Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Համակարգային կատաստրոֆա

Համակարգային կատաստրոֆա
20.05.2024 | 08:57

ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»:

Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է, բայց ամեն դեպքում հատուկ իր նմանների համար ասեմ:

ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին:

Եթե դու ու քո նմանները նորմալ եք համարում ադրբեջանացված Արցախում ապրելը` համատարած ծաղրի, վիրավորանքի ու մահվան սպառնալիքի ներքո, ապա կարող եք հանգիստ գնալ ոչ միայն Արցախ, այլ Ադրբեջանի ցանկացած քաղաք ու համատեղ ապրել:

Այսպիսի մարդկանց համար` գիտակցված կամ չգիտակցված, արցախցիները կա´մ պետք է ընտանիքներով բնաջնջվեին կա´մ ապրեին Ադրբեջանի անձնագրերով և նրանց քմահաճույքներով:

Չնայած ինչպես պետք է առաջնորդվի գնդապետի կոչումով ոստիկանը, եթե տեսնում է, թե ինչպես է կմկմալով ներողություն աղերսում իր նախարարը` Արցախ կամ Արցախի Հանրապետություն ասելիս:

Ձեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էր և արցախցու հյուրասիրությամբ նվերներով ճանապարհում:

Իմ ու իմ նմանների համար Արցախը հայրենիք է, որի ժամանակավոր կորուստն անձնական ողբերգություն է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԳ.

Կներեք լավատեսությանս համար, բայց հույս ունեմ, որ վերոնշյալ ոստիկանն իր մեջ ուժ և բարոյականություն կգտնի ու ներողություն կխնդրի իր անպատիվ կեցվածքի համար:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ