Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Ղարաբաղը հանձնում ենք, Երևանն էլ հանձնենք, ի՞նչ է եղել, որ..»

«Ղարաբաղը հանձնում ենք, Երևանն էլ հանձնենք, ի՞նչ է եղել, որ..»
05.12.2008 | 00:00

ԱՍՈՒԼԻՍ
«Ինչ բանակցություններ էլ ընթանան Հայաստանի և Ադրբեջանի միջև, ի վերջո, պետք է Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, քանի որ առանց Ղարաբաղի ոչ մեկը չի կարող այդ խնդիրը լուծել, անգամ լավագույն ցանկության դեպքում։ Վերջին խոսքը նրանցն է։ Այսօր գերտերությունները մի կտոր հողի համար պատերազմներ են մղում։ Մենք էդ ինչքա՞ն ենք հարստացել, որ մեր հողերը հենց էնպես ուզում ենք նվիրել, ինչի՞ համար, ո՞վ է ձեզ ստիպում։ Եթե դուք չեք կարող տնտեսություն կառուցել, օրենքների ենթարկվել, կարո՞ղ է` Ադրբեջանն է անելու ձեր փոխարեն։ Թե ուզում եք Ղարաբաղը տալ, բերեք Երևանն էլ տանք, չի՞ լինի։ Ամբողջ քաղաքական դաշտը մտածում է, թե կրակն ենք ընկել էդ հաղթանակի ձեռը, մի բան տանք` պրծնենք։ Հենա ադրբեջանցիները խելոքացել են, ասում են` մի բան չէ, բոլորը տվեք»,- երեկ «Հայացք» ակումբում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ, ով անընդունելի համարեց այսօրվա բանակցությունների ձևաչափն ու ընթացքը։
Լրագրողների հետ հանդիպման էին եկել նաև գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ և ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։ Նշելով, որ հիմնախնդրի լուծման «տարօրինակ փոխզիջումների գաղափարն» է շրջանառվում, Մելիքյանն ասաց. «Խնդիրը կարող է լուծվել կա՛մ զիջումների ճանապարհով, կա՛մ կողմերը պետք է ռացիոնալ գտնվեն` փորձելով նոր հարաբերություններ ձևավորել։ Քանի դեռ Հայաստանին և Ղարաբաղին մղում են փոխզիջումների, իմացեք, որ դա մեր պարտությունն է»։ Իսկ ՀՀ իշխանությունների շտապողականությունը Բաբայանն այսպես բացատրեց. «Աշխարհն ուզում է` գնաք Ադրբեջանի հետ փոխզիջման, կգնաք, էլի, ի՞նչ եք վռազում։ Ի՞նչ եք ուզում, հողե՞րն եք ուզում տալ։ Լավ ապրելու համար ուզում են հողերը տալ, իսկ ես ասում եմ` հողերն էլ տաք, լավ չեք ապրելու»։
Բանախոսները նաև անդրադարձան մայնդորֆյան հռչակագրին։ «Դրան լուրջ չեմ վերաբերվում։ Ռուսաստանին պետք էր տարածաշրջանում իր դերը ցույց տալ»,- ասաց Բաբայանը։ Մելիքյանն էլ նկատեց, որ այնտեղ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը, ինչն էլ ադրբեջանական կողմին հիմք է տալիս ասելու, որ Հայաստանը Ղարաբաղին հակամարտության կողմ չի դիտարկում։ Ավելի հակիրճ գտնվեց Արկադի Տեր-Թադևոսյանը` փաստելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում բոլորը «բլեֆ են անում», ուստի լուրջ անհանգստության պատճառ չկա։ Իր կողքին նստած Բաբայանի թիկունքին թփթփացնելով էլ ասաց, որ եթե ժամանակին Հայաստանի զորքերը չմտնեին Քելբաջար, ապա Բաբայանի գլխավորած Ղարաբաղի զորքը կգրավեր այն։
Ասուլիսի վերջում լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում ազատամարտիկների ձերբակալություններին, ինչին ի պատասխան նա հիշեցրեց. «Բա որ ես էլ իրենց մարտական ղեկավարն եմ եղել, ինչի՞ չեն զբաղվել իմ պաշտպանությամբ, երբ ես ձերբակալված էի։ Ամեն մեկն իր համար է փոս փորում»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ