ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՍԱ` ՈՎ Է ԴԱՍՂԵԿԴ, ԴԱՍԱՄԻՋՈՑԻՆ ԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ

ԱՍԱ` ՈՎ Է ԴԱՍՂԵԿԴ, ԴԱՍԱՄԻՋՈՑԻՆ ԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ
24.01.2012 | 00:00

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը ոչ այնքան արտքաղաքական, որքան ներքաղաքական նշանակության էր: Արտքաղաքականի մասով մեկ այլ անգամ, առայժմ` ներքաղաքականից:

ԶԸԸ՜ՆԳ, ԶԸՆԳԼԻ՛Կ
Նախ խրոնոմետրաժենք ընդհանուր ֆոնը: Կարծես ոչ մի տեղից սկսվեց համամասնականի «բազարը»: Ընդ որում, խնդիր, որպես այդպիսին, չկար էլ: Չկար խնդիր նաև ԲՀԿ-ին 11, թե՞ 9 մանդատ տալու մասով: Այս երկու պարամետրերը պարզապես ֆոն էին, որպեսզի պատճառ լինի` համառորեն կոալիցիայից դուրս չեկած, հուշագիրը չեղյալ չհայտարարած, պայմանավորվածությունները չպահող (հուշագրում ամրագրված է` ունեցած տեղերի համամասնության մասին) ԲՀԿ-ն 41 ընտրատարածքներում էլ թեկնածու առաջադրի, և ընտրական պրոցեսը, ԲՀԿ-ի թեթև ձեռքով դառնա, մեղմ ասած, «թեժ»` բազարի ելած կուլիսային «պապաների» համար:
Ընդ որում, այս սցենարն այսօր չի «գծվել», այն պրոյեկտվել էր տարիուկես առաջ, որի առաջին փուլը պետք է լիներ 2012-ի բյուջեի նախաշեմին` բյուջեի «տապալմամբ», «սեփական» վարչապետի նկարմամբ, որին էլ պետք է հաջորդեր արդեն իսկ սկսված այս «կորդեբալետը»:
Այս փուլում խաղի «պապաները»` Ռուսաստան, Քոչարյան, ԲՀԿ, ՀՀԿ-ի պաշտոնանկ արված մաս, նախ, փորձեցին «հանուն հայրենիքի և ժողովրդավարության» համամասնականի ֆարսի` ուռկանը ձգել Պրեսկոտին` հեռու գնացող այս ինտրիգը արևմտյան պասաժով փաթեթավորելու, սպիտակ ձեռնոցներով այն շարունակելու համար, որպեսզի «խառնակչության» և կեղտոտ տեխնոլոգիաների մեղքը չընկնի իրենց վրա: Այլ «համապատասխանի» և ներկառուցվի արևմտյան-ժողովրդավարական գետնին ներքո:
Պրեսկոտը խայծը կուլ չտվեց, չտրվեց այդքան «անմեղ» համամասնական ընտրակարգի հմայքներին: Ասաց` ստո՛պ: Ավելին, հասկացրեց ինտրիգի, մուտիլովկաների գործիքակազմից օգտվողներին, որ թույլ չեն տալու այդ գործիքն օգտագործել` իրենց ռուսական, ինչպես նաև խիստ ամբիցիոզ նպատակներին հասնելու համար, նաև զգուշացվեց` պետք է այդ գործիքի հետ բավարար խելամիտ վարվել:
Խելամտության ցուցիչն էլ չուշացավ. Հայ դատի ներկայացուցչին պետդեպի պաշտոնյան զգուշացրեց` խաղեր տալ, Քոչարյանին հետ վերադարձնել` չկա՛, ձեռնոցը կվերցնենք ու… հասկացաք: Նման դեպքերում «ձեռնոցի» մեջ 41 մեծամասնական ընտրատարածքները չեն լինում և ո՛չ էլ Մնջոյանի կողմից երբեմն ազդանշանված` դաշնակցության մասնակցությունն իրանական «Զեթ» գաղտնի կառույցին, ո՛չ էլ սեփական առաջնորդին սեփական ձեռքերով սպանելու «փաստահավաք առաքելությունը» (կոնկրետ դեպքում Մնջոյանը դաշնակներին մեղադրում էր Մարուխյանին, և ոչ միայն նրան, սպանելու մեջ): Նույնիսկ հոկտեմբերի 27-ը չի լինելու: Լինելու են էլ առավել հետաքրքիր «առաջնահերթություններ»:
Հասկացա՞ն դաշնակներն իրենց հղված մեսիջը, «նոն ստոպի» ի՞նչ հոգեբանական զարգացումներ ունեցավ «տեռորիզմի» ու «հայրենիքի դավաճանության» հոդվածակիր ընկեր Արմենը, իր ու ընկեր Կիրոյի խնդիրն է, մենք անցնում ենք առաջ:
Այսպիսով, ԲՀԿ-ին «ասվել» էր` էլ սոված չես, քունդ է տանում. պիտի քնե՜ս 41 ընտրատարածքներում: ԲՀԿ-ն էլ թե` «յե՛ս, սըր» (ռուսերեն, է՛լի): Բոլոր «շահագրգիռներին»:
Լավատեղյակ աղբյուրները շարունակում են պնդել, որ այս շաբաթ տեղի է ունենալու իր նապարնիկից «բարաթով-բանով» հրաժարված (տեղեկացրել ենք` Քոչարյանն ու Ծառուկյանն իրենց բիզնեսներն անջատել են, որպեսզի կարողանան առանձին և «շահագրգռորեն» ազատ խաղալ) երկրորդ նախագահի հայտնությունը` հայտարարության տեսքով:
Առաջ ընկնելով էլ ասենք` ամեն բան, այդ թվում և` երկրորդ նախագահի հայտարարության «կոնծեքստը», կախված կլինի նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչ պայմանավորվածություններով եկած կլինի Սոչիից:
Ո՛չ, պայմանավորվածություն ասելով նկատի չունենք ղարաբաղյան խնդիրը, որի հենքի վրա էլ «խաղաղության կուսակցությունը», կրկին Ղարաբաղը պատրվակելով, «պատերազմի կուսակցությունից» կփորձի վերցնել իշխանությունը:
Չկա՛ Ղարաբաղի հարց այս փուլում ևս (առաջիկայում դեռ կխոսենք Սոչիի հանդիպման Ղարաբաղյան կոնտուրի մասին` Ֆրանսիայի սենատում ընթացած քննարկումների, Իրանում-Սիրիայում սպասվող զարգացումների, Եվրասիական միության ֆոնին):
Առայժմ և դեռ` ներքաղաքականի մասին. նկատեցի՞ք` համամասնականով «կոնսենսուս մինուս մեկը» տեղի ունեցավ հենց Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման պռնկին (Ալիևի հետ հանդիպման ուղարկելուց առաջ սեփական երկրի, ղեկավարի մեջքը պահելու ինչպիսի՜ համախմբվածություն ու «ազնիվ քարփնջություն», մանավանդ բազմափորձ ՀոՀիԴա անդավաճան, անտեռորիստ, արցախյան պատերազմի ժամանակ` թիկունքից «չխփողի», միտինգներով երկիրն ու պատերազմական հաղթանակները «չկազմալուծողի» պարագայում, այդ ամենը դիտարժան էր «միտինգի» եկած, «ռուսիստ» Լևոն Զուրաբյանի կենդանի ներկայության ներքո, չնայած բոլոր ռուսիստներն էին այնտեղ` Ռուբեն Հակոբյան` նախկին դաշնակ, Արամ Սարգսյան` ՀԴԿ, Արմեն Ռուստամյան` Լումումբայի շրջանավարտ, Գուրգեն Արսենյան` «Լուկօյլ» ադրբեջանա-ռուսական ընկերության նապարնիկ…):
Բոլոր դեպքերում, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը, ինչպես Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ, երբ ընդամենը հարկ համարեց մեր շատ ռազմավարական գործընկերոջը տեղեկացնել, որ իրենց շատ սիրած ԲՀԿ-ն առայժմ չի հանվում կոալիցիայից, սակայն նրա երեք գլուխներից մեկը գլխատվում է որպես իր երկրի ներքին հարց (արդյունքում, որպես նախնական զգուշացում, իր ամբիցիաների ձեռը կրակն ընկած Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ տվեց իր կյանքում ունեցած ամենաբարձր պաշտոնին), հիմա, Սոչիի դեպքում ևս (որքան էլ Դիման «կաղ բադիկ» է, նա նաև ապագա վարչապետ է) Սերժ Սարգսյանը ժամանակ գտած և ռուսական կողմի հետ խոսացած կլինի «նապարնիկ» ԲՀԿ-ի ապագայի և «արվելիք» քայլերի մասին:

ՄԱՆԿԽՈՐՀՐԴՈՒՄ, ԱՍՈՒՄ ԵՆ, ԴԻՐԵԿՏՈՐԸ ՋՂԱՅԻՆ Է ԵՂԵԼ
Իսկ որ այդպիսի քայլեր լինելու են, կասկածել պետք չէ, որովհետև աշխարհաքաղաքական-տարածաշրջանային զարգացումները, ներքաղաքական զարգացումները, իրոք, այնքան են պրկել, որ ԲՀԿ-ի վաբանկ գնալը, անկախ այն բանից, թե «ով է ասողը», ոչ միայն խաղի կանոնների խախտում է, այլև, ինչպես կասեր Արմեն Աշոտյանը, ազնիվ չէ, որովհետև այս խաղում ԲՀԿ-ն «պատասխանատվության» շատ մեծ բեռ է «վերցնում» իր ուսերին, և դա այն ժամանակ, երբ, բացի փողից, այլ գործիքակազմ չունի` տարածաշրջանային և մնացյալ մարտահրավերներին պատասխանելու, երկիրը «համոներից» զերծ պահելու մասով:
Իսկ ԲՀԿ-ի կողքին կանգնած ՀՅԴ կենդանի ներկայությունն ընդհանրապես սիմվոլիկ է (մասոնական «աբրյադներից» էլ դենը)` մեր առաջին անկախությունը կուլ տալու, երկիրը պատերազմների մեջ ներքաշելու, 15 թվին տեղի ունեցած Եղեռնի, ինչպես նաև 20-ականներին Թուրքիա-Ռուսաստան տանդեմ սարքելու մասով (նկատեցի՞ք` ռուս փորձագետներն այսուհետ և մեկընդմիշտ պնդում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ցրել, իսկ ղարաբաղյան հարցով պետք է զբաղվեն Թուրքիան և Ռուսաստանը. դեռ լավ է, որ Քիսինջերը հանդիպեց Պուտինին` վերջինիս Իրան-Սիրիա հարցով խելքի բերելու, ու եթե խորամանկ «ժրեց»-«մատանիների տիրակալ» Քիսինջերին հաջողվել է «բռնել» Պուտինին` բոլոր տեղերից, ինչին չենք էլ կասկածում, ապա Արևմուտք-ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները տարածվելու են նաև այս տարածաշրջանի երկրների հետ եղած խնդիրների վրա, իսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանի ձեռքերը հաստատ ավելի են ազատվելու մանկխորհուրդ անցկացնելու, համապատասխան քայլեր իրականացնելու մասով):
Բայց մինչ կհասնենք մանկխորհրդին, դեռ փողից ու նրա անհայրենիք (ասում են` փողը հայրենիք չի ճանաչում. փողը ոչի՜նչ չի ճանաչում) էությունից:
Լավատեղյակներն արձանագրում են, որ ԲՀԿ-ամերձները մեկ տարի առաջ խոստացել էին, որ Հայաստանը ծածկելու են փողով` «ըսենց` փողը շարելու ենք ողջ Հայաստանի մակերեսով մեկ, հատ-հատ առնենք բոլորին` մի քանի շերտով»… Էստեղ պետք է ձգենք պաուզան. չար լեզուներն ասում են` Ծառուկյանը, որ որոշել է 41 ընտրատարածքներում պատգամավորներ առաջադրել` ամենքի վրա ծախսելու է հինգ հարյուրից մինչև մեկ միլիոն դոլար (ընդ որում, այդ փողը, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, պարտքով է տալու. եթե անցան` լավ, եթե ոչ, պետք է վերադարձնեն. ընդ որում, Արմեն Մելիքյանի տեղը վերջերս պատգամավոր դարձած ԲՀԿ-ականը մի նեղ միջավայրում լա՜վ տնքացել է այս հաշվով, նույնատիպ տնքոց ունեն նաև Արագած Ախոյանը, Հրանտ Մադաթյանը. ինչևէ):
Հետաքրքիր է այս «կոնֆիգուրացիան»` Մերձավոր Արևելքի, Մուբարաքի և ՀՅԴ-ին դաշնակահարած ԱՄՆ-ի պետդեպի, ինչպես նաև պուտինված Քիսինջերի ֆոնին, երբ ալամ աշխարհը փորձում է ձերբազատվել փողի գերության տանող առաջնորդներից:
Հիմա մանկխորհրդի մասին: Այո՛, նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Հրազդանի ընտրություններին զուգահեռ քննարկվել է նաև մեծամասնականի խնդիրը: ԳՄ ծերակույտի հիմնական մասը պնդել է` հերիք եղավ, բոլ եղավ, պետք է վճռական լինել կոալիցիոն գործընկերոջ նման պահվածքի առնչությամբ: ԳՄ «հայտնի» թևն էլ թե` գուցե «կեսը հետո», մի քիչ էլ համբերենք (կարելի է հասկանալ այս թևին. դատաստանն սկսվել է սեփական տնից` Արարատից, ուր արդեն չորս հարյուր ԲՀԿ-ական թև առել ու թռել է. էդ որ Արարատի՜ց, բա մնացածների՞ց ինչ կլինի. հլը երեք ամիս կա):
Էդ` հեչ: Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Հա, Ավստրիան էլ: Ռուսաստանը չմոռանանք: Ա՛յ, Ռուսաստանից վերադառնալուց հետո` 24-ին կամ ամենաուշը 25-ին, Սերժ Սարգսյանը հավաքելու է կոալիցիային` ընդլայնված, շա՜տ ընդլայնված նիստի:
«Ժդյոմս»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ