Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր ռադիոյի նման ընկեր են ունեցել իրենց կյանքում

Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր ռադիոյի նման ընկեր են ունեցել իրենց կյանքում
07.05.2024 | 13:34

Էսօր ռադիոյի օրն է։ Էն տարիներին ռադիոն տան անդամ էր՝ ամենաշատախոս անդամը։ Սովորաբար, երբ տանը լռություն էր, դա նշանակում էր, որ ռադիոն ցածր միացրած է։ Իսկ երբ ռադիոն անջատած էր լինում, դա արդեն ոչ թե լռություն էր, այլ ճնշող, անսովոր դատարկություն։ Լռություն էր՝ մինուս նշանով, ասես, ինչ-որ բաց անցքից մտել ես լռության մեջ ու խորացել։

Էն տարիներին մենք էս օրը շնորհավորում էինք ռադիոյի աշխատողների տոնը։ Բայց հիմա ես ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց տոնը, ովքեր ռադիոյի նման ընկեր են ունեցել իրենց կյանքում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2599

Մեկնաբանություններ