ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

ԼՐԱՀՈՍԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ` ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ԼՐԱՀՈՍԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ` ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
02.03.2012 | 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հրավիրել էր իր այս տարվա առաջին հանրահավաքը, որտեղ ՀԱԿ-ի առաջնորդն «իրար հետ կապ չունեցող իրադարձություններին» անդրադարձավ «լրահոսային խճանկարի» ոճով:
Նախ` օրվա մասին: «Որքան մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատարանի առջև»,- ընդգծեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անցնելով «լրահոսի» հաջորդ թեմային՝ Ֆրանսիայի սենատի՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի շուրջ զարգացումներին: «Հայկական հարցը կրկին, մեր կամքից անկախ, դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան, դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է ՀԱԿ-ի առաջնորդը՝ ելույթի շարունակության մեջ ներկայացնելով արտագաղթի վիճակագրական պատկերի սեփական մեկնաբանությունը և հետևությունները: Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ացումը ևս Տեր-Պետրոսյանը չշրջանցեց: «Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռք բերելու ձգտող «Բարգավաճին»` միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը»,- փաստել է նա` այդ ամենին Քոչարյանի առնչության մասին էլ հավելելով. «Ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որևէ հնարավորություն չունի։ Ավելին, քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին չի կարող երազել։ Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավ է»։
Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև ԵԿՄ-ի համագումարին, դրական ու նշանակալի երևույթ համարեց արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ ընդդիմադիր դաշտի ու ԲՀԿ-ի միջև սկսված կառուցողական երկխոսությունը։ Առաջիկա ընտրությունների առնչությամբ էլ ՀԱԿ-ի առաջնորդը հակիրճ էր. «Որպես կանոն, Հայաստանում ժողովրդական զանգվածների գերհամախմբում և իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններում։ Հաղթելով խորհրդարանական ընտրություններում` ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ