Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՊՈՒՏԻՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ

ՊՈՒՏԻՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
03.04.2012 | 00:00

Մինչ Ռոբերտ Քոչարյանին պատկանող դաշտը դեռ հաշվում է` ի՜նչ «նշանային» համակարգում էր Պուտին-Քոչարյան հանդիպումը, Ադրբեջանում էն ո՜նց չեն քնում էդ հանդիպման վերհուշից, «դրսի» թերթերից մեկն էն ո՜նց է անդրադարձել էդ հանդիպմանը (տեսնես Վիկտոր Սողոմոնյանի գրասենյակն ինչքա՞ն է վճարել այդ հրապարակման համար), մինչ սրա-նրա ականջին քոչարյանագետները շշնջում են` էն ինչքա՜ն դժգոհ է Պուտինը Սերժից, նրա` «ՆԱՏՕ»-ից, եվրոպական վոյաժներից, էն ո՜նց է Քոչարյանը գլուխը դրել Պուտին Վլադիմիրի դոշին ու բողոքել` «էս ի՜նչ է անում Սերժը, սաղ վարի տվեց». մեկ էլ` խնդրեմ. Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցից վայրկյաններ անց, Սեյրան Օհանյանի` Պենտագոնում Պանետայի հետ «ջան ասել-ջան լսելուց» «մեկ պակաս», արևմտամետ Տիգրան Սարգսյանը նամակ է ստանում Ռուսաստանի խորքից, ջերմագին բարևներով` «Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ»:
Է՞ս ինչ հաշիվ է: Մինչ բոլորն սպասում էին, որ մարտի երեսունին Քոչարյանը պիտի գա Մոսկվայից, ու վերջապես հղի իր նախընտրական ողջույնը, բացատրի նույն բոլորին` որտեղ են ձմեռում իր խեցգետինները, «ստանում» ենք Պուտինի ուղերձն ու շնորհակալությունը թիվ մեկ «ախոյան» Տիգրանի հասցեով:
Չմոռանանք, որ նույն Պուտին Վլադիմիրը նույն մեր Տիգրանին նույնքան քաղաքական և ջերմ շնորհավորել է Հայաստանի անկախության քսանամյակին:
Մի խրոնոմետրաժում էլ անենք ու անցնենք առաջ. չէինք հասցրել իսպառ մոռանալ Քոչարյանին, երբ Պուտինից հետո` նույն օրը երեկոյան հայ հանրությանը «երևաց» «Համլետի հոր ուրվականը»` Վարդան Մինասիչը, «Ազատություն» ռ/կ-ով, և բոլորին հիշեցրեց իր ու Քոչարյանի ոչ «մոնոպոլ» մղումների մասին:
Կարծում ենք` ծա՜նր են տարել «կոնկուրենտ ֆիրմայում» Պուտինի շնորհակալությունը (այն մի քիչ ջերմ էր ստացվել` ոնց որ) փորձել էին սառեցնել այն` ԲՀԿ-ի «ձևականություններով». իբր ասելու. հա, Պուտինը ձեզ հետ խոսում է, բայց մեկ է` ԲՀԿ-ն «կրելու» է սաղին, Քոչարյանն էլ մեծ կոալիցիայով հետ է գալու:
Ի դեպ, նկատեցի՞ք` Պուտինը բավականին ուշ անդրադարձավ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքին: Ինչո՞ւ: Շատ պարզ: Պե՛տք էր: Պուտինին: Հիմա:
Կրկին բազմայարուս խաղ է գնում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Օբամայի ու Մեդվեդևի «չանջատված» միկրոֆոնը լոկ քաղտեխնոլոգիա էր, որով աշխարհին ԱՄՆ-ը մեսիջներ տվեց Ռուսաստանի մասով. ուզում են հարաբերությունները քիչ մը շողուլի բերել:
Զի Ռուսաստանն իրեն շա՜տ խելոք պահեց (Ռուսաստանը միշտ էլ շուխուր է դնում, հետո էլ շատ հավեսով տալիս է իր «նապարնիկներին»` լավ տորգի դիմաց. չհիշեցնենք` Միլոշևիչ, Քադաֆի, Մուբարաք… ո՞վ ասաց` Քոչարյան. ո՛չ մեկը, հիշենք, որ օրերս Ռուսիան տվեց Սիրիան ու Ասադին. միստր Քիսինջերի լավ «տորգի»` Պուտինի մեկ փուլով ընտրությունների, հետընտրական ոչ մեծ «ռասկաչկաների» դիմաց): Հիմա «բազարը» ՊՐՕ-ների մասով է. չեն բարիշի, բայց կապ չունի. էդ ընթացքում Օբաման կընտրվի, խաղը կպահվի. հետն էլ` Արևմուտքը կասի. իմ կողմից ընդունված տղերքի հետ լավ եղիր, Վլադիմիր: Վլադիմիրն էլ էս օրերին նամակ կգրի Տիկոյին:
Չե՞ք հասկանում էսքան բանը, պարոն Մինասիչ. ընկել մանիպուլիզմի ու պոպուլիզմի հետևից, գլոբալի նրբությունները բաց եք թողել:
Չգիտե՞ք. հարցրեք` կասենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ