Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ԲՀԿ, ԲՀԿ, ՁԵԶ ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԵ՞Ն ԿԵՐԱԿՐՈՒՄ

ԲՀԿ, ԲՀԿ, ՁԵԶ ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԵ՞Ն ԿԵՐԱԿՐՈՒՄ
20.01.2012 | 00:00

Վերջապե՜ս: ԲՀԿ քաղաքական բարձրագույն մարմինն ու օրգանիզմը գլուխ գլխի հավաքվել և քաղխորհրդի նիստ է անցկացրել: Քննարկելու` ուր է գնում: ՈՒմով է գնում: Եվ մանավանդ` ինչու է գնում:

ԴՈՒ Ո՞Վ ԵՍ։ ԲԱ ԴՈ՞Ւ ՈՎ ԵՍ։ ՉԷ` ԴՈ՛Ւ Ո՞Վ ԵՍ
Այսպիսով, առյուծներին փոխարինելով ադամանդավիզ հովազներով, հովազների ներքո համախմբելով հայաստանյան երկու նախագահներին, Ամանորի շեմին ընտանիքով արտասահման մեկնած, Մոնակոյի դռներին երևցած ԲՀԿ առաջնորդ պարոն Ծառուկյանը վերադառնալուց անմիջապես հետո, հունվարի տասներկուսին, ժամը տասնհինգին (ասում ենք, չէ՞, սիմվոլիկան վերջին շրջանում պարոն Ծառուկյանի համար մեծ նշանակություն է ձեռք բերել. գիտենք նաև, որ մասոնական հզոր աշխարհն իր բոլոր «обряд»-ներն ու օրդենները կառուցում է բացառապես խորհրդանիշերով, այդու էլ այդքան անպարտ է. գիտի՞ այդ մասին պարոն Ծառուկյանը, թե՞ ոչ, մեր աղբյուրները տեղյակ չեն, այնուհանդերձ, տեսնենք հովազափոխությունն ինչպես կանդրադառնա ԲՀԿ-ի ինքնազգացողության վրա) Կոլյայիչը «կանյաչնիում» քաղխորհրդի էքստեռն նիստ է հրավիրել:
Դե, գիտեք, դա ոնց է լինում. մի քսան րոպե առաջ կույտը` ծերա, խելոք հավաքվում-նստում է` քարացած, շունչը պահած, որ «վոժդը» գա-տեսնի` իրենք խելո՜ք-նվիրված սպասում են, չեն ուտում, չեն խմում` սպասո՜ւմ են: Կոլյայիչի հայտնությանը: Եկել է: Հարգալից, բարձր տրամադրությամբ: Ոչ մի դաժան ուղերձ` Արամ Սաֆարյանին: Ոչ մի միստիկ ազդանշան` «վերջին դասի և այդ մասին»:
Ծերակույտի հավաքին Կոլյայիչն անդրադարձել է երեք խումբ հարցերի.
ա) Քոչարյանի` ԲՀԿ համամասնական ցուցակի մասնակցության ֆորմատ:
բ) Կուսակցության նախընտրական պլատֆորմ:
գ) Մեծամասնականի «ծեմածիկա»:
Շատերի համար անսպասելի` Ծառուկյանն անդրադարձել է երկրորդ նախագահին` ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չի կարող ունենալ կուսակցության և նախընտրական ցուցակի հետ. Քոչարյանը չի հովանավորել, չի հովանավորում կուսակցությունը, երբեք չի օգնել իրենց, այդով` ինչպե՞ս կարող է ղեկավարել ցուցակը (ինչպես նկատեցիք, այս անգամ չուղերձված, չդաժանված, քոչարյանասեր Արամ Սաֆարյանն անչափ օպերատիվ էր այս մտքերը տիրաժավորել լրատվամիջոցներից մեկում. հիմա էլ սրա համա՞ր «չուղերձվի»):
Ծառուկյանը չէր բարձրաձայնել, սակայն «օպերատիվ» ներկաներն արագ հասկացել էին, որ ցուցակը ղեկավարելու է «վոժդն» ինքը` «վոյինի» փոխարեն: Ընդ որում, իր նախկին ընտրատարածքում համաժամանակյա հանդես գալով որպես մեծամասնականի թեկնածու:
Բայց դեռ` Քոչարյանից: Ինչո՞ւ Ծառուկյանը, որը մշտապես հարկ էր համարում ասել, որ քաղաքական գործընթացներին իր մասնակցության հարցը պետք է լուծի ինքը` Քոչարյանը, որ վերջինս լիարժեք բարոյական և քաղաքական իրավունքներ ունի վերադառնալու (բա հո մեր թերթի ու մեր միջոցո՞վ չէր վերադառնալու նա քաղդաշտ. ԲՀԿ-ով, ՀՅԴ-ով ու Օսկանյանով էր, չէ՞, գալու), մեկ էլ ու կարծես բավականին կտրուկ` տարանջատման նման քայլ կատարեց:
Այն է` երկարատև դեգերումներից հետո կողմնորոշվեց երեք նախագահներից գոնե մեկի հարցում:
Շատ պարզ.
ա) հասկանալով, որ այս փուլում և այս խաղում Քոչարյանը վերադարձի շանս չունի, այդ տարանջատմամբ Ծառուկյանը փորձում է ցույց տալ, որ ինքն անսահման ինքնուրույն է, որ ավելին է, քան Քոչարյանը, որովհետև նա լուսանցքում թոշակ է ստանում. իսկ ինքը ահա քաղաքական կենդանի մարմին ու օրգանիզմ է (այն էլ բավականին տպավորիչ):
բ) Ցանկանում է վավերագրել, որ իր հետագա քայլերի մեջ Քոչարյանը որևէ մասնակցություն չունի, «значит»` պատասխանատվություն նույնպես չունի. պատասխանատվությունն ամբողջովին իրենն է, ու պետք է հանգիստ թողնել Քոչարյանին, որ, «в случае чего», ֆորս մաժորի դեպքում, Քոչարյանի ձեռները լիարժեք ազատ լինեն` բարոյա-քաղաքականապես վերադարձի համար:
գ) Քոչարյանի ուրվականն անչափ խանգարելու էր այս ընտրություններում ԲՀԿ-ին` ընդդիմադիրոտ լինելու, ընդդիմադիր քայլեր ձեռնարկելու, այդ էլեկտորատն իրենով անելու համար. պետք էր ազատվել բալաստից: Ազատվեց:
դ) Ի դեպ, տեղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանը «ստորագրությամբ», «բարաթով-բանով», կուլտուրական ասած` իրավաբանորեն, իր բիզնեսն առանձնացրել է Քոչարյանի բիզնեսից, և հիմա նրանք այլևս «նապարնիկներ» չեն (՞):
Բոլոր դեպքերում, ճանաչելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական անատոմիան, կարծում ենք նաև, որ քաղխորհրդում արված հայտարարության մասով նա նախնական պայմանավորվածություններ է ունեցել թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ:
Էսքա՛նը:

«ՈՐԴԻԱՆ ՈՐԴԻ` ՃԱՆԿԵԼ ԷՐ ՄԻ ԳԱՌԱՆ ՄՈՐԹԻ»
Ոնց ասացինք, ծերակույտի հետ քննարկված հաջորդ հարցը պլատֆորմն էր: «Քննարկում» եզրույթը բարձր է հնչում: Մոտ քառասուն րոպե տևած հավաքի ժամանակ իրականում մոնո վիճակ է եղել, Ծառուկյանի մենախոսությանը ծերակույտն արձագանքել է պլյուրալիզմի բացառիկ դրսևորմամբ` գլուխը տմբտմբացնելով և սեփական կարծիքն անչափ անկաշկանդ, անկաշառ, բաց, համարձակ, բարձրաձայն ներկայացնելով` «ոնց կասես, շեֆ», «ոնց ասիր, շեֆ»:
Ընդամենը:
Երբ համեմատական անցկացրինք ԲՀԿ և ՀՀԿ ծերակույտի մոմենտով և ասինք, որ ՀՀԿ ծերակույտում գոնե մեկ-երկու գմացող-դմացող կա, ԲՀԿ մեր «օպոնենտների» սիրտը նեղվեց. «Կոլյայիչը ոչ մի էքստրիմ բան չի ասում, ինչի՞ ղրղզնենք» (թե չէ` հազիվ եք, հա՞, ձեզ զսպում):
Մի խոսքով, «դիքդաբանը», չէ, խառնեցինք, պլատֆորմը, որպես կուսակցության նախընտրական մինի-թեզերի ամբողջություն, ըստ Ծառուկյանի, հետևյալք են` պետք է ստեղծել կարմիր բանակ, պետք է կրթել գյուղացուն, այն է` գյուղացու հասցեական օգնության օրակարգ մշակել, զարգացնել միջին և մանր բիզնեսը… Մի խոսքով, խումբ է ստեղծվել չորս-հինգ հոգուց բաղկացած` Արամ Սաֆարյան, Բաղդասար Մհերյան, Վարդան Բոստանջյան, Խաչիկ Գալստյան, որոնք էլ արդեն պլատֆորմի վրա են դրել ԲՀԿ նախընտրությունները և արդեն իսկ ներկայացրել ընտրողի «դատին»:
Իսկ հիմա` էքստրիմի մասին:
Ծառուկյանը ներկաներին և բացականերին (էս մենք ենք), ԲՀԿ-ականներին տեղեկացրել է, որ մեծամասնականի հետ կապված որոշ խնդիրներ կան: Ինքը հանդիպել է նախագահի հետ, և ըստ ամենայնի, իրենց «կհատկացվի» ինը տեղ: Իրենք այժմ ունեն տասնմեկը (չորսը հընթացս են միացել, ու առ այս պահը հարաբերական է` ինքնուրո՞ւյն են միացել, թե՞, ասենք, Սամվել Բալասանյանի ճակատից ջնջել են կնիքը, նոր կնիք դրել, գործուղել ԲՀԿ):
Վերջը. էն էինք ասում, որ Ծառուկյանն ասել է` ինքը դժգոհ է մեծամասնականի հաշվով և, «այսօր» (հինգշաբթի է եղել) անցնի, վաղը էլի հանդիպելու է նախագահի հետ, պիտի փորձի խոսել, պայմանավորվել:
Էստեղ, ուրեմն, կինոն պրծնում է: Չէ, ոչ թե, որ էդ հանդիպմանը հաջորդեց «боевик»-ը` «բանգլադեշի Համոյի մասնակցությամբ»:
Եվ կամ մելոդրաման` Արարատի ԲՀԿ կառույցի ղեկավարի «կասկադ»-դեմարշի տեսարաններով. տեղեկացնենք, որ 350 ԲՀԿ-ական նրա հետ դուրս է եկել ԲՀԿ-ից:
Եվ կամ` թրիլլերը, որն անվերջ խաղարկվում է ԲՀԿ-ի շարքերում` ինքնախժռման պրեամբուլայով. պարբերաբար ԲՀԿ-ում գիլյոտինի տակ են հայտնվում սեփական կարկառուն անդամները, և ներսից նրանց պայթեցնելու հուժկու փորձարկումները գրեթե մշտապես պսակվում են հաջողությամբ. ասենք` Արևիկ Պետրոսյանը թողեց-հեռացավ (արդյունքում ավելի լավ պաշտոն ստանալով), պակաս դիտարժան չէր նաև Հայբուսակի Անահիտի նկատմամբ «լինչը», հիմա գիլյոտինի են քաշվում քաղշիննախարարը և կարծես` Խաչիկ Գալստյանը. վերջինս` Մարոկկոյի «դռների» մոմենտով (այս խնդրին մենք կանդրադառնանք առաջիկայում):
Ոչ, երիցս` ոչ: Կինոն պրծնում է, որովհետև ուրբաթից սկսած ԲՀԿ-ում չգիտեն` հանդիպե՞լ է «վոժդը» «թագավորին», խոսե՞լ են նրանք, ի՞նչ է ասել «թագավոր ջանն» այդ առնչությամբ: Եվ «ասե՞լ» է արդյոք:
«Нет!»` չգիտեն:
Եվ այնուհանդերձ, այս ամենում մեկ հարց, բոլոր դեպքերում, մնում է բաց:
Հա, հասկացանք, որ Քոչարյանը ոչ մի (ըսկի՜, հե՛չ) կապ չի ունեցել ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն ո՜չ մի դեպքում և երբեք մեկ մարդու կուսակցություն չի եղել: Քոչարյանը, յուր խոսքի համաձայն, ոչ մի անգամ և երբեք ոչ մեկին չի հորդորել` մտնել որևէ համամասնական ցուցակ: Ոչ մեկը յուր ցուցակը երբեք չի համաձայնեցրել Քոչարյանի հետ. Արմեն Գևորգյանն իր օրում չի հիստերիկացել ցուցակի անուններից ու շպրտել ցուցակը, դուրս եկել սենյակից, և այնուհանդերձ, թանկագին բարեկամ Քոչարյանի ժամանակ ԲՀԿ նախնական «льгота»-ն մեծամասնականի մոմենտով եղել է ֆիքսված թիվ:
7 (յո՜թ): Ասում ենք, չէ՞, խորհրդապատկերներն այսուհետ ուղեկցում են ԲՀԿ-ին ու նրա լիդերին:
Հիմա կարծես 9 է դառնում: «Անթանկագին» Սերժի ժամանակ:
Ի՞նն է մեծ, թե՞ յոթը (կարո՞ղ է` չեն կարողանում հաշվել. մեղա՜-մեղա՜):
Թե չէ` էս մեծամասնականի խորհրդարանա-ՀՅԴ-ժառանգորդական «կորդեբալետը» որտեղի՞ց հայտնվեց:
Հո հնարավո՞ր չէ, որ այս ողջ «աժիոտաժը» կրկին ինչ-որ մեկին (հարազատ մեկին) մի պաշտոնի (ոչ պակաս պաշտոնի) տանելու համար է:
Ա՛յ, այս մասին` հաջորդ դասին։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ