Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ո՛Չ «ՀԱՎԵՍ» ՈՒՆԵՆ, Ո՛Չ ՀԱՎԱՏ

Ո՛Չ «ՀԱՎԵՍ» ՈՒՆԵՆ, Ո՛Չ ՀԱՎԱՏ
17.02.2012 | 00:00

Նախընտրական սոցհարցումները գնալով ավելի պարբերական են դառնում: Նախօրեին մայրաքաղաքում անցկացված նման մի հարցման արդյունքները ներկայացրեց «Հասարակական քաղաքական հետազոտությունների» կենտրոնը: Այն իրականացվել է հունվարի 20-ից փետրվարի 9-ին, մասնակցել է 720 մարդ՝ 506 կին, 214 տղամարդ: Կուսակցական պատկանելություն չունեցող հարցվողներին տրվել է 15 հարց:
Պարզվում է, ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի հարցման մասնակիցների 21 տոկոսը, 34 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, իսկ 45 տոկոսը չի մասնակցելու: Ընտրությունների արդարությանը հավատում է 34 տոկոսը: Հետևելով կուսակցությունների դասավորությանը, կարելի է նկատել, որ այսօրվա խորհրդարանի պատկերը քիչ փոփոխության է ենթարկվելու. ՀՀԿ (26 %), ԲՀԿ (21 %), ՕԵԿ (14 %), ՀԱԿ (11 %), ՀՅԴ (9 %), «Ժառանգություն» (7 %): Կուսակցություններն ընտրվել են կատարած աշխատանքի, լիդերի նկատմամբ համակրանքի, անգամ գումարի կամ դրա խոստման սկզբունքով:
Հարցվածների 42 %-ը վատ է վերաբերվում խորհրդարանում գործարարների ներկայությանը, 23 %-ի համար միևնույնն է, 35 %-ն էլ չի ցանկանում նրանց տեսնել օրենսդիր մարմնում: Հետաքրքիր պատկեր է համամասնական և մեծամասնական ընտրակարգերի հարցում: Չնայած տեսակետ կա, որ հասարակության զգալի հատվածը դրանք հստակ չի տարբերակում, այդուհանդեձ, 63 %-ը կողմ է միայն համամասնական ընտրակարգին:
Մայրաքաղաքի բնակիչներից փորձել են պարզել նաև, թե ինչպես են գնահատում կառավարման մարմինների աշխատանքը: Ըստ այդմ, ամենավատ ցուցանիշը «բաժին» է հասել ԱԺ-ին՝ 39 %, ապա կառավարությանը՝ 33 %, հետո ԱԱԽ-ին՝ 14 %: Հարցվածների համակրանքին է արժանացել ոստիկանության աշխատանքը. 43 %-ը «լավ» գնահատական է «նշանակել»: Մեր համաքաղաքացիները կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներն առավելապես «վատ» և «շատ վատ» են համարել:
Հարցախույզը պարզել է նաև քաղաքական բնույթի տեղեկություն ստանալու աղբյուրներն ու դրանց վստահելիության սանդղակը: Հարցվածների գերակշիռ հատվածը տեղեկություն է ստանում հեռուստաեթերից, սակայն, ամենաքիչն է դրան վստահում: Երկրորդ հորիզոնականում տպագիր մամուլն է, սակայն, ի տարբերություն մյուս միջոցների, հարցվածներն ամենաշատը վստահում են մամուլին: Էլեկտրոնային ԶԼՄ-ները երրորդ տեղում են, բայց վստահելիության առումով` երկրորդը, այն դեպքում, երբ ռադիո լսողները քիչ տոկոս են կազմում, իսկ վստահողներն ավելի շատ են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ