Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«ՊՈՒՏԻՆԿԱ» Ա՞Լ ՉՈՒՆԻՔ

«ՊՈՒՏԻՆԿԱ» Ա՞Լ ՉՈՒՆԻՔ
17.02.2012 | 00:00

Մոսկվա, Կրեմլ, Պուտինին մատակարարվելիք օղու պրեզենտացիան Կոլյայիչը հայրենասիրաբար կայացրել է դեկտեմբերի 28-ին, Հայաստանում, «Օջախում», երբ իր առյուծներն այլևս փոխարինել էր (ասում էի, չէ՞, մի՛ օգտվիր սիմվոլների լեզվից, էդ մասոններին է հատուկ, մի՛ փոխիր առողջ առյուծդ այլոց հիվանդ հովազի հետ. նկատի ունենք Օսկանյանի մուտքը ԲՀԿ) ադամանդավիզ հովազներով` սպորտսմենների պատվին տրված Ամանորի ճաշին: Նա հովազների կողքին Սերժին ու Ռոբերտին «ներկայացրել» է նաև Կրեմլ ուղարկվելիք այդ օղին:
Չնայած շատերն ասում են, որ դա ընդամենը բիզնես-պրոյեկտ է, ոչ անհայտ Տաշիրի Սամվել Կարապետյանն է օգնել, «Լյութիկի» Արթուրն էլ գործը գլուխ է բերել, «Լիզինգն» էլ` վրադիր, որովհետև ոչ մեկը Գագոյի օղուն Ռուսաստանում կարոտ չէր, մենք ունենք մեր «անձնական կարծիքը»:
Քոչարյանը ջանք ու եռանդ չի խնայում Գագոյին իրենով անելու` Սերժ Սարգսյանի հետ խաղալ թույլ չտալու համար:
Հիշենք, որ պարոն Քոչարյանը ժամանակներ առաջ, ըստ մոսկովյան մեր աղբյուրների, հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, վերջինիս տեղեկացրել, թե ցանկանում է քաղաքական դաշտ վերադառնալ։ Վլադիմիր Պուտինն էլ նրան ասել էր` խորհուրդ չեմ տա, իմ հարաբերությունները Սերժ Ազատովիչի հետ բավականին նորմալ են (ասում են` դրանք մի չըրթ վատացած են եղել Սաակաշվիլուն մեդալ տալու «առիթով», հետո շատ արագ լավացել են), բայց եթե դու ուզում ես, քո գործն է:
Իհարկե, Քոչարյանի գործն է: Բայց թե ինչու Վլադիմիր Վլադիմիրովիչը պետք է այդքան օղի խմի Կրեմլում (իհարկե, եթե ընտրվի), անհասկանալի է մնում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ