Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ի՞նչ է անում, որ` ընդամենը… կարևոր պաշտոններում նշանակում է ոչ արհեստավարժ մարդկանց

Ի՞նչ է անում,  որ`  ընդամենը…  կարևոր պաշտոններում նշանակում է ոչ արհեստավարժ մարդկանց
11.03.2024 | 11:11

Լրահոսից տեղեկանում ենք, որ ՀՀ ԲՏՆ ղեկավար նշանակված մի երիտասարդ, այսօր հանդիպել է ինչ-որ պնակալեզների հետ և հայտարարել, որ անհրաժեշտ է սերտացնել գիտություն և արտադրություն կապը։

Լու՞րջ:

Խոսքը մի երիտասարդի մասին է, կուսակցական, որը ՔՊ իշխանության արշալույսին նշանակվեց ՀՀ սփյուռքի նախարար, գնաց կառավարչական կաբինետ, հանդիպեց աշխատակազմի հետ, հայտարարեց, որ անհրաժեշտ է սերտացնել հայրենիք և գաղթօջախներ կապը։

Ընդ որում, այդ երիտասարդ հեղափոխական անձը չուներ հայկական գաղթօջախների, դրանց մշակութային, հայապահպան գործունեության, հարգանք վայելող շնորհալի հայերի մասին որևէ տեղեկություն, տվյալներ, շփման, աշխատանքի փորձ և վաստակ, գիտելիք։

Ինչո՞վ դա ավարտվեց:

Այո՛ , այդ անբացատրելի նշանակումն ավարտվեց սփյուռքի նախարարության լուծարմամբ, որի արդյունքում փողոցում հայտնվեցին մի քանի տասնյակ բարձր մասնագիտական որակ ձեռք բերած քաջատեղյակ աշխատակիցներ և կտրուկ նվազեցին գաղթօջախների հետ հայրենիքի կապերը` համարյա բոլոր ուղղություններով և խողովակներով։

Նախարարության շուտափույթ հոգեհանգստից հետո երիտասարդը մտավ կուսակցական շինարարության գործի մեջ և դարձավ իրենց խմբակի «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար, տաշած քարը գետնին չի մնա սկզբունքով։ Բայց դե կուսակցությունը ներքուստ կռահում էր, որ վերոհիշյալ տաշած քարը չի կարող աննպատակ մնալ ՔՊ հիմնադրամում և հիմնադրամը հնարավոր փակելու վտանգից ազատելու համար գլխավոր հերոս երիտասարդին տեղափոխեց այլ աշխատանքի` նրան վստահելով արդեն բարձրագույն տեխնոլոգիաների նախարարության ղեկավարումը։

Ընդհանրապես ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նախարարությունը։

Դա այն նախարարությունն է, որը մեր երկրում բացված և արագ փակված ՏՏ ոլորտի ձեռնարկություններին կամ մլրդ դոլարի շրջանառություն ունեցող ՏՏ գրասենյակներին 399Լ որոշմամբ մոտ 8.7 մլրդ ՀՀ դրամ օգնություն էր հատկացրել և դա մի երկրում, որտեղ կա չկահավորված սահմանային գոտի, որտեղ կան տասնյակ հազարավոր թերսնվող կենսաթոշակառուներ, որտեղ ՊԵԿ-ը ծանուցագրերով փորձում է արտագնա աշխատանքով զբաղվող մեր հայրենակիցներից կոպեկներ քամել։

2019 -2023 թվականների ընթացքում երիտասարդ Մխիթարը սահմանեց յուրահատուկ ռեկորդ` ընդամենը երեք տարվա ընթացքում երկու անգամ դարձավ նախարար։

Հիմա մի հետաքրքիր հարց ուղղենք նրան նշանակողին: Հայաստանի առաջին պաշտոնյան տեղյա՞կ է, որ երիտասարդը արևելագետ է և բացառապես Թուրքիայի թեմաներով փորձագետ է եղել ամբողջ գիտակցական կյանքում։

Դուք տեղյա՞կ եք, որ ձեր նշանակած կադրը ԲՏԱ նախարարության գործառույթների հետ որևէ կապ չունի:

Չունի մասնագիտական գիտելիք և անհրաժեշտ փորձ:

Չունի մեխանիկի, էլեկտրոնային ինժեների, խառատի, քիմիկոսի, ֆիզիկոսի հետ որևէ աշխատանքային շփման փաստ։

Ինչու՞ եք երկրի անվտանգության, պաշտպանության հարցերի հետ սերտ առնչվող համակարգը վստահում ոչ արհեստավարժ անձի:

Հասկացե՛ք, որ կուսակցական պատկանելիությունը կամ անձնական հավատարմությունը չեն երաշխավորում ձեր նշանակվող կոմիսարների արդյունավետ աշխատանքը և դուք իրավունք չունեք նման կարևորագույն բնագավառը վստահել գիտելիք չունեցող ցանկացած մեկի։

Որպես առաջին վերջաբան հիշեցնելու եմ կարմիր բանակի կոմիսարների և ցարական բանակի մասնագետ սպաների հակադրությունը, որի արդյունքում Լեհաստան մտած կարմիր բանակը կրեց ջախջախիչ պարտություն, իսկ մասնագետ սպաների փոխարեն որոշում կայացնող հարյուրավոր կոմիսարներ գերի ընկան Պիլսուդսկու բանակին։

Որպես երկրորդ վերջաբան հիշեցնելու եմ Հարավսլավիա պետության փոխվարչապետի մասին, որին հավաքագրել էր արևմտյան հատուկ ծառայություններից մեկը։ Թե որն է եղել իր հասցրած վնասը, նա պատասխանել էր, որ ինքն ընդամենը կարևոր պաշտոններում նշանակել է ոչ արհեստավարժ մարդկանց։ Մնացյալ փլուզումը դրանով իսկ ապահովագրելով և դարձնելով անխուսափելի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ