Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՈՎ` ԻՆՉ «конек»-ՈՎ

ՈՎ` ԻՆՉ «конек»-ՈՎ
13.01.2012 | 00:00

Վիշապը, ինչ խոսք, ֆիքստուլ կենդանի է, սակայն մեկնարկող նախընտրական տարում, մանավանդ տարածաշրջանային-իրանյան զարգացումների ֆոնին, թիթեռ նկարելու զահլա ոչ մեկը չունի, ուստի միանգամից` գործից:

ՁԻ, ՁԻ, ՓԱՅՏԵ ՁԻ
Ասել ենք` կոալիցիոն սինոդը Սերժի ղեկավարությամբ դեկտեմբերի վերջին որոշում է կայացրել` «գնալ» մենակ: ՈՒրեմն` հաշվարկն արված է, քարտեզը` գծված, հնարավոր ռիսկերը` չեզոքացված: Բոլորի ու ամենքի «մոմենտով»:
Չգիտենք` ֆորս մաժորի համար ինչ լուֆտ է թողնված ցիրկուլի տակ (հա, բա, ցիրկուլը լուրջ գործիք է համաշխարհային կառավարողների խաղատախտակի նշանային համակարգում), այս պահի «կոնյոկային» համակարգը հետևյալն է:
Սկսենք Քոչարյանից: Կարող ենք միանշանակ ֆիքսել` ձիարշավարանում, գոնե խորհրդարանական ընտրությունների շեմին, նա ձի չունի:
Ամենքն էս պահին սեփական ձիերն են քշում (ձի ենք ասում, էշ չենք ասում): Ձիու վրա վերցնել «կողքից» որևէ մեկին վտանգավոր է թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի (իսկ եթե անկեղծ` վերջինս ընդհանրապես եղունգ չունի սեփական գլխի համար անգամ. «ռեսպոնդենտների» մեծ մասը խոր հարցականի տակ է դնում խորհրդարանում հայտնվելու ՀՅԴ հեռանկարը) տեսանկյունից:
Բայց ասել, որ Քոչարյանն ամբողջովին «վնասազերծված» է, «արդարացի» չէ: Նա, իհարկե, Լենինը չէ, բայց «живее всех живых», այն պարզ պատճառով, որ պստիկ լուֆտի դեպքում իսկ չի հապաղելու և «սնիկերսելու» է:
Այնուհանդերձ, ա) պատմության անիվը հետ չի պտտվում (այդ օրինաչափությունը հաստատվեց նաև Լևոնի «վերադարձով»): բ) «Նանո սվիստի» ենթարկված Պուտինը հզոր դիդակտիկ նյութ է բոլոր հետխորհրդային «անտրանսֆորմացիոն», «աննանո», վերադարձի «жажда»-ով ապրողների համար:
Այնպես որ, այս փուլում Քոչարյանի հոգեդարձ, հաստատ, չի լինի:
ՈՒստի անձի (առանց ձի) Քոչարյանի վրա անիմաստ է դրույք դնելը: Խնայում ենք մեր փողերն ու առաջ շարժվում ձիարշավարանում:

ՄԵՐ ԴՌԱՆԸ ԿԱՊԵՑԻ
Էս հո ՀՀԿ-ի «конек»-ներն են (բա՜րև, «ձիե՜ր», իմա` «конек»-ներ, համ էլ` ո՞նց եք):
ՀՀԿ-ն խառն է մի ուրիշ ձև: Գլուխ կհանի այս բարդ իրադրությունից, դժվար է ասել (չնայած անքննելի են Սերժ Սարգսյանի գործերն ու հաշվարկները):
Եվ այնուհանդերձ, հանգամանքը, որ կոալիցիան առանձին է գնում, արդեն ցուցիչ է, որ խաղատախտակը վերահսկվում է: Ընդ որում, վերահսկվում է այն օրից, երբ տեղի ունեցավ թիմի մոնոլիտացիա, և Հովիկ Աբրահամյանը ստեղծագործական աշխատանքից անցավ վաստակավոր հանգստի` ծավալելով բուռն շտաբային գործունեություն:
Տարածաշրջանային արդի զարգացումների փուլում ՀՀԿ-ն, անձնականից զատ, պարտավոր է լուծել նաև անանձնական խնդիրներ:
Այն միակ ուժն է, որը պատասխանատվության սանդղակում է և պետք է կարողանա ներքաղաքական զարգացումներն աշխարհի, տարածաշրջանային զարգացումներին համընթաց դարձնել, հաճելին օգտակարին համակցել: Ինչն ահավոր բարդ խնդիր է` ավտորիտար, հետխորհրդային, ռեսուրսներ չունեցող, «мать» Ռուսիոյի այս կարգի ներկայության պայմաններում, երբ օգնողներ` ոչ մի հատ, խանգարողներ, ոտքի տակ ընկնողներ, «չար» ուժեր` որքան ուզես:
ՀՀԿ-ն` ա) գրեթե լուծել է թիմի մոնոլիտացման խնդիրը: բ) Ընդդիմությանը բավականաչափ թուլացրել է (հենց թեկուզ քաղբանտարկյալների ազատմամբ և երկխոսության նախաձեռնմամբ): գ) ՈՒնի արտաքին աջակցություն` թե՛ Ռուսաստանի (այս պահին, երբ Պուտինը գնում է ընտրությունների, նրան պետք են կայուն Հայաստան ու կազմակերպված հայկական համայնք), թե՛ Արևմուտքի բարյացակամությունը: դ) Փորձում է գտնել կույս մնալու և հաճույք ստանալու, այն է` արդար ընտրություններ կազմակերպելու և հաղթելու բանալին:
Ընդ որում, նախընտրական «дорожка» ՀՀԿ-ն պիտի այնպես գծի, որ ուժ մնա հետընտրական զարգացումների համար ևս: Իսկ որ նման զարգացումներ լինելու են, պետք չէ կասկածել: Իրանի ու Սիրիայի հետ ամերիկյան դուելը հասնում է իր վերջնական հանգրվանին` աշխարհն ու տարածաշրջանը բաժանել-տիրելու «մոմենտը» կենաց-մահու փուլ է մտել, այնպես որ, վերը նշված ֆորս մաժորի լուֆտը ամեն րոպե կարող է խիստ անակնկալ ուղտի նման չոքել մեր, Սերժի, Հայաստանի դռանը: Աչալուրջ լինելը բոլորիս է պետք:
Իսկ Հրազդանում տեղական ընտրություններին ընդդիմության պատրաստությունն էլ իր հերթին հուշում է, որ ՀԱԿ-ը ոչ թե Սասունի հաղթանակը, այլ պարտությունն է ուզում` դեժավյուի հասնելու, «համահայկական» ընդվզումի (ինչու ոչ` նաև բախումների) գնալու համար:
Հարգարժան ՀՀԿ-ին ու նրա «конек»-ներին կամենալով համբերություն` առայժմ որևէ խաղադրույք չենք կատարում նաև նրանց վրա… աչքներս տեսնի համամասնական ցուցակի խոստացված տրանսֆորմացիան` թարմ դեմքերով, մաքուր խղճերով և խիստ բարակ վզներով հագեցած: Անգողական ու խիստ քաղաքական:

ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆՈՎ ՆԵՐԿԵՑԻ
Սա, իհարկե, ՀԱԿ-ն է: Ասինք` ՀԱԿ-ն ընտրությունների է գնում ոչ թե «կոնյոկներով», այլ «վիշապներով», վիշապաքրմերով, համընդհանուր, համացունց բողոքի ալիքով:
Մի «նո» բոլոր դեպքերում նրանց գործունեության մեջ կա: Նրանք, քունը կորցրած մուլտիկի հայտնի հերոսի նման, կորցրել են ժամանակի ու հաշվելու զգացողությունը. պահանջում ու պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ (Վլադիմիր Կարապետյան), երբ հերթականն արդեն իսկ «մեկնարկել» է:
Կարելի է հասկանալ նրանց` Տեր-Պետրոսյանը դարձավ 68. եկող տարի կլինի 70-1 տարեկան, ու թե այնպես լինի, որ վերջինս չդառնա ցուցակի առաջին համարը, հետո էլ չառաջադրվի նախագահի թեկնածու, ապա ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը, իսկ ՀԱԿ-ը, ինչպես Հայաստանում ցանկացած քաղաքական ուժ, «ավտարիտետի»` անձի (նկատի չունենք Քոչարյանին) վրա է կառուցված:
ՈՒստի գոնե արտահերթ նախագահական ընտրություններ ՀԱԿ-ին վիզ պետք են` մեկ տարի շահելու համար: Մյուս կողմից էլ, Տեր-Պետրոսյանին ամենևին էլ ձեռնտու չեն խորհրդարանական ընտրությունները (ահա թե որտեղից է գալիս հուշումը, որ պետք է հետաձգել դրանք). խորհրդարանական ընտրությունները բզկտելու են առանց այդ էլ բզիկ-բզիկ եղած ՀԱԿ-ին, ուր կռիվը` թե ով համամասնական ցուցակի որ տեղում է լինելու, և ընդհանրապես` քանի տեղ են իրենք «ունենալու», հետո էլ` Տեր-Պետրոսյանը թույլ տալո՞ւ է իրենց մասնակցել խորհրդարանական աշխատանքներին, թե Երևանի ավագանու ընտրությունների նման ասելու է` գնացիք, փաս, չեք մասնակցում, դուք չկաք: Կամ միայն ես: Ինչն էլ ավելի է բզկտելու ՀԱԿ-ը` բոլոր հետևանքներով հանդերձ (ինչպիսիք` առայժմ չենք ասի):
Այնպես որ, ՀԱԿ-ի վրա խաղադրույք դնելը նույնպես անհեռանկար գործ է:

ՈՎ ՈՒՆԻ ԱՅՍՊԵՍ ՁԻ, ԹՈՂ ԳԱ ԻՆՁ ՀԵՏ ՆԱ ՄՐՑԻ
Իհարկե, փառապանծ ԲՀԿ-ն է ձիարշավարանի այս ֆլանգում:
Ողջ խնդիրն իր դեպքում այն է, որ այն բոլոր «конек»-ները, որ նա խաղարկում էր` «դասին, վերջին դասին, այլ դասերին ու մասերին», դեկտեմբերի վերջին կայացված` առանձին գնալու որոշմամբ էներգաթափ եղան, որովհետև ողջ ինտրիգը կորավ: Իսկ ինքը կայանում էր բացառապես դրա վրա. այն է` ինքն ուզում է Անուշի նման գնալ, իրեն թալել ջուրը, իրեն «չեն թողնում»: Հիմա ասին` սրտիդ ուզածի չափ «քեզ թալ ջուրը»:
ՈՒ հիմա անհայտ է` «թալվելուց» հետո ինչ կմնա նրանից:
ԲՀԿ հաջորդ «конек»-ը, որ դեֆոլտի ենթարկվեց, ԲՀԿ երկակի վիճակն էր ու այդ առնչությամբ ԲՀԿ գառնուկային լռությունը: Ձևով «ընդդիմադիր», բովանդակությամբ` իշխող կուսակցությունը, որ խելոք գառան նման 2 (երկո՞ւ որ) մոր կաթ էր ուտում, գրեթե չէր մայում:
Ստիպված կլինի: Այսուհետ: Մենակ գնալուն զուգահեռ ասել` յո՞ երթամ (հասկանալի է, չէ՞, որ հաստատ` ոչ Երուսաղեմ` խաչվելու):
Էս քիչ էր, բանկրոտի տարվեց նաև ԲՀԿ հաջորդ «конек»-ը. բարեգործա-ակնոցային, նախորդ ընտրությունների կարտոլա-տուկաթելային հզոր իմիջը: Պարզվեց, որ էլի լիքը կուսակցություններ կան, որոնց ժողովուրդը կարող է ասել` «ուտեմ կարտոլդ, դնեմ հինգ հարյուր դրամանոց ակնոցդ»:
Իմա` այդ կուսակցություններն էլ ունեն Ձմեռ պապ, Ձյունանուշիկ և այլ «նունուշիկ ու պուպուշիկ»:
Անգամ կան այնպիսիք, որոնք ամեն Ձմեռ պապին ու Ձյունանուշին անձնական օգտագործման մի-մի օպերատոր, լրագրող ու շնորհակալություն չէին կցել, ու հենց այնպես էին բաժանում «բարեգործությունը»:
Մի խոսքով, մի խելացի ձեռ էնքա՜ն Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ (տեղն է էդ երիտաստղ Էնֆիաջյանին, ասինք` Ձյունանուշը սիրիր քո մեջ) լցրեց քաղաքական-հասարակական-սոցիալական դաշտ, որ բարեգործական դաշտն ակնոցահարամ եղավ:
Ի՜նչ կարող ես անել. կյանքն է այդպիսին. ակնոցի դեմ միշտ էլ հակաակնոց է գտնվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ