Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ

ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ
13.01.2012 | 00:00

2011-ի տարեվերջին քաղաքական օրակարգի անբաժան մասն էր կոալիցիոն ուժերի միասնական ցուցակով ընտրություններին գնալ-չգնալու հարցը: Մեր տեղեկություններով, այս առնչությամբ արդեն վերջնական որոշում կա:
Իշխանամերձ մեր աղբյուրի պնդմամբ, քանի որ կոալիցիայի առանցքում ՀՀԿ-ն է, ուստի այս հարցում որոշիչ է եղել նրա դիրքորոշումը: Ըստ այդմ, հանրապետական վերնախավը որոշել է, որ կոալիցիան ընտրությունների է գնալու առանձին-առանձին: Գործընկերները դաշտ են ստեղծում ոչ միայն միմյանց դեմ լրջորեն պայքարելու, այլև հետագայում համոզվելու համար, թե ով ինչպիսի ներուժ ունի: Ի դեպ, կոալիցիոն երեք ուժերն էլ ողջունել են այս որոշումը և այս օրերին արդեն լուրջ մտմտում են, թե ուրիշ ինչ ձևերով կարող են գործընկերներից ավելի շահեկան լույսի տակ երևալ հանրության աչքում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ