեռքով (որպես երկրի համար անցնող քսան տարիների համար ամենառեաբիլիտացիոն գործընթաց)` միևնույն ժամանակ արձանագրենք` գեոգլոբալ այս խաղում իսկապես բաց է մնում հայաստանյան արևմտյան դաշտը, ինչին ի սկզբանե կոչված էր լիբերալ ՀՀՇ-ն` յուր սատելիտներով։ Ի դեպ, եթե չափից դուրս անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, որ սկսված երկխոսության «ողջ հմայքը», կարծես, տեղայնանում է Սերժ Սարգսյանի դաշտում։ Նա, յուր սատելիտներով, մնում է «միակ տղամարդը», որի հետ Արևմուտքը պետք է խաղա-պայմանավորվի-խոսի (Քոքոբելյանից ու Րաֆֆուց ի՞նչ սատելիտ):
Կարելի է, իհարկե, նաև հարց տալ` ինչո՞ւ, բոլոր դեպքերում, Լևոնն ու իր «հարակիցները» այդպես սահուն տեղավորվեցին, ինչպես օրերս ՀԱԿ-ականներից մեկը վերդիկտեց` սոցիալ-դեմոկրատների դաշտ, դեպ Հյուսիս, երբ 90-ականներին իրականացրել էին այնպիսի լիբերալ տեղաշարժեր, որոնց կարող էին նախանձել անգամ բալթյան երկրները:
Հազար ու մի պատճառով (մի օր կզբաղվենք նաև այս խնդրով):
Ընդ որում, այդ ամենում ամենացավեցնողն այն չէ, որ այդքան լավ սկսած լիբերալ պարտիան Լևոնենք սկսեցին տեղավորվել Ռուսաստանի շինելի մեջ: Ցավալին այն չէ նաև, որ գաղափարական պրոգրես գրանցելու փոխարեն լիբերալ այդ ուժը երբեմն հայդատականության այնպիսի քարթու մոտեցումներ հանդես բերեց, որ դաշնակներն իսկ կարող էին նախանձել:
Ամենացավալին նվաստիս և ՀԱԿ լիդերներից մեկի զրույցն էր` 2008-ի նախագահական ընտրությունների թեժ-միտինգային ընթացքում։ «Կարծում եք` կվերցնե՞ք իշխանությունը»,- հարցրի: «Դժվար է ասել, երևի` չէ, բայց Սերժ Սարգսյանն ստիպված կլինի Քոչարյանին վարչապետ նշանակել»: Դա ձեզ օգո՞ւտ է: «Հա, ինչքան վատ, էնքան լավ»:
Գալով մեր օրեր ու դառնալով ՀԱԿ-ի դժգոհությանը, ասենք, որ այն առնչվում է «երկխոսող» իշխանության պատվիրակության կազմին:
Ճիշտ է, իրենք մեր թերթի պես մեկ ամիս առաջ շա՜տ լավ գիտեին, որ պատվիրակություն կազմվելու է, որովհետև այսօր խաղը Լևոնի ու Սերժի միջև ընթանում է ավելի գրագետ ու ճշգրիտ, սակայն ՀԱԿ-ում դիլխոր են, որ առանձնապես ոչ վառ քաղաքական գործիչների հետ են նստելու սեղանի շուրջ: Իսկ մի քանիսի հաշվով, ընդհանրապես, կարծում են` «ոնց որ` ինադու, իրենց ձեռ առած լինեն» (նկատի ունեն հիմնականում ՀՀՇ-ածին ֆակտորներին):
Իսկ էլ ավելի «աբիդնին» ՀԱԿ-ի համար ՕԵԿ ներկայացուցիչների հետ նույն սեղանի շուրջ նստելն է: Այն ՕԵԿ-ի, որին 2008-ին քննադատում էին` անխնա ու ահարկու։
Եվ այնուհանդերձ, բոլորս, և նույն Լևոնենք, գիտենք` քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր:
Եվ այդ բարեկամությունից-շահերից ելնելով էլ` ՀԱԿ-ի տեսլականը հետևյալն էր. պատվիրակության կազմում «տեսնել» նախագահականից ներկայացուցիչ, ապա` վարչապետ, ԱԺ նախագահ (Արգամիչ, արժե՞ր Ձեր պաշտոնական կայքում այդքան տեղ հատկացնել մի անհատ լրագրողի, թեկուզ և նա արժե. պետության երկրորդ ինստիտուտի պաշտոնական կայքում կարելի՞ էր զետեղել այդքան ծավալուն ու շռայլ գովազդ նրա հասցեին. մանավանդ որ Ձեր պաշտոնական կայքում այդպես էլ հարկ չհամարեցիք տեղադրել առավել կարևոր` ՀՀ նախագահի ծննդյան օրվա Ձեր շնորհավորական ուղերձը):
ՈՒ հետո, ՀԱԿ-ը կցանկանար «տեսնել» այդ թիմում կոալիցիոն մեկական ներկայացուցչի` առաջին դեմքերի մակարդակով:
Չստացվեց:
Չնայած` հանուն որո՞ւ: Երբ ամենակարևորը` երկխոսությունը, հասարակության երկու հատվածների միջև սկսվել և ընթանում է, որպես բովանդակություն, ինչից էլ շահում են երկիրը, պետությունը:
Ձևի մասով, կարծում ենք` ՀԱԿ-ը կդիմանա:
Մանավանդ որ այս անգամ զանգերը հաստատ ՀԱԿ-ի համար են ղողանջելու:
Խորհրդարանի զանգերը: Ասում են` մինչև երեսուն տեղ նրանք կունենան ապագա պառլամենտում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ