Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ՄԵԶ ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՆ»...

«ՄԵԶ ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՆ»...
09.09.2011 | 00:00

Արթյուր Ռեմբոն տիեզերքի հետ կռիվ տալու մի փուլում հանկարծ հասկացել էր` «ինքը չի մտածում, իրեն մտածում են»:
WikiLeaks-ն էլ հենց դրա համար է ստեղծվել. «մտածել» աշխարհին` Ամերիկայի համար:

ԴՈՒ ԴԵ՛ՄՔ ԵՍ, ՎԻ՛Կ
Բայց եթե անկեղծ` WikiLeaks-ն այլևս հին է: Այն, ինչ պետք է աներ, արդեն արել է. խառնել-ոչնչացրել է Բժեզինսկու նախանշած` Մերձավոր Արևելքի փորատակը: Մեկ տարի առաջ Զբիգնևը շատ էր անհանգստացած` երիտասարդ աֆրոամերիկացի Օբաման կկարողանա՞ ճիշտ ուղղությամբ փոխել աշխարհը, որպեսզի «վերջացող» Ամերիկան կարողանա շարունակել աշխարհի տիրապետումը:
Եվ այնուհանդերձ, Չինաստան ու Իրան հասնելու համար միստր Բժեզինսկին WikiLeaks-ից հետո պետք է նոր վիրտուալ ու կիբեր հեծանիվ հորինի: Որովհետև գործ ունի միստիկ բաներից ու տիեզերքից ավելին հասկացող, «աշխարհի լեզուն» իմացող, Ամերիկայից առավել հոգևոր և ենթագիտակցական էներգետիկային տիրապետող (ոչ քաղտեխնոլոգիաների ու մասոնական «աբրյադների» մակարդակում, այլ պատմական ու ժամանակային փորձառության) արևելյան ոգու հետ:
Դառնալով մեզ, ասենք` հերթական անգամ մենք խաչմերուկ դարձանք: Այս անգամ ամերիկյան քաղտեխնոլոգիայի համար: WikiLeaks-ը «մեր վրա պրծավ»:
Բայց նախ` մի պահ հիշենք` «ո՞վ» էր Վիկը հեղափոխությունից առաջ:
Այն Պենտագոնի «արարած» պետդեպյան ամերիկյան երազանքն էր` «առաջին դասի» դիվանագիտական արտադրանքի տեսքով (իսկ գուցե Զբիգնևը հաջորդ փուլում` Չինաստանն ու Իրանը «նվաճելու» համար, Ասանժին տա Պենտագոնի ու ՑՌՈՒ-ի գաղտնի զեկուցագրե՞րը. համա՜ հետաքրքիր կլինի, հա՜), ինչը Մերձավոր Արևելքի ու հետխորհրդային երկրների տեսանկյունից ուղղակի «գույտ» էր, «ուղեղային մորմոք»` գունավոր հեղափոխությունից մեկ աստիճան բարձր: Անվնաս էր: Իրականացման տեսանկյունից: Անարյուն: Չնայած` ինչքա՜ն արյուն թափվեց թե՛ Լիբիայում, թե՛ Եգիպտոսում, իսկ հիմա` արդեն Սիրիայում: Առանձնապես ծախսատար չէր:
Իսկ որ ամենակարևորն է` համաժամանակյա ենթագիտակցական կախվածության մեջ էր պահում բոլորին: Այսօր էլ խիստ բարեհաջող վերաբեռնում ու վերաբեռնում է մեր գիտակցությունը` վերածվելով ափիոնի, ողջ «տՐՏրՑՐՈվրՑՉՏ»-ն լցնելով իրենով (հլը նայեք մեր մամուլը, եթերը, մտքերն ու հոգիները. WikiLeaks-ախեղդ ենք եղել):
Ինքնին հասկանալի է` WikiLeaks-յան ինֆորմացիաները տեսանելի ու անտեսանելի կոդեր ունեն, և հանգամանքը, որ միանգամից ոչ թե մեկ-երկու կամ մեկ-երկու տասնյակ, այլ ուղիղ հազար փաստաթուղթ է ԱՄՆ-ը լցրել մեր կիբեր, աստրալ, մենթալ «պլանի» մեջ (ոչ ոք չի մոռացված, ոչինչ չի մոռացված, անգամ` Օսկանյանի կոշիկներն ու մաշիկները… «hi», միստր Օսկանյան, չե՞ք հրավիրի ինձ ձեր թերթում աշխատելու), ինչն էլ ինքնին նշանակում է` ա) մեծ ծրագիր է իրականացվում, բ) ԱՄՆ-ը կասկած ունի, որ հայ տեսակին կարողանալու է ամբողջովին իրեն ենթարկել, որովհետև ճիշտ է` «զի եմք փոքր ածու», նյութական-տեխնիկական ռեսուրսներ էլ չունենք, սակայն Աստված մեզ նույնպես լրիվ աչքաթող չի արել, «տեսանողներից» ու «ժրեցներից» զրկել. այնպես որ, վերջիններս էլ իրենց հերթին ծածանում են WikiLeaks-ի զատման «լուրը» հայոց վրա, որովհետև ազդեցությունը հակազդեցություն-հակացավ է ծնում, եթե ազգային ընդհանուր մարմինը լրիվ մեռած չէ:
Անցանք քաղաքական բլոկին:
«Օ՜Մ, WikiLeaks. ՆԱՐԱՅԱՄԱ»
Այսպիսով` ինչո՞ւ հիմա: Շատ կարճ շարադրենք սույն «օմը» (իմա` ամենը):
ա) Աշխարհը փոխվում է, Մերձավոր Արևելքի ու ԱՄՆ-ի համար քաղաքական նոր փուլ է սկսվում, ԱՄՆ-ը պահանջում է Ռուսաստանից` համաձայնել իր հետ ու միատեղ ՄԱԿ-ի սանկցիաներ կիրառել Սիրիայի նկատմամբ: Ռուսաստանը համառում է: Առևտրի ծայրն ու վերջը չեն երևում (գուցե Պուտինի առաջադրման դիմա՞ց բարտերը տեղի ունենա):
Իսկ թե ինչքան նուրբ երկիր է Սիրիան, այնտեղից էլ Իրանը Հայաստանի համար, չարժե ասել: Մեր մասով ԱՄՆ-ը սկսում է հեռվից` հայոց իշխանություններին ու ընդդիմությանը յուրահատուկ մեսիջներ ուղարկելով` «կարկանդակի ու մտրակի մասին», հասկացնելու` «who is who»:
բ) Տարածաշրջանային խաղի այս փուլում, ասել ենք, Հայաստանն ստանում է առանցքային նշանակություն ոչ միայն Ռուսաստանի հետ «նապարնիկության», այլև Իրանի ու Սիրիայի մասով: Կարճ ձևակերպմամբ` քաղաքական-քաղաքակրթական-կրոնական խաչմերուկում ենք:
Էլ չենք ասում, թե ինչ է նշանակում ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանը փաթեթով վերցնելու գնացող ԱՄՆ-ի համար: Նկատո՞ւմ եք` ԱՄՆ-ը կրկին փորձում է ակտիվացնել ղարաբաղյան գործընթացը. սեպտեմբերի կեսերին ՄԽ համանախագահներն են գալիս, Ժյուպենն է Մեդվեդևի-Լավրովի հետ հարցը քննարկում, Գյուլն էլ, ամսվա վերջին էլ Սերժ Սարգսյանը գնում են Ֆրանսիա, հետո Սարկոզին է գալիս Հայաստան. այն Սարկոզին, որը հավեսով բերանը սրբեց Լիբիայի դեպքերի ավարտին։ Ասել է` ԱՄՆ-ը ցանկանում է հանդարտ ճնշումներով հայաստանյան ուժերին, առավել ստույգ` իշխանություններին, դեպ իր դաշտ տանել: Ռուսաստանից պոկել` ստանալու Հարավային Կովկասը: Ինչը բավականին բարդ, եթե չասենք` անհնար գործ է:
Առայժմ ԱՄՆ-ը նուրբ քաղտեխնոլոգիա է կիրառում: Կախված հանգամանքներից` Վիկի փաստաթղթերի մեջ ինչ-ինչ «հետաքրքիր» բացահայտումներ, կարծում են, ևս կհայտնվեն:
գ) Ամերիկյան ներհայաստանյան պլաններին ամենամեծ խանգարող հանգամանք կարող է լինել ահավոր «ռուսասեր» Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը: Այսպիով, WikiLeaks-յան «թողարկումները» կանխում են Քոչարյանի վերադարձը, հասկացնում նրան` չգաս, քեզ համար քաղաքական դաշտում տեղ չկա, քեզ սպասող չկա (էստեղ մենք կիսում ենք Վիկի տեսակետը):
դ) ԱՄՆ-ը մասամբ անհանգստացած է իշխանություն-ընդդիմություն երկխոսության իր համար ոչ ցանկալի ընթացքից: Միամիտ չլինեք` այդ երկխոսությունն ընթանում է «նա բիս»: Պարզապես վերցվել է դադար` երկու կողմերին էլ խիստ ձեռնտու (այլ հարց է` Դավիթ Շահնազարյանն այդ մասին տեղեկացրե՞լ է ամերիկյան կողմին, թե՞ ոչ). Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է, ընդդիմադիրների այսօրվա միտինգում «թեմա» կա, համաժողովրդական թափը չի կոտրվի, հեղինակությունը չի ընկնի, ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտի մոնոպոլացումը կշարունակի խորհրդարան հասնելու համար: Իշխանությունն էլ «սիրով» կպահպանի ՀԱԿ-ի իմիջը։
Ինչն էլ ահավոր սպանում է ամերիկյան կողմին, որովհետև նա առանձնապես չի կարողանում իր «սրի ու կամքի» տակ պահել գործընթացը, իր ուզածն անել տալ նաև ընդդիմադիրներին (չնայած` սրանք լավ էլ սիրում են ամերիկացիներից «տղա սարքել ու բերել Հայաստանի վրա»): Այլ կերպ ասած` ԱՄՆ-ը շատ լավ է հասկանում, որ Տեր-Պետրոսյանի «փորձառու աղվեսության» նկատմամբ իր սեփական «աղվեսությունը» գործիքի չի վերածվում: ԱՄՆ-ը չի հասկանում, թե «ծերուկն» ինչ է մտածում իրականում: Կամ` լավ է հասկանում. «ծերուկը» կրկին հակվում է դեպ ծովը` դեպ Ռուսիան:
ե) ԱՄՆ-ը Wiki հրապարակուններով փորձում է հայաստանյան դաշտը վերադասավորել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ինչպես կասեր մեծն Վոյինը` Քոչարյան Ռոբերտը. հայաստանյան ընտրություններում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես առանձին կուսակցություն, և ուրեմն` WikiLeaks-ը կազմում է հայոց խորհրդարան մտնելու ամերիկյան համամասնական ցուցակը, ուր առաջին հորիզոնականում, բնականաբար, Սերժ Սարգսյանն է (ինչու` մեկ այլ նյութում ենք ասելու. էսօր էդքան տեղ չկա), երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որը որպես չաշխատող պրոյեկտ արդեն քանի տարի «լացացնում է Ամերիկայի մայրիկը»: Համամասնականի հաջորդ համարը պակաս լացացնող չէ. «Ազատ դեմոկրատներն» են, որի ամանում երկուսը քնած են, երրորդի բերանում էլ իսկի շունչ չկա:
Ոնց տեսնում եք` ԱՄՆ-ն առանձնապես ընտրություն չունի Հայաստանում և ստիպված է կրկին ու կրկին ընկղմվելու Սերժ Սարգսյանի սրտի խորատները` այնտեղ պեղելու և գտնելու «արևմտականություն և առաջադիմություն»:
Իսկ եթե անկեղծ, ապա Սերժ Սարգսյանը, իրոք, թե՛ Ռուսաստանի (հենց միայն ռազմաբազաների համար Ռուսաստանի ձենը չպիտի լսենք), թե՛ Արևմուտքի համար հավասարակշռող դեր կարողացավ ստանձնել, վստահություն ներշնչել` Հյուսիսատլանտյան դաշինքի, Իրանի հետ հարաբերություններում, չմոռանանք Վրաստանը, որի նկատմամբ ընդհանրապես գովելի վարքագիծ դրսևորվեց` օգոստոսյան պատերազմի օրերին: Իսկ ներքին կյանքում` քաղբանտարկյալների ազատում, երկխոսության սկսում… Սպասենք մյուսներին:
Եվ այնուհանդերձ, որքան էլ մեզ համար դժվար է խոստովանելը, WikiLeaks-ը բացեց մեր պատմական-ազգային ողբերգության արմատների ամենանուրբ շերտը: Սրտից կարծր (սրտները չբաց, այդ թվում և` Սերժ Սարգսյանի մասով, այլապես նա չէր ստանա այդ դասը) թագավորների մասով:
Եվս մեկ անգամ բոլորս նկատեցինք` ինչքա՜ն նուրբ են խաղացել Լևոնն ու Ռոբերտն իրար հետ` ընդդեմ Սերժի: Մարդկայնորեն ցավ ես ապրում տեսակիդ, նախագահներիդ համար: Կրկնակի ցավ ես ապրում, որ այդ մասին ամերիկացին է արձանագրում: Ժամանակ լինելու դեպքում անդրադառնալու ենք WikiLeaks-ի ֆոնին` երեք նախագահների կոդային-ենթագիտակցական բացվածքին` այս անգամվա համար արձանագրելով. Սերժն ընտրություններից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, ներքաղաքական հարցերից առավել կարևոր խնդիր ունի լուծելու. նա պիտի բացի նախագահների «փակվածքը». հաղթի ինքն իրեն: Ընդ որում, այս առումով WikiLeaks-ն աննախադեպ ծառայություն է մատուցում` ներկայացնելով պատմագիտական (հասկանալի է` որոշակի անճշտություններով) այս ժամանակաշրջանը, մեզ ցույց տալիս մեր կեղտերն ու արձանագրում թուլությունները:
զ) Մի հարց էլ մենք WikiLeaks-ին տանք` էս ոնց է լինում, որ ձեր «կուսակցությունը» մեր ընտրությունների տակ դեսպան չի ունենում Հայաստանում: Որ հե՞շտ լինի պատմագիտություն կազմելը… Ափսո՜ս, որ ժամանակ չունեցանք անդրադառնալու «պատմիչների» տաղանդին, նրանց ֆրոյդիստական ամենակարողությանը: Շա՜տ ափսոս: Եվ այնուհանդերձ, եկեք արժանին մատուցենք մեր «տարեգիրներին»` Յովանովիչին, Փենիգտոնին, Փերինային և Գոդֆրիին: Ընտրություն կատարելով ամենատաղանդավորների` Փենիգտոնի և Յովանովիչի միջև:
Մեր համակրանքը Փենիգտոնի կողմն է. Սարտրի գրչով, Բունյուելի տաղանդով լուսավոր տղա է. հենց միայն ամեն ինչ արժե նրա` Օսկանյանի մասին ասքը, մուժիկ, որը չունի կոշիկ, իսկ ունենալիս էլ` առաստաղից հայացքն իջեցնում, գամում է իր կոշիկների ծայրերին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ