Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է «ՂՈՂԱՆՋԵԼՈՒ» ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է «ՂՈՂԱՆՋԵԼՈՒ» ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
24.02.2012 | 00:00

ԲՀԿ-ում վերջնականապես գլուխ չեն հանում` ինչ է անում իրենց ձախ, հետո էլ` աջ ձեռքը: Հետո` ոտքերը: Նաև` կոնքերը:

ԸՆԿԵ՜Ր ՄԱՐԳՈ, ԷՍ ՎԱՐԴԱՆԻԿԸ ԽՓՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ

Հույժ քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանն իր կուսպրեզենտացիայի օրը («Երկիր մեդիայով») քաղաքականապես ամբողջապես մերկանալով, համաժամանակյա մերկացնելով իր և Քոչարյանի նպատակները` անկեղծության աննշան դեֆիցիտ ունեցավ. վերջին թիրախը չբացահայտեց:
Իսկ չբացահայտեց ոչ այն պատճառով, որ, ի վերջո, հաղորդման կեսին հասկացավ` քաղաքական խոհանոցի խոսակցություններն ու նպատակները երկու օրում շաղ չեն տալիս ճաշա-ննջասենյակներում, «տռասներում», այլ որ ծերուկ Ֆրոյդի հետ կապված ավելի լուրջ խնդիր կար: Իսկ մտասևեռման այդ մակարդակում քաղաքականությունը գնում է հետին պլան:
Ասում են` հոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է. սիրահարվածը շրջում է սիրո վայրերում, հանցագործը` հանցագործության, Օսկանյանն ու Քոչարյանն էլ` 98-ի մերձակայքում:
Արդեն ինչքան ժամանակ, թե՛ 2008-ին, թե՛ այսօր, նրանք ցանկանում են խաղարկել նույն սցենարը. Քոչարյանը դառնում է վարչապետ, որից վայրկյաններ անց` նաև… նախագա՜հ (ռելա՜քս):
Եվ ասելով, որ այս ընտրություններում վարչապետ ենք ընտրում, Օսկանյանը դեֆակտո խոսում էր 2013-ի նախագահական ընտրություններում Քոչարյանի «ընտրվելու» մասին:
Ընդ որում, ծերուկ Ֆրոյդն այս պարագայում հետաքրքիր է այնքանով, որ ինչպես 98-ին, այնպես էլ նույն 2008-ին, ու նաև այսօր, այդ հարցերում նրանց եզակի օգնականը… Տեր-Պետրոսյանի թիմն ու ինքը` անձամբ Տեր-Պետրոսյանն է:
Վերջիններս` ձևով հակաքոչարյանական, իրականում ենթագիտակցորեն` սիամական (Քոչարյանին ու Սերժին էին ասում` սիամներ, երբ ահա կյանքը ցույց տվեց, որ «կարմիչսկի» ինչքան են միմյանց շաղկապված Լևոնն ու Ռոբը, որովհետև իրենց բջիջների հատակում երկուսն էլ լյուցիֆերյան հպարտության կրողներ ու մարդատյացներ են, որ իրենց անձի պաշտամունքն ամեն ինչից վեր են դասում. «նույնիսկ»` Ռուսաստանից):
Քոչարյանին ու Օսկանյանին դեպ 1998 վերադարձնող հաջորդ գործոնն էլ, այո, Ռուսաստանն է: Համենայն դեպս, մարտի 1-ին ռուս գեներալի սիլուետը Մյասնիկյանի արձանի մոտ պարոն Բորդյուժան օրերս «լեգիտիմացրեց»` ասելով, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքումը «կփորձարկվի» Հայաստանի վրա: Մենք բառացի չենք մեջբերում, մենք մտքերի «բառացի» ենթատեքստն ու «ֆրոյդիզմն» ենք մեկնաբանում:
Հազար ներողություն, ո՞ւմ դեմ են նրանք կիրառելու իրենց «արագ արձագանքը» Հայաստանում (եթե՛...)։
Քոչարյանի ու Օսկանյանի՞: Թե՞ Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի: Որի համակարգողը գնում է Կրեմլ, հեռախոսը, ասում են, դնում է Կրեմլի «ճ» կլասի պաշտոնյայի ականջին ու ասում` ինչ կլինի, մի հատ Տեր-Պետրոսյանի հետ խոսեք: Այն Տեր-Պետրոսյանի, որը, կրկնում ենք, վերջին միտինգի «մարշրուտը» նշելիս հատուկ զգուշացրել է` Ռուսաստանի դեսպանատան մոտով անցնելիս միտինգավորները պարտավոր են իրենց շատ կոռեկտ, ստրկահաճո պահել: Ֆրոյդիստորեն թարգմանած:
Արագ արձագանքը կիրառվելու է ՄԱԿ-ի Գուգոյի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» «հյուպատոս» Ռուբիկ Հակոբյանի նկատմա՞մբ: Որ այսօրվանից արդեն ջերմեռանդ «պարապում» են տուռնիկների վրա, որպեսզի ընտրություններից անմիջապես հետո արագ արձագանքմամբ ասեն` ընտրությունները լեգիտիմ չէին (գիտեն` չգիտե՞նք իրենց «պարապմունքների» մասին):
Ռուսիան ու «արագ արձագանքումը», այո, ժանդարմերիայի նման գալու-կանգնելու են Սերժի գլխին, որ Հայաստանի իշխանությունները մինչև վերջին նաքարակիտը, ինչպես Ռոբերտ Քոչարյանը մեր ողջ «գույքը», մեր էներգետիկ ակտիվները, մեր ատոմակայանը, տան Ռուսիային:
Ասում եք` էլ տալու բան չկա՞: Կա, նոր ատոմակայանը (մենք էլ Ռուսաստանին ասել ենք, որ լավ ներդրող լինի, նրան ենք տալու), Եվրասիական Միությանը մեր մասնակցությունը (սա էլ այլ «խոր և համապարփակ» եվրոպական «առևտրի» թեմա է, այս մասին` մեկ այլ անգամ):
Մի խոսքով, Ռուսաստանը փորձելու է անել ամեն ինչ, որ Հայաստանը որևէ ինքնուրույն քայլի ընդունակ չլինի, ինչի տենդենցը Սերժ Սարգսյանի օրոք առկա է. ուզեք, թե չուզեք, այդպես է, շատ «արևմտամետ», «Սիվիլիթասի» նման մի «ճ» կլասի հիմնադրամ (ի՜նչ փողեր քամուն տվեցին) կայացնել չկարեցած, պարոն Օսկանյան:
Բայց մենք ոչ թե Օսկանյանից, այլ նրա «մայր» կուսակցության հարցն ենք «քընընում»:
Եվ ուրեմն, ԲՀԿ-ում արդեն, պարոնայք, ծերուկ Ֆրոյդը ձեռքերը լվացել, հետ է քաշվել, որովհետև էնտեղ մի էնպիսի խուճապ, մի էնպիսի «մանթրաշ» վիճակ է` վերից, Ծառուկյանից սկսած մինչև ներքև, որ ոչ ոք չգիտե` ով ով է: Եվ ինչու է` «ով»:
Այսպիսով, վերջին դաս:

ՔՈՉԱՐՅԱ՛Ն, ԳՐԱՏԱԽՏԱԿԻ ՄՈՏ, ՕՍԿԱՆՅԱ՛Ն, ՏԵՏՐԴ ԲԱՑ, ԾԱՌՈՒԿՅԱ՛Ն` ԲԱՑԱԿԱ
Համոզված պնդենք. վերջին դասը չի ստացվելու այս կուսակցության մոտ: Ոչ թե որ հին գինին նոր տիկերը չի լցվում: Համ էլ որ Օսկանյանի գինին այնքան է հին, իսկ տիկն այնչափ է ծակ, որ դանայան տակառի նման կարող է տեղավորել ում ուզես, ինչ ուզես, որքան ուզես. Տեր-Պետրոսյանի ժամանակներից ու «այիբները» մինչև Քոչարյանի «այիբներ», այդ թվում և` Օսկանյանի «այիբներ». որդու վրաերթից մինչև յուր տիկնոջ` Դիլիջանում գնած մանկապարտեզ:
Բայց սա չէ հլը էականը:
Էականն այն է, որ եթե Քոչարյանին ու Օսկանյանին թվում է, թե իրենք հեշտ ու հանգիստ վերցնելու ու որպես ճամպրուկ մի կողմ են դնելու Ծառուկյանին ու յուրացնեն ԲՀԿ-ն, որպես կուսակցություն (հիշո՞ւմ եք` մեկ խոսվում էր Օսկանյանի` սեփական կուսակցության, հետո` «Ժառանգության» առգրավման, հետո` ինչ-որ այլ պատրաստի, բայց մոռացված կուսակցության գնման մասին), թեկուզ Ռուսաստանի ու Կրեմլի «արաղի» ազդեցության տակ, չի ստացվելու:
Նախ հասկանանք. Ծառուկյանը բնությունից ինքնապաշտպանության շատ հզոր «մախ», բնատուր խելք ունի` իր գործն առաջ տանելու. օրինակներ էլ բերենք. նույն 2007-ին Քոչարյանը ստիպեց Գագոյին` Դավիթ Հարությունյանին ԲՀԿ տանել: Ծառուկյանը չհամաձայնեց. թող որ իր պես, ասաց. «Թագավոր ախպեր (չէ` էս անգամ Քոչարյանին էր դիմում- հեղ.), գիտես` ինչքան եմ քեզ սիրում-հարգում, բայց ինքը չպիտի մեր կուսակցությունում լինի»:
Հետո Ծառուկյանը համամասնական ցուցակ էր կազմել, տարել-ներկայացրել էր «ամենաարքա» Արմեն Գևորգյանին, որը որ չէ՜ր տեսել էդ ցուցակը, տիեզերակարգն ու Ֆրոյդը գլխին շուռ էին եկել, արագությամբ մտել էր Քոչարյանի մոտ, նետել ցուցակը սեղանին ու թե` է՛ս է, ես գործ չունե՜մ սրա հետ, թո՜ղ տանի, ի՜նչ ուզում է անի՜:
Էդպես էլ առայսօր Արմեն Գևորգյանը «գործ չունեցավ» Ծառուկյանի հետ (անձամբ ինքս մի առիթով տեսել եմ նրա աչքերի խորքում «պահվածը»` Ծառուկյանի մասով):
Դե, իսկ Օսկանյանը, «նի վրեդնի» է, եթե թույլ կտաք ասել` անմեղսունակ, վերևի երկուսի համեմատ, բայց եթե Քոչարյանը մի քիչ էլ սեղմի Ծառուկյանին ու ԲՀԿ-ին` յուր «ներարկումներով» (որքան հասկացանք մեր զրույցից` Տիգրան Թորոսյանի հետ, նա հիմնականում համամիտ էր մեր բոլոր այս տեսակետներին, և դժվար թե անդամակցի ԲՀԿ-ին...), ապա արդյունքում էլ ավելի է ԲՀԿ-ն փսորվելու` այլևս և մեկընդմիշտ չիմանալով` ինչ անել կոնքերը, ձեռքերը, հետո` ոտքերը:
Որովհետև առանց այն էլ արհեստականորեն ստեղծված «մեկ մարդու կուսակցությունը» (Քոչարյանի բնորոշումն է) ևս մեկ անգամ արհեստականացնել` այնտեղ «ներարկելով» իրար հետ գրեթե կապ չունեցող «ներարկիչներով». ինչքանո՞վ նույն ղազանում կեփվեն զմիմյանս, ասենք, Գուգոն` Արսենյան, և Հմայակը` յուր սապոգներով, Թևանյան Անդոն ու Նազիկ Ավդալյանը… և այսպե՜ս շարունակ:
Եվ հետո, այդ «ներարկումը» դեֆակտո կնշանակի ինչ-որ առումով նոր կուսակցություն, այն էլ` «տՏՊ ֆչՌՊՏռ ԽՏփՈՐ վՈ», ինչն էլ ընտրությունների շեմին ուղղակի նոնսենս, հզոր պարտություն կլինի ԲՀԿ-ի համար, որովհետև ԲՀԿ-ն ժողովրդի մոտ Ծառուկյանի «ակնոցա-տուկաթելա-կարտոլա-տրակտորային», բարի «տղու», միֆոտ` չաղ-ուրախ-բախտավոր «արքայազնի» կերպարի մեջ է, ինչն էլ կորսվելու, ոչնչանալու, փոշիանալու մեծագույն վտանգի տակ է արդեն իսկ` Օսկանյանի` ԲՀԿ-ում հայտնությամբ:
…Իսկ կարո՞ղ է Օսկանյանն էլ հենց էն «ասեղն» էր, որով ՀՀԿ-ն պիտի ծակեր, պայթեցներ ԲՀԿ-ն: Որպես յուր փուչիկ:
Հը՞:
Մտածելու բա՜ն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ