ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քաղաքական աքացիի սպասումով

Քաղաքական  աքացիի սպասումով
06.04.2012 | 00:00

«Շուռ տալով Ծննդոց գաթաները թխած,
շուռ տալով սեղանը հարսանյաց,
շուռ տալով գինի ու հոգեհաց`
ԽՈԶԵՐԸ-ԵՐԿԻՐԸ-ԿԵՐԱՆ
»։
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
ՙՍպասելով գեղեցկուհի խոզարածին՚

Երկնային մանանայի սպասումը քաղաքական անհույս-կույսերի կերակրացանկից է։ Երկնային մանանա, ասել է թե` ձայն բազմաց։ Եվ բազմաց ձայնը հատընտիրների բազմոցից թավալգլոր հեռանում է ու դղրդում-հորանջում-մարում մեր բութ անտարբերության անապատներում։
ՙՁայն բարբառո հանապատի՚։ Վերախմբավորում ենք ահա ա՜յս կերպ (ենթարկվելով նախընտրական կրքերին) ձայները մեր հոգեհան` հոգեկան ախմախները կերան։ ՀՀ-ում հաշվում են ամեն բան։ Ընդ որում, պաշտոնապես և ճիշտ հակառակը։ Այսինքն, հաշվում են նաև կամավորական հիմունքներով։ Եվ շատ դժվար է կռահել, թե որ հաշվարկն է ավելի խելահաս. հանրայի՞ն, թե՞ պաշտոնական հատվածինը։ Հաշվելը մեզանում սկզբունք է։ Նաև շահավետ զբաղմունք։ Հանրային հատվածը ֆինանսավորվում է զանազան դրամաշնորհներից։ Պաշտոնականը` հասկանալի է, պետական գանձարանից։ Ընդ որում, աղմուկը նույնական է։ ՈՒ կարծես մրցում են, թե ով ավելի բարձր կաղմկի` ժողովրդի սիրտը նվաճելու համար։ Բայց ասում են, թե մեծ աղմուկից լեղապարկում մանր ավազ է կուտակվում։ Հաշվարկային այս աղմուկ-աղաղակը նշանաբան ունի` աղանդները կերան երկիրը։ Բայց կարծես նման բան արդեն եղել է։ Հիշեցի՞ք, Անգլիայում էր, երբ ՙոչխարները կերան մարդկանց՚, մառախլապատ Ալբիոնում ինչ-որ բան սխալ էին հաշվարկել, և արդյունաբերության աճի բարձրացման փոխարեն սրընթաց աճեց մանր կճղակավորների գլխաքանակը։

Զարմանալին այլ է. ինչո՞ւ հենց նորանկախ Հայաստանում աղանդները փթթեցին ինչպես թունավոր սնկերը հորդ անձրևից հետո։ Եթե աղանդավորների սնուցման գլխավոր պարարտանյութը սոցիալ-կենցաղային երկարընթաց անորոշությունն է, ապա հեռավոր Մոլդովայում կամ հարևան Վրաստանում վիճակն ավելի լավ չէր։ Նույն վարչատնտեսական վակխանալիան էր ու միևնույն բարոյական նահանջը։ Բայց աղանդավորները հանրապետության ազգաբնակչության մեկ քառորդը կազմեցին հենց Արարատի հայացքի ներքո։ Ինչո՞ւ։ Շատ պարզ և հասկանալի։ Զի մինչ աշխարհը ձերբազատվում է ՙժողովրդավարություն՚ կոչված երկնագույն բռնակալությունից, մենք ժողովրդավարություն ենք քերթում։ Իսկ սրա գերագույն պահանջը ազատությունն է, ամենուր և ամեն բանում։ Սկսած ազգային հարստությունը մի քանի նորանկախ գայլաձկան երախը հանձնելուց և ավարտած աշխարհի ավանդական և նորաբնույթ աղանդների առջև կանաչ լապտերներ վառելով։ Եվ ի՛նչ լապտերներ։ Խակ պոմիդորի պես դժգույն, հասուն պղպեղի նման բուրումնավետ-կծու։

Այսինքն, ապաբարոյական և հակաբնական այս միջավայրում ջերմոցային լոլիկի առատությամբ պիտի որ գլուխ բարձրացնեն աղանդները` գտնվելով իշխանությունների գորովագութ խնամակալության ներքո, գործելով անսքող լկտիությամբ և վերջնագրային նենգությամբ ու արդյունավետության ամենաբարձր աստիճանով` աստիճանազուրկ անելով ազգային պետականության սայլին լծված անխտիր բոլոր սայլորդներին։ Չափազանց համապարփակ է աղանդավորաց ճնշումը։ Բարի, կարելի է, ի վերջո, համակերպվել հեղհեղուկ մտքի հետ, ՀՀՇ-ն, դիցուք, խստագույնս վերահսկելի էր միջազգային օթյակների կողմից։ Երբեմն, ձեռնասունության աստիճանի։ Եվ հակահայկականությունը թունալիցք մի սերմ էր, որ բազում պտուղներ տվեց և ականապատեց հանրապետությունը` ՙանկախ՚ և ՙժողովրդավար՚։ Սակայն 1998-ից, շուրջ 15 տարի իշխող կուսակցությունն առաջնորդվում-առաջ է շարժվում հենված ազգային-արմատական գաղափարահենքին։
Սակայն աղանդները հընթացս բազմանում են, տաղանդները` լքում երկիրը։ Բայց և այնպես համամասնական նախընտրություններում այս մասին խոսք անգամ չկա։ Ընդամենը քաղաքական ենթատեքստով պաչ-պռոշտիներ են, պարկապզուկի նվագակցությամբ կոնքապարեր։
Բայց չէ՞ որ բարոյազուրկ ֆինանսավորման ճիրաններում հոգեվարք ապրող Գիտությունների ազգային ակադեմիային պատկից շքեղ մի շինություն կառուցվեց։ Ցնցող անվանակոչմամբ. Ազգային անվտանգության խորհուրդ։ Հուզի՞չ է։ Անկասկած։ Առավել ևս, որ այն ի հայտ եկավ տնտեսական ճգնաժամի թունդ օրերին։ Այսպիսով, ո՞րն է ԱԱԽ առաքելությունը, և ինչո՞ւ երկնվեց շինությունը, եթե երկիրը գրեթե վերածվել է աղանդների բուծարանի։ Թե՞ սա դուրս է ԱԱԽ-ի իրավասություններից։ Սակայն հույսը վերջինն է մեռնում, ու պետք է հուսալ, որ ԱԱԽ-ը գեղեցիկ մի օր զորավոր մի աքացիով երկրի սահմաններից դուրս կվռնդի այլադավաններին։ Իսկ դա ամենևին էլ անհնար մի բան չէ։ Կամք է պետք և կորով։ Իսկ մի՞թե մենք կամքի ու կորովի, նաև թնդուն շուրջպարերի և ոգեշունչ հանդեսների պակաս ենք երբևէ զգացել։ Չենք զգացել և երբևէ չենք զգա։ ՈՒ սա է մեր հույսի հանգրվանը։ Քանզի պատերազմ շահած երկրում, տնտեսական դաժան ճգնաժամ հաղթահարած պետությունում ժողովրդի ողնաշարը պիտի ժայռի ամրություն ունենա։ Եվ նրանից աղանդավորական զեռունները պիտի խուսափեն, ինչպես սատանան խաչից։
ԵՎ ՎԵՐՍՏԻՆ ՇՐՋՎՈՒՄ ԵՆ
ԳԱԹԱՆԵՐԸ ԾՆՆԴՈՑ

(վերջերգ-եղելություն)
Անհանգստությունը չի լքում գլխավոր հակաաղանդագետ Ամարյանին։ Տիար Ալեքսանդրը զայրանում է հերթական անգամ և հրապարակում աղանդավորաց հերթական քայքայիչ զանցառության տեսլականը։ Ըստ որի` այսօր աղանդավորները բանակցությունների մեջ են թե՜ ընդդիմադիր և թե՜ իշխանական հատվածի քաղաքական ուժերի հետ։ Զուր է զայրույթդ, սին է տագնապդ, արգո Ամարյան։ Զի մի՞թե աղանդավորները, իրոք, վնաս ու վտանգ են հայոց քաղաքական դաշտի մի հատվածի համար։ Դաշտ, ուր հիմնականում մոլախոտերի մերկապար է և զեռունների պորտապար։ Եվ ցույց տվեք մի աղանդավորի, ով երկրակործան իր գործերում դավում է սեփական դասն ու անցնում մի այլ ճամբար։ Ավելի պարզ դատենք և առավել անգութ դատափետենք։ Ցույց տվեք մեկ եհովականի, որն ավելի բարձր վճարի դիմաց անցում է կատարում, ասենք, մորմոնների խմբակցություն։
Եվ այդ ի՞նչն է, որ արտառոց ու անհավանական է աղանդների գարշահոտ գոյության պարագայում։ Ավելի անհավանական չէ՞ ՀՀ ազգային, նաև պետական հարստության 99 տոկոսի բաշխումը 1 տոկոս ՙընտրախավի՚ ձեռքում։
Բայց գուցե խորասուզվենք հայոց պատմության խորքերը և մեր օրերի դժնդակ հարցերի պատասխանները փնտրենք թոնդրակյան և պավլիկյան շարժումների ենթատեքստո՞ւմ։

ԲՆԱԿՎԵՔ ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿ
ԿՂԶԻՆԵՐՈՒՄ

Այնուամենայնիվ, մի հարց է մնում բաց ու անպատասխան։ Ինչո՞ւ են մեր հայրենակիցներն այս աստիճանի սիրահոժար ընդառաջ գնում աղանդներին: Ընդ որում, արդի աղանդավորները, դեմ լինելով ազգային-պետական մեր խնդիրներին, ամենևին նեղություն չեն կրում խոստովանելու, որ նվազագույնն անբարո վարքագիծ են դրսևորում։ Նաև` անհեթեթ։ Քանզի, եթե դու դեմ ես երկրին ու նրա խնդիրներին, եթե քեզ համար սկզբունքորեն անընդունելի են ազգային սրբություններն ու արժեհամակարգը, եթե հայոց բանակը քեզ համար նույն ՙհայրենասիրական՚ հարթությունում է հարևանների բանակների հետ, ուրեմն բարի եղիր, ՙհարգարժան՚ աղանդավոր, փնտրիր քեզ համար մեկ այլ բնակության վայր։ Ասենք, ձեր ահռելի միջոցներով մի քանի կղզի գնեք, անշուշտ, անմարդաբնակ, բնակեցրեք դրանք և փորձեք միմյանց դարձի բերել։ Ասենք այսպես` եհովականները հոգեորսություն են իրականացնում մորմոնների, վերջիններս` ազատախոսքականների, սրանք, իրենց հերթին, միասեռականների, միասեռականները` կրիշնայականների շրջանում։ Եվ այսպես շարունակ։ Թե չէ, իսկապես, տարօրինակ է. շնչում են մեզ հետ նույն օդը, օգտվում նույն հացից ու ջրից և անձնագրերում էլ չեն զլանում ներկայանալ որպես ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ, բարոյական որ չափանիշներին կարելի է տեղակայել աղանդավորների վարքագիծն ընտրությունների շրջանում։ Չէ՞ որ, ըստ նրանց, Հայաստանի քաղաքական դաշտն անկայուն է և հեղհեղուկ այն աստիճանի, որ վաղուց ժամանակն է իշխանափոխություն իրականացնելու և իշխանության բերելու իրենց։ Սակայն ժողովրդի իմաստությունը վաղուց է նման հարցերի պատասխանը տվել։ Մասնավորապես, եթե աղանդավորների պարագլուխները քիչ թե շատ խոհեմություն ունենան, ի վերջո, գլխի կընկնեն, որ իրենց բազմաքանակությունն ու հսկայական կապիտալը բավարար պայման չեն Հայաստանում աղանդավորների թեկուզ և աներևույթ իշխանություն հաստատելու համար։ Կարծում ենք` անցած ժամանակը ասվածի հիմնավորումները տվել է լիուլի։ Անգամ հեռուստաէկրանի ամենավարկանիշային հաղորդաշարերից մի քանիսի ֆինանսավորումը, նշանավոր որոշ դեմքերի ներգրավումն աղանդավորական սարդոստայնում ցանկալի արդյունք այդպես էլ չեն տալիս։ Իհարկե, պետք է պատշաճ ձևով գնահատել աղանդավորների վտանգավորությունը։ Դուք, վհուկային ձեր գալարումներով շատ ու շատ ջրեր պղտորեցիք և շարունակում եք պղտորել, սակայն ամնեզիայի մեջ եք թաթախված ոտն ի գլուխ։ Եվ շարունակ մոռանում եք, որ Երկիր Նաիրին է՜լ ավելի վտանգավոր, գարշելի և անբարեհույս ժամանակներ է հաղթահարել։ Այնպես որ, իսկապես, հեռացեք անմարդաբնակ կղզիներ և այնտեղ վայելեք ձեր հոգեդավ անկախությունն ու նենգաբարո ազատությունը։
Եթե, իհարկե, կղզիների կենդանական աշխարհը, ասենք, բորենիները, շնաձկներն ու մարդակապիկները կհանդուրժեն ձեր ներկայությունը։
ԽԱՂԱՂՎԵՆՔ, ԳԱՐՈՒՆ Է
Սակայն խաղաղվենք։ Գարուն է, և այգիներն են պտղակալում։ Գարնանացանը մեկնարկեց։ Եռյակ միություններ ենք կազմում և անցնում այգիների ու բոստանների մանրէազերծմանը։ Միության կազմը ուշագրավ է, սրսկիչ սարքը գտնվում է աղանդավորի ձեռքում։ Դեղանյութի սնուցումն ապահովող խողովակը, պարանոցից կախ, քարշ է տալիս ընդդիմադիր գործիչը։ Իսկ ահա իշխանական թևի պատասխանատուն, հասկանալի է, վերահսկում է գործընթացը։ Բաստա՜։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ