Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Վեց ամիսը մեկ» վեց տարի անցավ

«Վեց ամիսը մեկ» վեց տարի անցավ
13.05.2024 | 08:29

Վեց ամիսը մեկ վեց ամիս է մնում։ Վեց ամիսը մեկ նոր թափով վեց ամիս ենք ապրում։ Վեց ամիսը մեկ հույսով լցված նոր վեց ամիսն ենք սպասում։ Վեց ամիսը մեկ նոր կյանք ենք սկսում։ Վեց ամիսը մեկ հուսահատվում ու նորից զինվում ենք վեց ամսվա համբերության։ Վեց ամիսը մեկ...

«Վեց ամիսը մեկ» վեց տարի անցավ։ «Վեց ամիսը մեկ» 13.000 քառակուսի կիլոմետր անհայտացավ։ «Վեց ամիսը մեկ» հինգ հազարից ավել զինվոր անմահացավ։ Վեց ամիսը մեկ...
Եվս մեկ «վեց ամիսը մեկ» ու վերջ։ Բոլոր «բեռներից» կազատվենք` հայրենիքից, հավատքից ու ապրելու իրավունքից։
Սա մեր վերջին «վեց ամիսը մեկն» է:
Ճշմարությունը պարտավո՛ր է հաղթել փողոցին, քանզի այլ պարագայում ո՛չ ճշմարտություն կմնա, ո՛չ էլ՝ փողոց:

Արա Վարդանյան

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ