Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ
01.11.2011 | 00:00

Վերջին շրջանում նրա վրա մի ուրիշ ձևի դեղնություն է իջել: Նախ` պատն էր: Հետո «ժողովրդավարվել» էր: Հիմա` այս ամնեզիան:
Երբ կարող էր ուրախանալ իր «գլոբալ», «գեոպոլիտիկ» ձեռքբերումներով` «не везет тебе в смерти, повезет в любви» տարբերակով: Ի՞նչ անենք, որ Սարկոզին պարգևատրեց տիկին Ալիևային: Ի՞նչ անենք, որ Սաակաշվիլին կճմտեց տիկին Ալիևային: Ի՞նչ անենք, որ մաս-մեդիան տևական ժամանակ գրում էր, թե տիկինն ու Լուկաշենկոն, հասկանում եք, «սիրո գետնի» վրա են. ո՞ւմ հետ չի պատահում:
Մանավանդ որ, այդ ամենի կողքին ուրախանալու ինչպիսի՜ առիթ. Ադրբեջանը դարձավ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ: Եվ, ուրախանալու փոխարեն, էս Ալիև-փոքրիկը վերցրել ու նույնքան «ա՜խ»-եր է քաշում: Երևի հասկանում է` ուղիղ հաշվով այդ անդամակցությունն առ ոչինչ է: Մանավանդ որ արևմտյան երկրները, ԱՄՆ-ը դեմ են քվեարկել: ՈՒստի «արաբական գարունն» իր դռներից «հեռու չի խաղալու» և ուղտի նման չոքելու է, որովհետև ԱԽ ոչ մշտական անդամ է դարձել, ի տարբերություն հավասարակշռված, վստահելի, խաղարարար Հայաստանի, ռազմական ռիտորիկայով աշխարհի հետ խոսող Ադրբեջանը:
Չի դարձել, թողել են դառնա, որպեսզի զսպեն, չափի մեջ բերեն, ղեկավարելի պահեն սույն Ադրբեջանը:
Ընդամենը:
Ինչպես եղավ «Եվրատեսիլի» պարագայում, որպեսզի Պուճուրի մտքով չանցնի գարնանը, երբ արդեն տարածաշրջանում Սիրիայի ու Իրանի հարցը կրկին սրվի, «արաբական գարունն» իրենից վանելու համար, ղարաբաղյան շփման գծում «դիվերսիաներ» սկսի:
Սա` արևմտյան մասով: Ընդ որում, եթե մի քիչ էլ հեռու գնանք ու հիշենք իր և «կճմտված», ապա սպա դարձված տիկնոջ նկատմամբ նախիջևանյան կլանի «դիվերսիաները», ապա հասկանալի է դառնում, թե Ալիևն ինչ «ռեալպոլիտիկի» առաջ է կանգնած այս փուլում և ինչու է «արդեն երգում»:
Եվ եթե սրան էլ գումարում ենք հաջորդ «հրավերը»` արդեն Ռուսաստանի «կողմանե», այն է` Թուրքիան ու Ադրբեջանը վերջապես ստորագրեցին գազային համաձայնագիրը` ԱԽ ոչ մշտական անդամակցության դիմաց, դրանով իսկ հնարավոր դարձնելով «Նաբուկոյի» կառուցումը, ապա կարելի է հասկանալ Պուտին Վլադիմիրի չեկիստական զայրույթը սույն Պուճուրի նկատմամբ: Մյուս կողմից:
Ի՞նչ է մնում Ալիևին այս «գոյապայքարում»: Ոչինչ: Ամնեզիկ նոպայի մեջ հայտնվել ու լալ սեփական ժողովրդի դոշին` ենթագիտակցական, ֆրոյդիստական մեծ-մեծ արցունքներով, որպես Լուկաշենկոյից, Միխոյից մնացած «հետևանք»: Ինքնամոռացության մի պահի էլ ընդհանրապես կլինիկական պահվածք դրսևորել ու հիշել, որ մեկ ամիս առաջ Հայաստանում շքե՜րթ էր, սխա՜լ շքերթ էր, տանկերը չէի՜ն շարժվում, երևի բենզին չկար, ինքնուրույնություն, օ՜, բախտ իմ դժխեմ, անկախություն չէր, քահանաներ կային։ Մի քանի օր առաջ էլ Հայաստանը ոչ թե «կճմտողական» Միխոյի պես էր վարվել իր հետ (Լուկաշենկոյին` մոռանալ-մոռանալ` հեռանալ), և կամ Սարկոզիի պես մեդալ էր հանձնել, այլ խփել էր ուղիղ իր «բեզպիլոտնիկին», ու սա դեռ հերիք չէր, հետն այդ սխալ շքերթում սեփական արտադրության «բեզպիլոտնիկներ» էր ցույց տալիս։
Ազնվորեն` ոչնչով չեմ կարող օգնել այս Պուճուրին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ