Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ԵԿԱՆ, ՏԵՍԱՆ, ՀԱՂԹԵՑԻՆ

ԵԿԱՆ, ՏԵՍԱՆ, ՀԱՂԹԵՑԻՆ
03.04.2012 | 00:00

Բոլոր կուսակցություններն այս օրերին իրենց ռեզերվները կենտրոնացնում են մեկ առանցքի շուրջ: Բայց այն, ինչ անում է ՕԵԿ-ը, գերմարդկային, գերկուսակցական է:
Տեղերում մինչ մնացածներն ուղղակի փողային շատրվաններ են արձակում` ՕԵԿ քիչումիչ «օգնությունը» դարձնելով մատի փաթաթան. ՕԵԿ-ն իր տեղական, երիտասարդական կառույցները, կանանց սեկտորը, ողջ կուսակցությունը նյարդ առ նյարդ հավաքում է մեկ առանցքի շուրջ` վերցնելու այս ընտրություններում ավելին, քան իր ուժերն ու հնարավորություններն են ներում` հաշվի առնելով տիեզերաբանությունը` ունեցողին-ձգտողին ավելիով է տրվում:
Շաբաթ օրը ՕԵԿ երիտասարդները, ինչպես կասեր Լևոն Զուրաբյանը, զեկուցում էին բոլորին, որ իրենց շարքերը պատրաստ են: Մի ուրիշ ձև:
ՈՒ մինչ այլոց (ծեր ու քյարթուների) համագումարներին էին եվրոպացիք գալիս (էն էլ ի՜նչ եվրոպացի. ասենք` բարոն Մեսիչը Հորվաթիայից), ՕԵԿ երիտասարդական համագումարին վեր կացել, հյուր էին եկել Հունգարիայից (հիմա հաստատ ԲՀԿ-ն է՛լ Չինաստանից, է՛լ Կորեայից, է՛լ Ինդոնեզիայից պատվիրակներ հո չի՜ կանչի իր երիտհամագումարին. բարև Ձեզ, պարոն Էնֆիաջյան, ի՜նչ անհարմար բառեր է օգտագործում մեր Աշոտյանը Ձեր հաշվով. չնայած, կարող է, քնքշանքից ելնելով է դա անում):
Ճիշտ էլ անում են, որ ՕԵԿ-ի դեմ այդքան «սև» քարոզչություն են իրականացնում: Ոմանք: Հերիք չէ, որ մեծ ՕԵԿ-ը դարձել է ԵԺԿ անդամ, հերիք չէ, որ տիկին Էշտոնը Հայաստան չհասած, վազում է ուղիղ Արթուրի դուռը, հիմա էլ երիտասարդ ՕԵԿ-ն է փորձում ԵԺԿ անդամ դառնալ (էստեղ արդեն ԲՀԿ-ն դարձյալ լուծում չունի. պիտի բավարարվի Եվրոպայում իր չընդունված լինելու կարգավիճակով, ցտեսություն, պարոն Էնֆիաջյան):
ՕԵԿ երիտասարդների 8-րդ (ութերո՜րդ) համագումարը մեկ շատ հետաքրքիր փաստի մասին մտորելու առիթ տվեց. ախր դեռ չի չորացել թանաքը, որով Վանոն արձանագրել էր «երիտասարդ, սիրուն, լեզվանի Արթուրը» եզրույթը: Մենք էլ Վանոյի հանգով` ի անհրաժեշտություն կրկնում էինք այդ գտնված ֆրազը, մեկ էլ ու պարզվում է` ՕԵԿ-ն ունի երիտթև, հերիք չէ, էս երիտթևն էլ իր ութերորդ համագումարն է անցկացնում` անչափ կարևորելով արդար ու օրենքի Հայաստան ունենալու տեսլականը, այդ տեսլականին իր մասնակցությունը:
«Համագումարը համընկնում է նախընտրական գործընթացների հետ, ուստի ակնկալվում է ՕԵԿ երիտասարդական միության ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին»,- իր հերթին արձանագրեց Արթուր Բաղդասարյանը:
Եվ իրավունք ուներ, որովհետև նույն ՕԵԿ-ի ցուցակում երիտասարդները, ի տարբերություն մնացյալ համամասնական ցուցակների, առաջին տասնյակում են:
ՈՒ ոնց նայում ես, ՕԵԿ-ը երիտասարդ, թարմ արյան իրական երակի և ոչ թատրոնի մեջ է: Այն, փաստորեն, ի բնե, ի ծնե է այդպիսին:
Հաշվի առնենք, որ «թարմ արյան» սկզբունքը գլոբալ աշխարհի ամենաընդունված մոդելն է, այդ փիլիսոփայությունն է ընկած նոր արժեհամակարգերի, փոփոխվող աշխարհի հենքում. աշխարհը միայն այդպիսիներին է հասկանում:
Եվ դա ՕԵԿ մեծ բրենդն է` ծեր և շատակեր մնացած կուսակցությունների կողքին: Ինչն էլ, ոնց որ, ՕԵԿ-ում շատ լավ են հասկանում ու նույնքան «լավիկ» էլ պտույտի մեջ են դնում:
-Մենք պիտի հաղթենք, քանի որ մենք արդար ենք։ Մենք դեմ ենք քամի տատանողներին, չարախոսներին, մեզ պետք են ասելիք ունեցող մարդիկ,- ազդարարեց Արթուր Բաղդասարյանը շարունակությամբ,- ձեր մեջ ես տեսնում եմ մեր վաղվա պատգամավորին:
Եկան, տեսան, հաղթեցին:
Փաստորեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ