Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Կլոն-կլոն` կլոունադա

Կլոն-կլոն`  կլոունադա
06.04.2012 | 00:00

Օսկանյանը որոշել է` պետք է ազատ-արդար ընտրությունների ՙգնա՚: ՈՒստի ազատ ընտրությունների խարտիա է ստորագրում ՀԱԿ-ի հետ: Օսկանյանի հետ ձեռ ձեռի, Զուրաբյան Լյովիկը Օսկանյանի հետևում գտնվող ՙհայտնի ականջների՚ վերադարձին է սպասում: Մի քիչ անհարմար բան է ստացվում, որովհետև որ ՙականջավորը՚ որ եկավ, առաջին հերթին կրկին ու կրկին Լևոնի (և ո՜չ Սերժի) հարցն է ՙլուծելու՚:Բայց դե, ճակատագրի պտույտին ո՞վ է դեմ կանգնել, որ իրենք կանգնեն. 92-ին էլ, 98-ին էլ Լևոնն ՙականջավորին՚ էր որոնում. Դավիթ Շահնազարյանը գնացել Ղարաբաղ, չորս թեկնածուներից հենց նրա ճակատն էր պաչել, հետո էլ այդ ճակատը պաչեց Վազգենը: ՈՒ լավ էլ անելու են, որ ՙլուծելու՚ են Լևոնի հարցը, որովհետև այնպես, ինչպես ՀԱԿ-ն այլասերեց քաղաքական դաշտը այս մի քանի տարում (վայ թե դրանից առաջ էլ), ո՜չ մեկն ի զորու չէր: Նույնիսկ… հասկացաք` ով (երբեմն թվում է, թե Լևոնն իր կյանքի նպատակն է դարձրել այս էթնոսից վրեժ լուծելը):

Հա, էն էինք ասում, որ Օսկանյանի սիրտն արդար ընտրություն է ուզում: ՈՒ ՙԺառանգությունով՚, ՀՅԴ-ով (Բագրատյանն ասում է` Օսկանյանը համ էլ ՀՅԴ ծպտյալ անդամ է), ՀԱԿ-ով, բանով թուղթ է ստորագրում: Քաղաքագիտորեն ասած` հերթական անգամ, բայց արդեն ԲՀԿ-ի մասնակցությամբ, իշխանական դավադրության փորձ ձեռնարկում (98-ի փետրվարի, 99-ի հոկտեմբերի, 2003-ի, 2005-ի` սահմանադրության ՙմասով՚ հեղաշրջումների համը բերաններին է դեռ), որովհետև այլ ուղիով իրեն ու իր ՙականջավորին՚ իշխանություն չի տրվել, չի տրվում ու չի՜ տրվելու:

Որ Օսկանյանը յուր ՙդավադրոտության՚ մեջ չի հաջողելու, պարզ է մեկընդմիշտ: Չի հաջողելու այնպես, ինչպես չհաջողեց մարտի 1-ին` արյան գնով վարչապետ պոկելու իր միսիայում (դիմացը Սերժը, ոչ թե Լևոնն է կանգնած) ու փառահեղ տապալվելու է, որովհետև ինքը ՙտապալողական՚ է իր բոլոր ձեռնարկներում` ՙօկուպեշընից՚ մինչև ՙզուգարաններ՚: Համ էլ, կգտնվեն ՙայլք՚, որ նույն ստորագրության ֆորմատում կաշխատեն, ասենք, ՀՀԿ-ի համար, նույնքան քողարկված, նույնքան բարձր խոսքերով, ինչպես Օսկանյանն ու Զուրաբյանը, մի քիչ էլ Արմեն Ռուստամյանն են աշխատում` հայտնի ՙականջների՚ համար:

Կլինեն նաև ՙայլք՚, որ ճիշտ ժամին ճիշտ տեղում հետ կքաշվեն (և իհարկե, չի բացառվում, որ դա լինի հենց ԲՀԿ-ն) ու դուրս կգան համատեղ ՙստորագրությունից՚, որով Օսկանյանը լիքը ընդդիմադիր պարապեց ՀԱԿ-ի հետ, ձայներ ապահովեց:

Ընտրություններից հետո Օսկանյանին նույն ԲՀԿ-ն կասի` շատ ՙլավիկն՚ էիր, լավ էլ խաղացիր դերդ, հիմա գնա՜, նոր սեր արա:

Բա ո՞նց, ամեն թատրոնում մի ՙՔցՑ՚ պետք է:

Մեկ էլ, երկուս էլ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ