Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Դուք ուզեցիք այդպես, դուք էլ տարեք ձեր խաչը, խաբված ժողովուրդ

Դուք ուզեցիք այդպես, դուք էլ տարեք ձեր խաչը, խաբված ժողովուրդ
06.04.2024 | 09:01

Հնարավոր է ավելի խորամանկ լինել, ավելի արհեստավարժ սուտ խոսել, բայց անհնար է բոլորին խաբել... այսպես եմ մտածում, չնայած իմ և ձեր մտածելուց ոչ մի բան չի փոխվի։
Այն անհանգստությունը, որ շատերիս է պատել, այն մտահոգությունները, որոնք տանջում են շատերին, ստիպում են տարբեր սոցցանցերից գրել, ահազանգել, հորդորել, խնդրել, հայհոյել... դիմելով երկրի կառավարիչներին, որ ուշքի գան, որ ազգային շահը վեր դասեն ամեն ինչից, բայց անօգուտ։
Պարզապես նրանց ծիծաղն ենք շարժում և արժանանում վարչախմբի տոտալ արհամարանքին։ Նրանք համոզված են, որ իրենք ներսում ապահով են, քանզի պաշտպանված են գունավոր բերետավորներով... և հանգիստ ու անխռով վայելում են իշխանության ընձեռած անսահման հնարավորությունները։
Հայաստանը նոսրացնող ու ժողովրդին անաստված թալանողների համար վերոնշյալն անընկալելի է, քանի որ նրանց համար ամենամեծ կորուստն իշխանության, հարստության ու հաճույքների կորուստն է։ Մինչդեռ դյուրահավատ, հնազանդ, խաբված ժողովրդի առաջ ժայռեղեն խավար է հառնել, մարդիկ եղունգներով ճանկռելով փորձում են հույսի մի դուռ բացել, բայց գնալով խավարը թանձրանում է, իսկ ժայռին բախվելով գլուխներն են կոտրում:
Այս՛ կրթված, բայց անհայրենիք անգլիախոսների իշխանախումբը շատ լավ են ճանաչում մեր ժողովրդին, վստահ են, ինչ պատուհաս էլ, որ բերեն նրանց գլխին ձայն ծպտուն չեն հանի, կհանդուժեն ու ոչ մի կոնկրետ գործողություն չեն կատարի, եթե նույնիսկ վտանգը թակի իրենց դռները, հենց դա էլ սրանց դարձնում է առավել աննվաճ ու նենգ:
Այդպես հաճախակի է եղել մեր հազարամյա պատմության ընթացքում, դրա վկայությունը հենց մեր պատմությունն է... ու դա շարունակական կլինի քանի դեռ ո՛չ Աստծուն ենք ապավինում, ո՛չ էլ ինքներս մեզ:
Դուք ուզեցիք այդպես, դուք էլ տարեք ձեր խաչը, խաբված ժողովուրդ:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ